Յան Լասիցկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յան Լասիցկի
Ծնվել է1534[1][2][3][…]
Մահացել է1602[2] կամ 1605
Մահվան վայրԶասլավլ, Minsky povet, Minsk Voivodeship, Լիտվական մեծ իշխանություն, Ռեչ Պոսպոլիտա
Քաղաքացիություն Ռեչ Պոսպոլիտա
ԿրոնUnity of the Brethren?
ԿրթությունԼայպցիգի համալսարան
Մասնագիտությունպատմաբան, աստվածաբան, դիվանագետ, մատենագետ և դաստիարակ

Յան Լասիցկի (լեհ.՝ Jan Łasicki, լատին․՝ Johannis Lasitii կամ Lasicius), լեհ պատմաբան, կրոնական գործիչ։

Զբաղվել է Լեհաստանի, Լիտվայի, Ուկրաինայի, Ռուսաստանի ու Մոլդովայի պատմության և ազգագրության հարցերով։ Գրել է նաև «Հայերի կրոնի մասին» (տպագրվել է 1615-ին, Բազելում) ակնարկը, որում ճշմարտացիորեն բնութագրել է Լվովի հայերին ու տեղեկություններ հաղորդել Կոստանդնուպոլսի հայերի մասին և, ի հակադրություն որոշ լեհ հեղինակների միտումնավոր գրվածքների, նպաստել լեհ–ուկրաինական գաղութների հայերի կենցաղի ու բարքերի մասին Արևմուտքում ճիշտ պատկերացում կազմելուն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Early Modern Letters Online
  3. NUKAT — 2002.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 490