Կյանքի արմատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կյանքի արմատ
Panax quinquefolius.jpg
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Տիպ Ծածկասերմեր
Դաս Երկշաքիլավորներ
Կարգ Հովանոցածաղկավորներ
Ընտանիք Արալիազգիներ
Ցեղ Ժենշեն
Լատիներեն անվանում
Panax

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 29398
NCBI 4053
EOL 87100

IPNI85871

Կյանքի արմատ, ժենշեն (չինարեն՝ կյանքի արմատ, բառացի՝ մարդ-արմատ) (լատ.՝ Panax), արալիազգիների ընտանիքի բազմամյա խոտաբույս։ Ձմեռող օրգանները արմատն ու կոճղարմատն են։ Արմատը առանցքային է, թույլ ճյուղավորված, մսալի, սպիտակամոխրագույն կամ դեղնավուն։ Ցողունը կանգուն է, մոտ 50 սմ, գագաթնային մասում՝ տերևների (3—5) վարդակով։ Տերևները երկարակոթուն են, բարդ մատնաձև, սղոցաեզր։ Ծաղկաբույլը հովանոց է՝ 15—20 մանր, դեղնասպիտակավուն, երկսեռ ծաղիկներով։ Պտուղը վառ կարմրավուն կորիզապտուղ է։ Ծաղկում է հուլիս ամսին, պտուղները հասունանում են օգոստոսին։ Վայրի Կյանքի արմատը հազվագյուտ, ռելիկտային բույս է։ Հանդիպում է ԽՍՀՄ-ում՝ Պրիմորինի և Խաբարովսկի երկրամասերում, Չինաստանում և Կորեայում։ Աճում է առավելապես լայնատերև-փշատերև անտառներում, փուխր, հումուսով հարուստ հողերում։ Վայրի Կյանքի արմատը դանդաղ է աճում և զարգանում։ Ապրում է 100 տարի։ Արմատի կշիռը 50—400 գ է։ Դեղաբույս է։ Արմատի պատրաստուկները սպիրտային թուրմերի, փոշու կամ հաբերի ձևով կիրառվում են հիպոտոնիայի, հոգնածության, գերհոգնածության, նևրասթենիայի դեպքերում՝ որպես տոնուսը բարձրացնող միջոց։ Կյանքի արմատը արագ է աճում, տալիս է հզոր արմատներ։ Կյանքի արմատին լիարժեք փոխարինող է հեռավորարևելյան էլեուտերոկոկ բույսը։ Հայաստանում արհեստական պայմաններում աճեցնում են Կյանքի արմատ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png