Յուրի Բեզմենով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յուրի Բեզմենով
Юрий Безменов
Yuri Bezmenov
Դիմանկար
Ծնվել է1939(1939)
ԾննդավայրԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Միտիշչի, ՌԽՍՖՀ, ԽՍՀՄ
Մահացել էՀունվարի 5, 1993
(54 տարեկանում)
Մահվան վայրԿանադա Ուինսոր, Օնտարիո, Կանադա
ՔաղաքացիությունԿանադա Կանադա
ԿրթությունՄոսկվայի պետական համալսարան
Տորոնտոյի համալսարան
Մասնագիտությունլրագրող, իրազեկիչ և Գործ տալ
ԱշխատանքԿԳԲ-ի մամուլի և
քարոզչության գործակալ,
ՌԻԱ Նովոստիի լրագրող,
հետագայում` դեֆեկտոր / տեղեկատու,
հակակոմունիստ հեղինակ
ԱշխատավայրԿԳԲ
ՌԻԱ Նովոստի
CBC

Յուրի Ալեքսանդրովիչ Բեզմենով (ռուս.՝ Юрий Александрович Безменов), հայտնի նաև որպես Թոմաս Դեյվիդ Շուման [Tomas David Schuman], (1939, Միտիշչի, ՌԽՖՍՀ, Մոսկվայի մարզ, ԽՍՀՄ - հունվարի 5, 1993(1993-01-05), Ուինսոր, Օնտարիո, Կանադա), խորհրդային քարոզչության, ապատեղեկատվության և քայքայիչ գործունեության մասնագետ, ԽՍՀՄ Պետանվտանգության կոմիտեի (ԿԳԲ) աշխատակից, աշխատել է «Նովոստի» տպագրական գործակալությունում, Հնդկաստանում ԽՍՀՄ դեսպանությունում։ 1970 թվականին փախել է ԽՍՀՄ-ից Արևմուտք, որտեղ որոշ ժամանակ ապրել է Թոմաս Շուման անվան տակ։

ԿԳԲ-ի կողմից Բեզմենովի բացահայտումից հետո վերջինս իր հարցազրույցներում, դասախոսություններում և մի քանի գրքույկներում հրապարակայնացրել է խորհրդային քարոզչության և դիվերսիոն գործունեության մասին որոշ տեղեկություններ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1939 թվականին Մոսկվայի արվարձաններից մեկում՝ Միտիշչի քաղաքում։

ԿԳԲ գաղափարական դիվերսիաների մեթոդաբանությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր դասախոսություններում, հարցազրույցներում և գրքույկներում Բեզմենովը նկարագրել է Խորհրդային Միության աշխատնքի մեթոդաբանությունը այն երկրների հետ, որոնք հարկավոր է թուլացնել և գրավել։ Այդ գործընթացը կրում էր «գափարական դիվերսիա» անվանումը։ Բեզմենովը ընդգծում էր, որ խոսքը լրտեսության մասին չէ։ «Եթե ընդհանրացնել ԽՍՀՄ սահմանից դուրս ուղղված ՊԱԿ-ի ժամանակը, գումարը և ջանքերը, ապա մենք կտեսնենք, որ լրտեսության վրա դրանցից ծախսում է միայն 10-15%։ Իսկ մնացածը ուղղվում է գաղափարական դիվերսիայի վրա, որը մեծամասամբ իրականացվում է ազատ երկրների օրենքներին չհակասող միջոցներով, և երևում է միայն եթե գործադրել մի քիչ ժամանակ, ջանք և խորաթափանցություն այդ ամենը տեսնելու համար»[1]։ Գաղափարական դիվերսիան ունի չորս փուլ (ըստ Բեզմենովի «Նամակներ Ամերիկային՝ սիրով»)[2]՝

Ոլորտներ

Մեթոդներ

Արդյունքներ

Առաջին փուլ։ Բարոյական քայքայում (15-20 տարի)

Աշխարհայացք (Ideas)

Կրոն (Religion) Քաղաքականացնել, վերածել առևտրի, զվարճանքների (Politicize, commercialize, entertainment) Կյանքի իմաստ (Death wish)
Կրթություն (Education) Համընդհանրություն (էլիտար կրթության չեղարկում), կրթության անբովանդակություն և կողմնորոշիչների չձևավորում (Permissiveness, relativity) Տգիտություն (Ignorance)
Մեդիաներ (Media) Մենաշնորհել, մանիպուլյացնել, վարկաբեկել, հեռացնել առարկայականությունից (Monopolize, manipulate, discredit, non-issues) Անհասկացողություն, կարճատեսություն / հասարակությունում իրականության խեղաթյուրված պատկերի կառուցում, որտեղ չնայած տեղեկության մատչելիության չի կարողանա հասնել տրամաբանական եզրակացությունների՝ սեփական պետության, հասարակության, ընտանիքի պաշտպանության հարցերում[3] (Uninformed myopia)
Մշակույթ (Culture) Կեղծ հերոսներ և կեղծ վարքագծեր

(False heroes and role models)

Կամազրկություն, զանգվածայնություն (Addictive fads, «mass»)

Ինստիտուցիոնալ համակարգ (Structure)

