Մումիա (ֆիլմ, 2017)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մումիա
անգլ.՝ The Mummy
Երկիր ԱՄՆ
Ժանրմարտաֆիլմ, արկածային ֆիլմ, ֆենթեզի ֆիլմ և սարսափ ֆիլմ
Թվականհունիսի 8, 2017[1][2] և հունիսի 8, 2017
Լեզուանգլերեն
ՌեժիսորԱլեքս Կուրցման
ՊրոդյուսերԱլեքս Կուրցման
Սցենարի հեղինակՋոն Սփեյթս, Դևիդ Քեփ[3], Քրիստոֆեր ՄաքՔուորի[3] և Dylan Kussman?
ԴերակատարներԹոմ Քրուզ, Սոֆիա Բուտելա, Անաբել Ուոլիս, Ջեյք Ջոնսոն, Քորթնի Բ. Վենս, Ռասսել Քրոու, Խավիեր Բոտետ[3], Նիլ Մեսքել[3], Մարվան Քենզարի, Peter Lofsgard? և Rez Kempton?
ՕպերատորԲեն Սերեսին
ԵրաժշտությունԲրայան Թայլեր
ՄոնտաժՓոլ Հիրշ
Պատմվածքի վայրԼոնդոն
Նկարահանման վայրՄարոկկո, Օքսֆորդ և Լոնդոն
ԿինոընկերությունUniversal Studios
Տևողություն107 րոպե[4]
Բյուջե125 000 000 $
Շահույթ409 231 607 $[5]
Պաշտոնական կայքէջ

«Մումիա» (անգլ.՝ The Mummy), ռեժիսոր Ալեքս Կուրցմանի արկածային մարտաֆիլմը՝ նկարահանված Դևիդ Կեպպի, Կրիստոֆեր Մակկուորիի և Դիլան Կուսմանի սցենարի հիման վրա։ Գլխավոր դերերում՝ Թոմ Քրուզ, Սոֆյա Բուտելա, Անաբել Ուոլիս և Ռասսել Քրոու։ Ֆիլմի պրեմիերան ԱՄՆ-ում տեղի է ունեցել 2017 թվականի հունիսի 9-ին[6]։

Ֆիլմը համարվում է մումիայի մասին ֆիլմերի սերիաների վերաթողարկումը[7]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

1127 թվականին անգլիական խաչակիր-ասպետների խումբը հին Եգիպտոսից բռնազավթել են մեծ սուտակ և այն թաղել իրենց մարդկանցից մեկի գերեզմանում։

Ժամանակակից Լոնդոնում Crossrail նախագծի ստեղծողների խումբը հայտնաբերում է ասպետների դամբարանները, և ինչ-որ մեկը սկսում է հետազոտել գտնված իրերը։ Դամբարանի վրա շրջանաձև գրված հիերոգլիֆները, որոնք վերաբերում էին Նոր Թագավորությանը, պատմում են Ամանետ արքայադստեր անգթության մասին։ Նա եղել է իր հոր՝ Փարավոն Մենեպհտորի ժառանգորդուհին մինչ այն պահը, երբ նրա երկրորդ կինը որդի ունեցավ։ Ապագայում գահն իր ձեռքը վերցնելու համար Ամանեթն իր հոգին վաճառում է եգիպտական աստված Սեթին, որը նրան մի հատուկ դանակ է տալիս, որպեսզի իր հոգին տեղափոխի մարմնի մեջ։ Իր ընտանիքի սպանությունից հետո Ամանետը փորձում էր զոհաբերել նաև իր սիրեցյալին, որպեսզի Սեթին ֆիզիկական ձև տա, սակայն իր հոր քրմերը սպանում են տղային և ողջ - ողջ զմռսում Ամանետին՝ նրան հավետ թաղելով քարադամբանի մեջ՝ շրջապատված սնդիկով, որպեսզի իր հրեշավոր տեսքը գերեզմանից դուրս չգա։

