Յաննյոմ հավ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յաննյոմ հավ
ԵնթատեսակKorean fried chicken?
Առաջացման երկիր Հարավային Կորեա
Հիմնականroast chicken?
 Yangnyeomchikin Վիքիպահեստում
Յաննյոմ հավ
Յաննյոմ հավ

Յաննյոմ հավ (կորեերեն՝ 양념치킨), կորեական խոհանոցի ուտեստ, տապակած հավ կպչուն, կծու կարմիր սոուսով։ Կորեերենից թարգմանաբար «յաննյոմ» նշանակում է «քաղցր-կծու»[1]։ Ուտեստը տարածվեց նաև Կորեայից դուրս։ Հարավային Կորեայում տապակած հավն օգտագործում են որպես հիմնական ուտեստ, խորտիկ, ինչպես նաև որպես անջու (կորեերեն՝ 안주, խորտիկ ալկոհոլի համար)[2]։

Կորեական տապակած հավը տապակվում է երկու անգամ, ինչի շնորհիվ մաշկը դառնում է բարակ, խրթխրթան և քիչ յուղոտ[2]։ Հավի միսը տապակելուց առաջ և հետո սովորաբար համեմում են համեմունքներով, շաքարով և աղով։ Կորեական ռեստորաններում սովորաբար տապակում են կա՛մ հավ, կա՛մ ճուտ, որոնք ավելի նուրբ միս ունեն։ Առաջին տապակումից հետո հավի մսի վրա սովորաբար վրձինով քսում են սոուս, որպեսզի այն հավասարապես բաշխվի բարակ շերտով։ Հավի հետ հաճախ մատուցում են մարինացված դայկոն և գարեջուր (կամ գազավորված ըմպելիքներ)։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվան մեջ "չիքխին" բառը փոխառություն է անգլերենից, կորեերենում այն ստացել է "տապակած հավ" իմաստը[3][4]։ Սկզբնական շրջանում կորեացիները սովորաբար շոգեխաշում էին հավը գոլորշու վրա, ինչպես նաև պատրաստում էին ապուրների և արգանակների մեջ։ Տապակած հավը Հարավային Կորեա է հասել Կորեական պատերազմի ժամանակ. այն պատրաստել են երկրում տեղակայված ամերիկացի զինվորականները 1940-ականների վերջին և 1950-ականների սկզբին։ Սեուլում, Բուսանում, Պիոնթեքում և Սոնգթանում բացվել են ամերիկյան առևտրային կետեր, որոնք վաճառում էին տապակած հավ[5]։

Տապակած հավ ուտելու ժամանակակից միտումը սկսվել է Կորեայում 1960-ական թվականների վերջին, երբ Սեուլի Myeongdong Yeongyang կենտրոնում սկսվեց էլեկտրական վառարանում տապակած ամբողջական հավի վաճառքը[6]։

Առաջին կորեական տապակած հավը հայտնվել է Lim’s chicken ռեստորանների ցանցում, որը բացվել է 1977 թվականին Սինսեգե ցանցի հանրախանութներից մեկի նկուղում[6][7]։ Հիմնադիր Լյու Սոկհոն մտածել է պատրաստել տապակած հավի առանձին կտորներ 1975 թվականին, երբ նա մեկնեց ԱՄՆ սովորելու[5]։ Նա սկսեց այնտեղ մատուցել սովորական տապակած հավ, այնուհետև սկսեց տապակել հավը ժենշենի արմատի հետ միասին, ինչը դուր եկավ սպառողներին։

Pelicana Chicken
Pelicana Chicken

Յաննյոմ հավն իր պատմությունը սկսել է 1982 թվականին, որի հեղինակը Յուն Ջոնգեն է, ով ղեկավարում էր Դեջոն քաղաքի Pelicana Chicken ռեստորանը։ Նա նկատում է, որ հաճախորդները դժվարությամբ են ուտում տապակած հավի կոշտ մասերը, ինչը հաճախ վնասում էր են նրանց քիմքը, և որոշում է փափկեցնել կոշտ մաշկը՝ մարինացնելով այն քաղցր-կծու սոուսում[6]։ Յունի պնդմամբ հենց առաջին հավի՝ յաննյոմի մարինադում չի օգտագործվել կոչուջան (կծու մածուկ Չիլի պղպեղից)[5]։

Կորեայի շուկայի հագեցվածության պատճառով կորեական տապակած հավի շատ խոշոր ցանցերը, ինչպիսիք են՝ Mexicana Chicken, Genesis BBQ, Kyochon Chicken և Pelicana Chicken, ԱՄՆ-ում, Չինաստանում, Կանադայում և Հարավարևելյան Ասիայում բացել են հաստատություններ[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Kim, Violet (2015 թ․ հունիսի 22). «Watch your wing, KFC! Korean fried chicken (and beer) is here». CNN. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 10-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն); More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)
  2. 2,0 2,1 Moskin, Julia (2007 թ․ փետրվարի 7). «Koreans Share Their Secret for Chicken With a Crunch». The New York Times. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 4-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  3. (կոր.) «치킨 (chicken)». Standard Korean Language Dictionary. National Institute of Korean Language. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 11-ին.
  4. «치킨 (chicken)». Basic Korean Dictionary. National Institute of Korean Language. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 11-ին.
  5. 5,0 5,1 5,2 «우리나라 치킨의 유래와 역사 - 치킨이 지배하는 나라, 한국». 이과의 읽을거리. KBS2. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 5-ին.
  6. 6,0 6,1 6,2 «History of Korean-style fried chicken». The Korea Herald. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 11-ին.
  7. «First Fried Chicken Franchiser in Korea, Lims Chicken». AgraFood. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 25-ին.
  8. «Chicken 'hallyu' in offing». The Korea Times. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 13-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յաննյոմ հավ» հոդվածին։