Նավամոդելային սպորտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նավամոդելային սպորտ

Նավամոդելային սպորտ, տեխնիկական մարզաձև, որն ընդգրկում է սպորտային մրցումների համար նավամոդելների նախագծումն ու կառուցումը։ Ռազմածովային և առևտրական նավատորմի դասակարգման համապատասխան, սպորտային մոդելները բաժանվում են 36 դասի։ Մրցումները լինում են ստենդային (գնահատվում են կատարման նրբագեղությամբ և գծագրերին ու նախատիպին համապատասխանությամբ) և ընթացային՝ ներկայացվում են վերջրյա նավերի և սուզանավերի ինքնագնաց, արագընթաց կորդային (ազատ նախագծով), ռադիոկառավարումով և առագաստանավերի մոդելներ։

Նավամոդելային սպորտը զարգացած է Չեխիայում, Հունգարիայում, Լեհաստանում, Բուլղարիայում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Շվեդիայում, Իտալիայում։ Հայաստանում նավամոդելային սպորտը տարածում է ստացել 1949 թվականից, ՀԽՍՀ ծովային ակումբը բացվել է 1947 թվականին (հետագայում՝ ծովային դպրոց, 1972 թվականից՝ հանրապետական սպորտ-տեխնիկական ծովային ակումբ)։ 1950 թվականին տեղի են ունեցել հանրապետական առաջին մրցումները։ Նավամոդելային սպորտիի ֆեդերացիան ստեղծվել է 1965 թվականին։ Ըստ Հայկական սովետական հանրագիտարանի, 1980 թվականին ԴՕՍԱԱՖ-ի շրջանային ու քաղաքային կոմիտեներին առընթեր գործել է նավամոդելային սպորտի 128 խումբ (շուրջ 3 հազար մարդ, այդ թվում՝ 4 սպորտի միջազգային վարպետ)։

Հայաստանի մարզիկները մասնակցում են Եվրոպայի և աշխարհի առաջնություններին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 189