Ժամանակակից Իրաքում հաջողության զինվոր Նիկ Մորթոնը և իր ընկեր Քրիս Վեյլը պատահաբար հայտնաբերում են Ամանետի դամբարանը ապստամբների ամրոցի վրա օդային հարձակումներից հետո։ Հնէաբան Ջեննի Հելսին, ով անցյալում եղել է Նիկի սիրեցյալը, գնում է այնտեղ և հետազոտում դամբարանը՝ գալով այն համոզմանը, որ դա բանտ է եղել։ Քարադամբանից սնդիկը հեռացնելուց հետո Նիկի ղեկավարը՝ գնդապետ Գրինուեյը, քարադամբանը տեղավորում է տրանսպորտային ինքնաթիռում, որը Անգլիա է ուղևորվում։

Թռիչքի ժամանակ Վեյլը դառնում է Ահանայի ուժի գերին, որից հետո նրան կծում է սարդը։ Քարադամբանը բացելու փորձից հետո նա հարվածում է Գրինուեյին և հարձակվում է խմբի անդամների վրա, սակայն Նիկը նրան սպանում է։ Ագռավների մի մեծ երամ հարվածում է ինքնաթիռին՝ կործանելով այն։ Այդտեղի բոլոր գտնվողները, բացի ինքնաթիռից դուրս նետված Ջեննիից և Նիկից, մահանում են։

Հաջորդ օրը Նիկն արթնանում է Օքսֆորդի դիարանում և Վեյլի հոգուց իմանում, որ Ամանետն իրեն անիծել է, և փորձում է նրան դարձնել Սեթի արտաքին տեսքի պահեստային տարբերակ։ Ամանետի մումիան փախչում է քարադամբանից և սկսում է կուլ տալ փրկարարներին, որպեսզի վերականգնի իր քայքայված մարմինը։ Աշխատողներին դարձնելով ծառա-զոմբիներ՝ նա Նիկին և Ջենիին ծուղակն է գցում՝ ստիպելով նրանց կռվել զոմբիների հետ։ Ամանետը նաև հարևանությամբ գտնվող եկեղեցուց գտնում է Սեթի դանակը։

Վերջին վայրկյանին անհայտ զինվորներ են հայտնվում և բռնում Ամանետին։ Նրանց առաջնորդը՝ բժիշկ Հենրի Ջեկիլը, բացատրում է, որ Ջենին գաղտնի խմբավորման անդամ է, ովքեր զբաղվում են գերբնական վտանգները կանխելով, որի բազան գտնվում է Լոնդոնի պատմությոն թանգարանում։ Նա հաստատում է, որ Նիկն անիծված է եղել, երբ վերաբացել է Ամանետի դամբարանը և պարզել արարողության ավարտի մասին պլաններն ու Սեթին թույլատրել կառավարել Նիկի մարմինը, որպեսզի Սեթին ոչնչացնի և հավետ վերջ դնի այդ չարի գոյությանը։

Մինչդեռ Ամանետն իրեն է ենթարկում տեխնիկին և ազատվում գերությունից՝ տարածելով քաոս, մահ և ոչնչացում։ Ջեկիլը կերպարանափոխվում է՝ դառնալով Էդուարդ Հայդը՝ իր մարդասպան և հոգեկան շեղումներ ունեցող հակառակ տեսակը։ Երբ Նիկը հրաժարվում է ընդունել Հայդի առաջարկը միմյանց հետ համագործակցելու վերաբերյալ, նա հարձակվում և գրեթե սպանում է Նիկին, սակայն Նիկը կարողանում է կանգնեցնել նրան շիճուկի օգնությամբ, որը Ջեկիլն օգտագործում է իր չար կեսի դեմ պայքարելու համար։ Հետո Նիկը և Ջենին փախչում են, իսկ Ամանետը գողանում է դանակը, կանչում է մահացած անգլիացի խաչակիրներին, որպեսզի նրանք ծառայեն իրեն, և ստեղծում է մեծ ավազե փոթորիկ, որն ավերում է Լոնդոնը։ Ասպետները դամբարանում սպանում են զինվորներին՝ Ամանետին թույլ տալով վերականգնել սուտակը և դա տեղադրել դանակի վրա՝ ստանալու համար այն ամենը, ինչ իրեն պետք է, որպեսզի ազատի Սեթին։