Իրավունք և կարգուկանոն (Law and order) իրավաբանական պոզիտիվիզմ, ապաբարոյական օրենք (Legislative, not moral) Հավատք առ այն, որ համակարգը ապահովում է արդարություն (Mistrust «Justice»)
Հասարակական հարաբերություններ (Social relations) Իրավունքներ, բայց ոչ պարտականություններ (Rights vs. obligations) ավելի քիչ անձնական պատասխանատվություն (Less individual response)
Անվտանգություն (Security) Հատուկ ծառայություններ, ոստիկանություն, զինվորականներ (Intelligence, police, military) Անպաշտպանվածություն (Defenselessness)
Ներքին քաղաքականություն (Internal politics) Մասնատվածություն, հակադրություններ (Party, antagonisms) Մեկուսիություն (Disunity)
Արտաքին քաղաքականություն (Foreign) Ոչ վստահելի գործընկերներ (Salt…friends) Մեկուսացում (Isolation)

Մարդկանց կյանք (Life)

Ընտանիք, հասարակություն (Family, society) Քայքայել (Break up) Զրոյական լոյալություն սեփական պետությանը (No Loyalty (state))
Առողջություն (Health) Սպորտի և առողջապահության քայքայում, վնասակար սնունդ (Sports, Medicare, Junk food) Թույլ և վատառողջ բնակչություն (Enfeebled masses)
Տարբեր խմբերի դիրքերը հասարակությունում (Race) ցածրացնել էլիտաները, տրամադրել խմբերը մեկը մյուսի դեմ (Lower the Uppers, Bible genetics vs. environment) Ատելություն, բաժանվածություն (Hatred, division)
Բնակչություն (Population) Օտարել հողերը, ուրբանիզացում (De-land, Urbanize) Օտարվածություն (Alienation)
Աշխատանք (Labor) Արհմիություններն ընդդեմ հասարակության (Unions vs. Society) Զոհի բարդույթ (Victimization)

Երկրորդ փուլ։ Ապակայունացում (2-5 տարի)

Իշխանության համար պայքարը որպես ինքնանպատակ (Power struggle) Պոպուլիզմ, իշխանության համար անպատասխանատու պայքար (Populism, Irresponsible power struggle) Մեծ Եղբայր, «ուժեղ ձեռքի» ցանկություն (Big brother)
Տնտեսություն (Economy) Առևտրային և պայմանագրային հարաբերությունների քայքայում

(Destruction of bargaining process)

Ենթարկվողություն Մեծ Եղբորը (Yield to big brother)
Հասարակության վարքագիծ և իրավունք (Society fiber, Law) Ցածր խավերի մասնակցության ակտիվացում, ինստիտուցիոնալ կազմակերպվածության զրոյացում (Grass roots participation) Ամբոխավարություն (Mobocracy)
Արտաքին հարաբերություններ (Foreign) Մեկուսացում, բազմամշակույթայնություն և կոմունիստական ինտերնացիոնալ

(Isolation, Multi-nations, and Central Comm.)

Բացառիկություն, Թշնամական շրջապատ

(Prestige, Belligerent encirclement)

Երրորդ փուլ։ Ճգնաժամ (2-6 ամիս)

Այս փուլում «ծայրահեղականները», գիտակից և անգիտակից գործակալները, այլ մանիպուլյացվող խմբերը պետք է հնարավորինս արագ վերցնեն իշխանությունը և փոխեն այդ իշխանության կառուցվածքը։ Եթե նախկին փուլերը լավ մշակված էին, ապա տվյալ հասարակության մեծամասնությունը ապակողմնորոշված է լինելու և չի կարողանալու դիմակայել, բացի այդ հասարակությունը նույնիսկ ողջունելու է նման գործողությունները։

Չորրորդ փուլ։ Նորմալացում

«Նորմալացում» բառը այստեղ օգտագործված է հեգնորեն։ Երբ խորհրդաիյն տանկերը մտան Չեխոսլովակիա 1968 թվականին, Բրեժնևն ասել է՝ «Այժմ վիճակը Չեխոսլովակիայում նորմալացել է»։ Նորմալացումը կարող է տևել անսահման, քանի որ պետությունը արդեն գտնվում է վերահսկողության տակ։ Այդ փուում չեզոքացվում են (այդ թվում ֆիզիկական ոչնչացման միջոցով) նրանք, որոնց ձեռքերով իրականացվել է դիվերսիան։

Հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքեր և գրքույկներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Schuman, Tomas (1984). Love Letter to America. Los Angeles: NATA. ISBN 978-0-935090-13-0. OCLC 19468210.
  • ——— (1985). No "Novosti" is Good News. Los Angeles: Almanac. ISBN 978-0-935090-17-8. OCLC 45013143. {{cite book}}: |author= has numeric name (օգնություն)
  • ——— (1985). Black is Beautiful, Communism is Not. Almanac-Press. ISBN 978-0-935090-18-5. OCLC 62325386. {{cite book}}: |author= has numeric name (օգնություն)
  • ——— (1986). World Thought Police. Los Angeles: NATA. ISBN 978-0-935090-14-7. OCLC 23919332. {{cite book}}: |author= has numeric name (օգնություն)

Դասախոսություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Schuman, Tomas (1984). «Soviet Ideological Subversion of America in Four Stages : Elizabeth Clare Prophet interviews Tomas Schuman, Novosti Press, Soviet defector». Summit University (Audio). Interviewed by Elizabeth Clare Prophet. Malibu, California. OCLC 25714330.

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]