Յոն Հելիադե-Ռըդուլեսկու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ion Heliade Radulescu Popp.jpg

Յոն Հելիադե-Ռըդուլեսկու (ռում.՝ Ion Heliade-Rădulescu, 1802, 6 հունվարի, Տըրգովիշտե, Վալախիա - 1872, 27 ապրիլի , Բուխարեստ, Ռումինիա), ռումինացի լուսավորիչ, գրող, բանասեր, պատմաբան։ Հիմնադրել է ռումինական թատրոնը, տպագրական գործը, սկզբնավորել լրագրությունը։

Կենսագրություն[խմբագրել]

Եղել է հեղափոխական ժամանակավոր կառավարության անդամ (1848), Ռումինական գրական ընկերության (1866) հիմնադիրը, Ռումինիայի ակադեմիական ընկերության (1867, 1879-ից՝ Ռումինական ակադեմիա) առաջին նախագահը։ Գրել է «Մի գիշեր Տրգովիշտեի ավերակներում» (1836) չափածո եղերգությունը, «Սուրբ ամրոց» (1841), «Իմ սիրելի ստվերները» (1844) պոեմները և այլն։ Լավագույն երկը «Թևավոր ոգի» (1844) բալլադն է, որի նյութը վերցված է ժողովրդական բանահյուսությունից։ Գիտական աշխատություններից են «Բանաստեղծության կանոններ կամ քերականություն»-ը (1831), «Ընդհանուր բանաստեղծության ամբողջական դասընթաց»-ը, «Ռումինացիների պատմությունը» (1870

Հելիադե-Ռըդուլեսկուն սերտ կապերի մեջ է եղել ժամանակի ռումինահայ հեղափոխականների հետ, իր հրատարակած պարբերականներում հաճախ անդրադարձել հայերին։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png