Նատալյա Եփրիկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Եփրիկյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Նատալյա Եփրիկյան
Դիմանկար
Ծնվել էապրիլի 19, 1978(1978-04-19) (46 տարեկան)
ԾննդավայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ,  Վրաստան և  Ռուսաստան
Մայրենի լեզուռուսերեն և հայերեն
ԿրթությունՊլեխանովի անվան ռուսական տնտեսագիտական համալսարան
Մասնագիտությունդերասանուհի, պրոդյուսեր, հաղորդավար, հեռուստատեսային պրոդյուսեր, հեռուստահաղորդավարուհի, ՈՒՀԱ-ի խաղացող, կինոպրոդյուսեր և սցենարիստ
ԱնդամությունComedy Woman
 Natalya Eprikyan Վիքիպահեստում

Նատալյա Անդրեևնա, իսկական անունը Նատալյա Արայիկի Եփրիկյան (ապրիլի 19, 1978(1978-04-19), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), «Comedy Woman» հեռուստանախագծի մասնակից և հեղինակ, երգիծական ժանրի դերասանուհի, հեռուստապրոդյուսեր։ ՈՒՀԱ-ի «Մեգապոլիս» թիմի անդամ (2004-2007)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նատալյա Եփրիկյանը ծնվել է 1978 թվականի ապրիլի 19-ին Թբիլիսիում։ Ավարտել է ֆիզիկա-մաթեմատիկական դպրոցը։ Մինչև 14 տարեկանն ապրել է Թբիլիսիում, ապա ընտանիքի հետ տեղափոխվել Մոսկվա[2]։ Նատալյայի կրտսեր եղբայր Գարիկը երաժիշտ է[3]։

Նատալյան ավարտել է Ռուսական տնտեսագիտական համալսարանը, մասնագիտությամբ մաթեմատիկոս-տնտեսագետ է։

Ստեղծագործական ուղին[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականին ստեղծել է ակումբային հումորային նախագիծ՝ «Made in Woman» անունով. 2008 թվականի նոյեմբերի 21-ին շոուն եթեր է դուրս եկել ռուսական TНT[4] հեռուստաընկերությա միջոցով, իսկ ավելի ուշ փոխել անունը՝ «Comedy Woman»:

Մասնակցել է «Ունիվեր» սերիալի ստեղծմանը՝ որպես երկխոսությունների հեղինակ։ 2012 թվականին վարել է «ՆՏՎ-ն առավոտյան» հաղորդաշարը։

2015 թվականի հուլիսին նկարահանվել է «Ռեկորդ օրկեստր» խմբի «Լադա Սեդան» տեսահոլովակում[5]

ՈՒՀԱ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՈՒՀԱ Պրեմիեր Լիգայի չեմպիոն — 2004
  • ՈՒՀԱ Բարձրագույն լիգայի չեմպիոն — 2005
  • «Փոքր Կիվին» մրցանակիր — 2005

Մասնակցել է հեռուստաշոուների[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Comedy Woman (2008 թ.):
  • Փառք Աստծո, դու եկար.
  • Ով է ուզում դառնալ միլիոնատեր (2008, 2009).
  • Ինտուիցիան
  • Cosmopolitan Տեսատարբերակ
  • Երեկոյան ուրգանտ (թողարկումներ 148 և 324)
  • Ուղեկցորդը (2016 թ.)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «AMIK». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 23-ին.
  2. «Наталья Андреевна Еприкян, Актриса: фото, биография, фильмография, новости — Вокруг ТВ». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 1-ին.
  3. «Собеседник Армении - Наталья ЕПРИКЯН: Смешная девчонка из [[Comedy Woman]]». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 1-ին. {{cite web}}: URL–wikilink conflict (օգնություն)
  4. Made in Woman.
  5. «Звезды Comedy Woman Варнава и Еприкян пересели на «Ладу Седан»». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 30-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նատալյա Եփրիկյան» հոդվածին։