Նիկը և Ջենին մետրոյով փորձում են փախչել, սակայն նրանց վրա հարձակվում են Ահանի մինիոնները։ Ամանետը բռնում է Ջենիին և վառում է նրան՝ փորձեկով ընկճել Նիկին։ Նիկը կռվում է, սակայն հանկարծակի գրկում է Ամանետին՝ օգտագործելով պահը, որպեսզի գողանա դանակը և դրանով իրեն սպանի։ Սեթը թափանցում է Նիկի մարմնի մեջ և մոտենում է Ամանետին, որպեսզի նա իրեն ցույց տա մահացած Ջենիի մարմինը, և հենց այդ պահին Նիկը նորից կարողանում է կառավարել ինքն իրեն և օգտագործել Սեթի ուժերը, որպեսզի հաղթի Ամանետին ու նրան նորից մումիա դարձնի։

Նիկը Սեթի ուժերի օգնությամբ վերակենդանացնում է Ջենիին, հրաժեշտ է տալիս նրան և անհետանում։ Շուտով Ջենին հանդիպում է բժիշկ Ջեկիլին, և նրանք քննարկում են այն, թե արդյոք Նիկը կընկնի Սեթի աղդեցության տակ։ Ամանետի մարմինը իջեցվում է սնդիկի մեջ։ Ավելի ուշ անապատում Նիկը վերակենդանացնում է Վեյլին, և նրանք մեկնում են արկածներ փնտրելու։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Թոմ Քրուզ Նիկ Մորթոն Նիկ Մորթոն
Սոֆյա Բուտելլա Ամունեթ արքայադուստր Ամունեթ
Անաբել Վոլիս Ջենի Հելսի Ջենի Հելսի
Ռասսել Քրոու Հենրի Ջեկիլ բժիշկ Հենրի Ջեկիլ
Ջեյք Ջոնսոն Կրիս Վեյլ սերժանտ Կրիս Վեյլ
Հավեր Բոտետ Սեթ Սեթ
Քորթնի Վենս Գրինուեյ գնդապետ Գրինուեյ
Սելվա Ռասալինգամ Մենեպհտոր Փարավոն Մենեպհտոր
Մարվան Կենզարի Մալիկ Մալիկ
Չեսթի Բալեստորես Կիրա Լի Կիրա Լի
Ռիզ Կեմպտոն շինարարության գլխավորողը շինարարության գլխավորողը
Դիլան Սմիթ օդաչու օդաչու

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականին Universal Studios-ը հայտարարեց մումիա ֆիլմի վերաթողարկման և այն մասին, որ սցենարը պետք է գրի Ջոն Սպեյթսը, իսկ Շոն Դենիելը, ով նախորդ երեք ֆիլմերի պրոդյուսերն էր եղել, վերադառնալու է նորից որպես պրոդյուսեր[8]։ 2012 թվականի մայիսի 1-ին Universal-ը K/O Paper Products ընկերության միջոցով «Մումիա» ֆիլմի վերաթողարկման կապակցությամբ Ռոբերտ Օրսիի և Ալեքս Կուրցմանի հետ երկու տարով պայմանագիր է կնքում[9]։ 2012 թվականի սեպտեմբերի 24-ին հայտարարվեց, որ Universal-ը Լենա Ուայզմանին իրավունք է վերապահել լինել ֆիլմի ռեժիսորը[10]։ 2012 թվականի դեկտեմբերին տեղեկություններ տարածվեցին, որ «Մումիա» ֆիլմի վերաթողարկումը կտարբերվի դասական տրիլոգիայից, միֆին ընդհանրապես կտրվի այլ մոտեցում, իսկ գործողությունները կկատարվեն մեր օրերում[11]։ 2013 թվականի փետրվարի 14-ին Universal-ը վարձում է Բիլլի Ռեյին, որպեսզի գրի մեկ այլ սցենար ֆիլմի համար[12]։ 2013 թվականի հուլիսի 31-ին ռեժիսոր Լեն Ուայզմանը լքում է ծրագիրը, գրաֆիկի հետ կապված խնդիրների պատճառով[13]։ 2013 թվականի սեպտեմբերի 13-ին The Hollywood Reporter-ը հայտարարեց, որ ռեժիսոր Անդրեաս Մուսքեթին ֆիլմի բեմադրության վերաբերյալ բանակցություններ է վարում[14]։ 2013 թվականի հոկտեմբերին Օրսին IGN-ի հարցազրույցի ժամանակ պատմել է, որ «Մումիայի» և «Վան Հելսինգի» ֆիլմերի վերաթողարկումների գործողությունները տեղի կունենան ողջ տիեզերքում[15]։ 2014 թվականի մայիսի 6-ին Մուսքեթին լքում է ֆիլմը ստեղծագործական անհամաձայնությունների պատճառով[16]։

