Նավախեցիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նավախեցի

Նավախեցիներ, (անգլ.՝ Nautilus), գլխոտանի փափկամորթների դասի նաուտիլոիդների վերնակարգի անողնաշարավոր կենդանիների ժամանակակից միակ սեռը։

Մարմինը պարփակված է արտաքին, մեծ (մոտ 30 սմ տրամագծով) խեցու մեջ, որը պարուրաձև ոլորված է մեկ հարթության մեջ և միջնապատերով բաժանված է բազմաթիվ խցիկների։ Կենդանին տեղավորվում է վերջին՝ ամենամեծ խցիկում, իսկ մյուսները հիդրոստատիկ ապարատի դեր են կատարում, ընկղմվելիս լցվում են ջրով, վեր բարձրանալիս՝ մեծ քանակությամբ ազոտ պարունակող գազով։ Գլխի վրա ունեն բերանը շրջափակող մոտ 90 շոշափուկ։ Սողում են հատակին կամ լողում ջրի մակերևույթին։ Սնվում են փոքր խաչափառներով, ձկներով։ Հայտնի է նավախեցիների 11 հազար բրածո տեսակ։ Ժամանակակից փոքրաթիվ տեսակները տարածված են Հնդկական և Խաղաղ օվկիանոսներում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png