Նյուրնբերգի բուրգգրաֆություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նյուրնբերգի բուրգգրաֆության զինանշանը

Նյուրնբերգի բուրգգրաֆություն, միջնադարյան պետություն Սրբազան Հռոմեական կայսրության տարածքում։

Պատմություն[խմբագրել]

Նյուրնբերգի բուրգգրաֆությունը սկիզբ է առնում 11-րդ դարում կառուցված ամրոցից, որը Հենրիխ III թագավորը հիմնել է Պեգնից գետի ափին` ժայռի վրա, որպեսզի նվազեցնի Բամբերգի եպիսկոպոսության ազդեցությունը մոտակա տարածքների վրա։ Մոտ 1105 թվականին այդ ամրոցը, որպես ավատ տրվել է Ռաաբի կոմսերին, որոնք ծագում էին Ավստրիայից։ Որոշ ժամանակ անց նրանց տիրույթները սկսեցին կոչվել Նյուրնբերգյան բուրգգրաֆություն։ 1190 թվականին` չթողնելով ժառանգ իրենից հետո, մահանում է բուրգգրաֆ Կոնրադ II Ռաաբը։ Նյուրնբերգը ժառանգում է նրա փեսա Ֆրիդրիխը Ցոլլերնների տոհմից (Հոհենցոլլերններ)։ Մոտ 1191 թվականին Հենրիխ VI թագավորը շնորհում է նրան բուրգգրաֆի տիտղոս և որպես ավատ նվիրում նրան Նյուրնբերգի տարածքը։

Հատկանշական է, որ Նյուրնբերգ քաղաքը զարգացել է անկախ իշխող ամրոցից։ Այդ անկախությունը ընդլայնվել է բուրգգրաֆ Կոնրադ I- օրոք, երբ Ֆրիդրիխ II կայսրը 1219 թվականին շնորհել է քաղաքին ազատությունների մեծ հրովարտակը[1], դրանով քաղաքին տալով կայսրական քաղաքի տիտղոս։

Հոհենցոլլերնները Նյուրնբերգի տարածքը կառավարել են մինչև 1427 թվականը, երբ Ֆրիդրիխ VI վաճառել է ամրոցի սեփականության իրավունքը Նյուրնբերգի քաղաքային իշխանությանը։ Նյուրնբերգը, որպես ազատ կայրական քաղաք, գոյություն է ունեցել մինչև Սրբազան Հռոմեական կայրության վերացումը` 1806 թվականին։

Բուրգգրաֆների ցանկը[խմբագրել]

Բուրգգրաֆ Հոհենցոլլերնների զինանշանը
Ռաաբ կոմսերի զինանշանը

1105-ից 1191-ը Նյուրնբերգի բուրգգրաֆությունը կառավարել են Ռաաբ տոհմի կոմսերը։

Կոնրադ II-ի մահից հետո, որը մահացել է առանց արական սեռի ներկայացուցչի, բուրգգրաֆությունը անցել է Ցոլլերն կոմսերին (հետագայում Հոհենցոլլերններ) Ֆրիդրիխ I Ցոլլերն-ի և Կոնրադ II-ի դստեր` Սոֆիա Ռաաբի ամուսնության շնորհիվ։

Բուրգգրաֆներ
Ռաաբ տոհմից
Կառավարման սկիզբը Կառավարման ավարտը կյանքի տարիները Ծանոթագրություններ
Գոթֆրիդ II Ռաաբ 1105 1137 մահ. մոտ 1137
Կոնրադ I Ռաաբ 1137 1143 մահ. մոտ 1143
Գոթֆրիդ III Ռաաբ 1143 1160 մահ. մոտ 1160
Կոնրադ II Ռաաբ 1160 1191 ծն. մոտ 1125/30; մահ. մոտ 1191 առանց արական սեռի ժառանգի
Բուրգգրաֆներ
Հոհենցոլլերնների տոհմից
Կառավարման սկիզբը Կառավարման ավարտը Կյանքի տարիները Ծանոթագրություններ
Ֆրիդրիխ I 1192 1200 1139-1200
Ֆրիդրիխ II 1204 1218 1188-1255
Կոնրադ I 1218 1261 մոտ 1186 - մոտ 1261
Ֆրիդրիխ III 1261 1297 մոտ 1220 - 1297
Հովհաննես I 1297 1300 մոտ 1279 - 1300
Ֆրիդրիխ IV 1300 1332 1287-1332
Հովհաննես II 1332 1357 1309-1357
Ֆրիդրիխ V 1357 1397 1333-1398
Հովհաննես III 1397 1420 1369-1420 Ֆրիդրիխ V-ի որդին,
մահացել է առանց արական սեռի ժառանգի
Ֆրիդրիխ VI 1397 1427 1371-1440 Ֆրիդրիխ V-ի որդին

Գրականություն[խմբագրել]

  • Sigmund Benker, Andreas Kraus (Hrsg.)։ Geschichte Frankens bis zum Ausgang des 18. Jahrhunderts. Begründet von Max Spindler. 3. Auflage. Beck, München 1997. ISBN 3-406-39451-5
  • Max Spindler, Gertrud Diepolder: Bayerischer Geschichtsatlas. Bayerischer Schulbuch-Verlag, München 1969
  • Gerhard Taddey: Lexikon der deutschen Geschichte. 3. Auflage. Kröner, Stuttgart 1998. ISBN 3-520-81303-3
  • Markus Twellenkamp: Die Burggrafen von Nürnberg und das deutsche Königtum (1273—1417). (= Nürnberger Werkstücke zur Stadt- und Landgeschichte; Band 54). Korn und Berg, Nürnberg 1994. ISBN 3-87432-129-0 (zugl. Dissertation, Universität Bonn 1993)

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Կաթոլիկ հանրագիտարան

Տես նաև[խմբագրել]