2014 թվականի հուլիսի 16-ին Universal-ը հայտարարեց, որ Ալեքս Կուրցմանը և Քրիս Մորգանը պետք է զբաղվեն հրեշների մասին եղած բոլոր ֆիլմերի վերաթողարկումներով, որոնց թվում են նաև «Ֆրանկեյնշտեյն», «Դրակուլա», «Գայլ-մարդը», «Սև ծովալճակի արարածը» և «Մումիա» ֆիլմերը։ Առաջին ֆիլմը, որ պետք է միասին մշակեն, «Մումիան» է[17]. 2014 թվականի հուլիսի 30-ին Կուրցմանը դառնում է ֆիլմի ռեժիսոր[18]։ 2014 թվականի հուլիսի 30-ին Կուրցմանը դարձել է ֆիլմի ռեժիսորը[18]։ 2015 թվականի հոկտեմբերի կեսերին հայտարարվեց, որ մումիան կին է լինելու[19]։

Քաստինգ[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի նոյեմբերի 24-ին հայտնի դարձավ, որ Թոմ Քրուզը սկսել է ֆիլմում գլխավոր դեր ստանալու վերաբերյալ բանակցություններ վարել[20]։ 2015 թվականի դեկտեմբերի 8-ին The Hollywood Reporter-ը հաղորդեց, որ Սոֆիյա Բուտելլան մումիայի դերի համար բանակցություններ է վարում[21]։ 2016 թվականի հունվարին պաշտոնապես հայտարարվեց, որ Քրուզը և Բուտելլան ֆիլմի նկարահանումների վերաբերյալ պայմանագիր են կնքել[6]. 2016 թվականի մարտին դերասանական կազմին մինում են Անաբել Ուոլիսը՝ ООН-ի հնէաբանի դերում[22], Ջեկ Ջոնսոնը՝ զինվորական ծառայողի դերում[23] և Մարվան Կենզարին[24]։ 2016 թվականի ապրիլի 15-ին Քորթնի Բի Վենսը ֆիլմում դեր է ստանում[25]։ 2016 թվականի մայիսի 4-ին Deadline.com-ը, The Hollywood Reporter-ը և Variety-ը հայտարարեցին, սր Ռասսել Քրոուն բժիշկ Հենրի Ջեքիլի և պարոն Էդվարդ Հայդի դերերի վերաբերյալ բանակցություններ է վարում։ Այդ դերի թեկնածուներ էին նաև Խավիեր Բարդեմը, Էդի Ռեդմեյնը, Ջոզեֆ Գորդոն-Լևիթը և Թոմ Հարդին[26][27][28][29]։ 2016 թվականի մայիսի 6-ին Ռասել Քրոուն հաստատեց, որ ֆիլմում խաղալու է բժիշկ Հենրի Ջեքիլի դերը[30][31]։

Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի նակարահանումներն սկսվել են 2016 թվականի ապրիլի 3-ին Օքսֆորդում (Մեծ Բրիտանիա)[32][33]։ Նկարահանումների մի մասն էլ տեղի են ունեցել Սուրեյի կոմսությունում և Լոնդոնում և ավարտվել են 2016 թվականի հուլիսի 17-ին։ Դրանից հետո նկարահանող խումբը տեղափոխվում է Նամիբիա, որտեղ երկու շաբաթում նկարահանում է վերջին տեսարանները և ավարտում նկարահանման գործընթացը 2016 թվականի օգոստոսի 13-ին։

Կարծիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Քննադատների կողմից ֆիլմն արժանացել է բացասական գնահատականի, ովքեր քննադատել են ոչ կապակցված պատմությունը և սյուժետային խիտ հատվածները, որոնք ստեղծում են Մութ Տիեզերք[34]։ Rotten Tomatoes-ի կայքում «Մումիայի» վարկանիշը 15% է՝ հիմնված 229 արձագանքների վրա, որի միջին գնահատականը 10-ից 4.2 է[35]։ Metacritic կայքում ֆիլմը 100-ից 34 է ստացել՝ հիմնված 44 արձագանքների վրա[36]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Internet Movie Database — 1990.
  2. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  3. 3,0 3,1 3,2 3,3 ČSFD (չեխերեն) — 2001.
  4. https://www.amctheatres.com/movies/the-mummy-44292
  5. https://www.boxofficemojo.com/movies/?id=mummy2016.htm
  6. 6,0 6,1 Kroll, Justin (2016 թ․ հունվարի 21). «Tom Cruise's 'The Mummy' Gets New Release Date» (անգլերեն). Variety. Վերցված է 2016 թ․ ապրիլի 17-ին.
  7. Armitage, Hugh (2017 թ․ հունիսի 10). «Exclusive: Why The Mummy needed Brendan Fraser trilogy Easter eggs, according to director Alex Kurtzman». Digital Spy (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 11-ին.
  8. Gallagher, Brian (2012 թ․ ապրիլի 4). «'The Mummy' Gets Reboot from 'Prometheus' Writer Jon Spaihts» (անգլերեն). movieweb.com. Վերցված է 2016 թ․ ապրիլի 17-ին.
  9. «Universal Signs Kurtzman And Orci; Pair Takes On 'The Mummy' And 'Van Helsing'» (անգլերեն). Deadline.com. 2012 թ․ մայիսի 1. Վերցված է 2016 թ․ ապրիլի 17-ին.
  10. Fleming Jr, Mike (2012 թ․ սեպտեմբերի 24). «Len Wiseman Wrapping Up Deal To Helm Universal Reboot Of 'The Mummy'» (անգլերեն). Deadline.com. Վերցված է 2016 թ․ ապրիլի 17-ին.
  11. Orange, B. Alan (2012 թ․ դեկտեմբերի 13). «EXCLUSIVE: 'The Mummy' Remake to Be an Epic Horror Movie Set in Present Day America» (անգլերեն). movieweb.com. Վերցված է 2016 թ․ ապրիլի 17-ին.
  12. Brodesser-Akner, Claude (2013 թ․ փետրվարի 14). «Starving for Mummy Reboot, Universal Hires Hunger Games Screenwriter to Pen Competing Script» (անգլերեն). vulture.com. Վերցված է 2016 թ․ ապրիլի 17-ին.
  13. Sneider, Jeff (2013 թ․ հուլիսի 31). «Director Len Wiseman Exits 'The Mummy' Reboot at Universal» (անգլերեն). TheWrap. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 17-ին.
  14. Kit, Borys; Masters, Kim (2013 թ․ սեպտեմբերի 13). «'Mama' Director in Talks to Helm 'Mummy' Reboot for Universal (Exclusive)» (անգլերեն). The Hollywood Reporter. Վերցված է 2016 թ․ ապրիլի 17-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  15. Tilly, Chris (2013 թ․ հոկտեմբերի 18). «BOB ORCI DISCUSSES VAN HELSING REBOOT» (անգլերեն). IGN. Վերցված է 2016 թ․ ապրիլի 17-ին.
  16. Sneider, Jeff (2014 թ․ մայիսի 6). «'Mummy' Reboot Loses 'Mama' Director Andy Muschetti (Exclusive)» (անգլերեն). TheWrap. Վերցված է 2016 թ․ ապրիլի 17-ին.
