Նիկոլայ Ստրաժեսկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկոլայ Ստրաժեսկո
Ծնվել էդեկտեմբերի 17 (29), 1876
ԾննդավայրՕդեսա, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էհունիսի 27, 1952(1952-06-27)[1] (75 տարեկան)
Մահվան վայրԿիև, ԽՍՀՄ[1]
ԳերեզմանԼուկյանովսկոե գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունԿիևի համալսարանի բժշկական ֆակուլտետ (1899)
Գիտական աստիճանԽՍՀՄ ԳԱ անդամ (1943)
Մասնագիտությունբժիշկ, ներքին հիվանդությունների բժիշկ և գիտնական
ԱշխատավայրՇևչենկոյի անվան համալսարան, Նովոռոսիյսկի կայսերական համալսարան, Բաշկորտոստանի պետական բժշկական համալսարան, Մոսկվայի Ի. Սեչենովի անվան առաջին պետական բժշկական համալսարան և National Scientific Center "M.D. Strazhesko Institute of Cardiology"?
Պարգևներ և
մրցանակներ
Սոցիալիստական աշխատանքի հերոս
Լենինի շքանշան Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշան Սուրբ Աննայի 3-րդ աստիճանի շքանշան Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ
և Ուկրաինական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ
ԱնդամությունՈւկրաինայի գիտությունների ազգային ակադեմիա, ԽՍՀՄ Բժշկական գիտությունների ակադեմիա և ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա
ԵրեխաներQ12158097?
 Nikolay Strazhesko Վիքիպահեստում

Նիկոլայ Դմիտրիևիչ Ստրաժեսկո (ռուս.՝ Никола́й Дми́триевич Страже́ско, դեկտեմբերի 17 (29), 1876, Օդեսա, Ռուսական կայսրություն[1] - հունիսի 27, 1952(1952-06-27)[1], Կիև, ԽՍՀՄ[1]), խորհրդային թերապևտ։ ԽՍՀՄ (1943), Ուկրաինական ԽՍՀ (1934) և ԽՍՀՄ ԲԳԱ (1944) ակադեմիկոս։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1947)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1899 թվականին ավարտել է Կիևի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ 1907 թվականից՝ Կիևի կանանց բժշկական դասընթացների, 1919 թվականից՝ Օդեսայի Նովոռոսիյսկյան համալսարանի, 1922 թվականից՝ Կիևի բժշկական ինստիտուտի պրոֆ․, 1929 թվականից՝ ֆակուլտետային թերապիայի ամբիոնի վարիչ։ 1936—41 թվականներին և 1943 թվականից՝ կլինիկական բժշկության ուկրաինական ինստիտուտի (1955 թվականից կոչվում է Ստրաժեսկոյի անունով) դիրեկաոր։ Գիտական աշխատանքները հիմնականում վերաբերում են կրծքային հեղձուկի, սրտամկանի ինֆարկտի, սրտային անբավարարության, ռևմատիզմի, սեպսիսի, մարսողության օրգանների ախտաբանության հարցերին։ Վ․ Օբրազցովի հետ միասին 1909 Ստրաժեսկոն տվել է սրտամկանի ինֆարկտի կլինիկայի դասական նկարագրությունը։ Մշակել է (1935 թվականին, Վ․ Վասիչենկոյի հետ համատեղ) արյան շրջանառության անբավարարության դասակարգումը, հիմնավորել է ռևմատիզմի ստրեպտոկոկային պատճառագիտության հիպոթեզը 1934։ Հեղինակ է «Որովայնի խոռոչի հիվանդությունների ֆիզիկական ախտորոշման հիմունքները» 1924 դասական ձեռնարկի։ Պարգևատրվել է Լենինի 2 և 2 այլ շքանշաններով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Стражеско Николай Дмитриевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլայ Ստրաժեսկո» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 151