Յասմին Բելմադի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յասմին Բելմադի
Ծննդյան թիվ՝հունվարի 26, 1976(1976-01-26)[1]
Ծննդավայր՝Օբերվիլիե
Վախճանի թիվ՝հուլիսի 18, 2009(2009-07-18)[2][1] (33 տարեկան)
Վախճանի վայր՝Փարիզ
Քաղաքացիություն՝ Ֆրանսիա
Մասնագիտություն՝դերասան, կինոռեժիսոր և հեռուստատեսային դերասան
IMDb։ID 0069289

Յասմին Բելմադի (ֆր.՝ Yasmine Belmadi, հունվարի 26, 1976(1976-01-26)[1], Օբերվիլիե - հուլիսի 18, 2009(2009-07-18)[2][1], Փարիզ), ալժիրյան ծագմամբ ֆրանսիացի կինո և հեռուստադերասան։

Կենսգրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Յասմին Բելմադիը ծնվել է 1976 թվականի հունվարի 26-ին Ֆրանսիայի Օբերվիլե համայնքի Սեն Սեն Դենի դեպարտամենտում։ Մինչև 2000 թվականն ապրել է իր տատիկի և քրոջ հետ Սեն Դենի համայնքում, որից հետո տեղափոխվել են Փարիզ։

Բելմադին սկսել է իր դերասանական կարիերան 1998 թվականից Սեբաստիան Լիֆշիցի «Բաց մարմիններ» կարճամետրաժ ֆիլմում՝ խաղալով նույնասեռականի դեր։ Ֆիլմը բազմաթիվ քննադատությունների է ենթարկվել և 1998 թվականին արժանացել երկու մրցնակի՝ Բեռլինի կինոփառատոնի ժամանակ Kodak մրցանակին և Ժանա Վիգո մրցանակին՝ որպես լավագույն կարճամետրաժ ֆիլմ։ Բելմադի մասնակցությամբ այլ հայտնի ֆիլմերից են Սեբաստեն Լիֆշիցի «Խելագարություն»-ը (2004), Ֆրանսուա Օզոնի «Քրեական սիրահարները»-ը (1999) և Յումբերա Բալսանի «Ավագ դպրոց»-ը (2003)։

2009 թվականին Յասմին Բելմադին գլխավոր դեր է խաղացել Նասիմ Ամաուշի «Մնաս բաով, Գարի» ֆիլմում, որը քննադատությունների շաբաթվա Գրան պրի է ստացել 2009 թվականի Կաննի 62-րդ միջազգային կինոփառատոնում։ «Մնաս Բարով, Գարի» ֆիլմը Ֆրանսիայի էկրաններին է հայտնվել 2009 թվականի հուլիսի 22-ին՝ Բելմադիի մահից 4 օր անց։ Բելմադին իր վերջին դերը խաղացել է Canal+ հեռուստաալիքի «Գիշերային Պիգալ» սերիալում, որի նկարահանումներն ավարտվել են 2009 թվականի հուլիսի 17-ին՝ իր մահից մեկ օր առաջ։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի հոլիսի 18-ին Յասմին Բելմադին «Գիշերային Պիգալ» սերիալի նկարահանումներից հետո մոտոռոլլերով դուրս է եկել տանից։ Երեկոյան 6-ին, դերասանը, նետելով ծխախոտը, չի կարողացել կառավարել և բախվել է Փարիզի Հենրիխ 6-րդի և Պոն դը Սյուլլիի ծառուղիների խաչմերուկի լուսասյանը։ Բելմադին տեղափոխել են Պիտե Սալպետրիեր հոսպիտալ, որտեղ և ստացված վնասվածքներից 33 տարեկանում մահացել է[3][4]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1998 ֆ Բաց մարմիններ Les corps ouverts Ռեմի
1999 ֆ Ուղևերները Les passagers Լիտանի
1999 ֆ Քրեական սիրահարները Les amants criminels Կարիմ
1999 հֆ Սառը հեղ Les terres froides Ջամել
1999 ֆ Կարևոր անկարգություն Un dérangement considérable Ջամել
2001 ֆ Լօղազգեստով մարդիկ պարտադիր չէ՝ լինեն թեթևամիտ Les gens en maillot de bain ne sont pas (forcément) superficiels Ռաֆիկ
2002-2003 ֆ Սամի Sami Մեխդի
2002 հֆ Սամի, խաղազինվոր Sami, le pion Մեհդի
2003 ֆ Օհ, այս աղջիկները Filles uniques երիտասարդ արաբ
2003 ֆ Ո՞վ էսպանել Բեմբին Qui a ai tué Bambi? Սամի
2003 ֆ Ավագ դպրոց Grande école առաջին աշխատող
2004 կֆ Ուրիշի կողքով De l'autre côté
2004 ֆ Խելագարություն Wild Side Ջամել
2005 կֆ Առավոտյան Au petit matin Իամին
2006 ֆ Ֆրանսիական դրոշը արաբական երանգով Beur blanc rouge Բրահիմ
2007 ս Համայնք La commune Ֆեյսալ Նաջար
2008 ֆ Մեղավոր է Coupable Մերսե
2009 ֆ Մնաս բարով, Գարի Adieu Gary Սամիր
2009 ս Գիշերային Պիգալ Pigalle, la nuit Ջամիլ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]