Նիկոլայ Բերգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկոլայ Բերգ
Դիմանկար
Ծնվել էմարտի 24 (ապրիլի 5), 1823[1][2]
ԾննդավայրՄոսկվա, Ռուսական կայսրություն[1][2][3]
Մահացել էհունիսի 16 (28), 1884[1][2][3] (61 տարեկան)
Մահվան վայրՎարշավա, Ռուսական կայսրություն[1][2][3]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունՄոսկվայի կայսերական համալսարան
Մասնագիտությունբանաստեղծ, թարգմանիչ, լրագրող, պատմաբան և գրող
ԱշխատավայրՎարշավայի կայսերական համալսարան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բերգ (այլ կիրառումներ)

Նիկոլայ Վասիլևիչ Բերգ (ռուս.՝ Николай Васильевич Берг, մարտի 24 (ապրիլի 5), 1823[1][2], Մոսկվա, Ռուսական կայսրություն[1][2][3] - հունիսի 16 (28), 1884[1][2][3], Վարշավա, Ռուսական կայսրություն[1][2][3]), ռուս բանաստեղծ, թարգմանիչ, լրագրող, պատմաբան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլայ Բերգը սովորել է Մոսկվայի համալսարանում (չի ավարտել)։ Համագործակցել է «Մոսկվիտյանին» ամսագրի հետ[4]։ Մտերմացել է երիտասարդ խմբագիրներ Ապոլլոն Գրիգորևի և Ալեքսանդր Օստրովսկու հետ։ 1953 թվականին ուղևորվել է Սևաստոպլի պատերազմի դաշտ և մինչ պաշարման ավարտը եղել է շտաբի հրամանատարի գլխավոր թարգմանչի պաշտոնում[4]։ Մասնակցել է Սև գետի ճակատամարտին։ Այս ամենի արդյունքում ստեղծվում է նրա «Սևաստոպոլի պաշարման գրառումները» 2 հատորով (Մոսկվա, 1858) և «Սևաստոպոլյան ալբոմը» 37 նկարներով։ Պատերազմի ավարտից հետո մեկնում է Կովկաս, որտեղ ներկա է լինում Շամիլի գերեվարմանը։

Եղել է Իտալիայի «Ռուսական պարբերական» ամսագրի թղթակից, լուսաբանելով Ջուզեպպե Գարիբալդիի արշավանքները։ 1860-1862 թվականներին ճանապարհորդել է Սիրիա, Պաղեստին և Եգիպտոս։ Լեհաստանի ապստամբության ժամանակ ուղևորվել է Վարշավա, որպես Սանկտ Պետերբուրգի տեղեկագրի թղթակից։ 1863 թվականից ապրել է Վարշավայում։ 1868 թվականից Վարշավայի բարձրագույն դպրոցում դասավանդում է ռուսաց լեզու և գրականություն։ Եղել է «Վարշավայի օրագիրը» թերթի խմբագիր (1874-1877)[4]։

Թարգմանել է Ադամ Միցկևիչի «Պան Թադեուշ» էպիկակական պոեմը, բուլղարացի, սերբ, ուկրաինացի (Տարաս Շևչենկոյի և ուրիշներ), չեխ բանաստեղծների ստեղծագործություններ։ «Տարբեր ժողովուրդների երգերը» ժողովածուում հրատարակել է (Մոսկվա, 1854 թ.) 26 ազգերի ժողովրդական երգերի բնօրինակը և թարգմանվել է ռուսերեն, այդ թվում `12 երգ Լիտվայի երգերից Լյուդվիկաս Ռեզայի «Dainos» (1843) ժողովածուից։ Թարգմանել է չեխ բանաստեղծ Վացլավ Հենկայի խաբեությունները (հաշվի առնելով, որ դրանք կեղծ են), Կրալեդվորյան և Զելենագորսկի ձեռագիրը։ 1921 թվականին նրա լիտվական երգերի թարգմանությունները լույս տեսան առանձին հրատարակությամբ Վիլնյուսում։ Արդեն հասուն տարիքում Բերգը Վարշավայում ամուսնանում է ինժեների դստեր՝ Ռոզա Կարլովնայի հետ, նրանք ունենում են երկու տղա՝ Նիկոլայը (1879-1901) և Վասիլին (1882-?):

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Манн Ю. В. Берг // Краткая литературная энциклопедия (ռուս.)М.: Советская энциклопедия, 1962. — Т. 1.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Трубачев С. Берг, Николай Васильевич (ռուս.) // Русский биографический словарьСПб.: 1900. — Т. 2. — С. 722—724.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 Берг, Николай Васильевич (ռուս.) // Энциклопедический словарь / под ред. И. Е. АндреевскийСПб.: Брокгауз — Ефрон, 1892. — Т. IIIа. — С. 486.
  4. 4,0 4,1 4,2 «Берг, Николай Васильевич». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]