  17. Fleming Jr, Mike (2014 թ․ օգոստոսի 16). «Universal Taps Alex Kurtzman, Chris Morgan To Relaunch Classic Movie Monster Franchises» (անգլերեն). Deadline.com. Վերցված է 2016 թ․ ապրիլի 17-ին.
  18. 18,0 18,1 Kit, Borys (2014 թ․ հուլիսի 30). «Alex Kurtzman to Direct 'The Mummy' Reboot (Exclusive)» (անգլերեն). The Hollywood Reporter. Վերցված է 2016 թ․ ապրիլի 17-ին.
  19. Ford, Rebecca (2015 թ․ հոկտեմբերի 14). «New Mummy in Universal's Monster Universe Might Be Female» (անգլերեն). The Hollywood Reporter. Վերցված է 2016 թ․ ապրիլի 17-ին.
  20. Kroll, Justin (2015 թ․ նոյեմբերի 24). «Tom Cruise in Talks to Star in 'The Mummy' Reboot (EXCLUSIVE)» (անգլերեն). Variety. Վերցված է 2016 թ․ ապրիլի 17-ին.
  21. Kit, Borys; Ford, Rebecca (2015 թ․ դեկտեմբերի 8). «'Kingsman' Actress Sofia Boutella in Talks to Star in 'The Mummy' (Exclusive)» (անգլերեն). The Hollywood Reporter. Վերցված է 2016 թ․ ապրիլի 17-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  22. Kroll, Justin (2016 թ․ մարտի 7). «Tom Cruise's 'Mummy' Reboot Casts Annabelle Wallis» (անգլերեն). Variety. Վերցված է 2016 թ․ ապրիլի 17-ին.
  23. Kit, Borys (2016 թ․ մարտի 8). «'New Girl' Star Jake Johnson Joins Tom Cruise in 'The Mummy' (Exclusive)» (անգլերեն). The Hollywood Reporter. Վերցված է 2016 թ․ ապրիլի 17-ին.
  24. Kroll, Justin (2016 թ․ մարտի 14). «Marwan Kenzari Joins Tom Cruise in 'The Mummy' Reboot» (անգլերեն). Variety. Վերցված է 2016 թ․ ապրիլի 17-ին.
  25. Sneider, Jeff (2016 թ․ ապրիլի 15). «'People v. O.J.' Star Courtney B. Vance Joins Tom Cruise in 'The Mummy'» (անգլերեն). TheWrap. Վերցված է 2016 թ․ ապրիլի 17-ին.
  26. Fleming Jr, Mike (2016 թ․ մայիսի 4). «Russell Crowe Joining Tom Cruise In 'The Mummy'» (անգլերեն). Deadline.com. Վերցված է 2016 թ․ մայիսի 5-ին.
  27. Kit, Borys (2016 թ․ մայիսի 4). «Russell Crowe in Early Talks to Join Tom Cruise in 'The Mummy'» (անգլերեն). The Hollywood Reporter. Վերցված է 2016 թ․ մայիսի 5-ին.
  28. Kroll, Justin (2016 թ․ մայիսի 4). «Russell Crowe in Talks to Join Tom Cruise in 'The Mummy' Reboot» (անգլերեն). Variety. Վերցված է 2016 թ․ մայիսի 5-ին.
  29. Kroll, Justin (2016 թ․ մայիսի 4). «Tom Hardy was originally in talks for the deal fell a part and the studio then also looked at Redmayne and JGL before offering Crowe» (անգլերեն). Թվիթթեր. Վերցված է 2016 թ․ մայիսի 5-ին.
  30. Кроу, Рассел (2016 թ․ մայիսի 6). «Yes...Dr. Henry Jekyll M.D, D.C.L, L.L.D, F.R.S etc... at your service» (անգլերեն). Твиттер. Վերցված է 2016 թ․ մայիսի 7-ին.
  31. Riefe, Jordan (2016 թ․ մայիսի 6). «Russell Crowe Joins Tom Cruise's 'The Mummy,' Predicts It Will "Scare the Shit Out of You"» (անգլերեն). The Hollywood Reporter. Վերցված է 2016 թ․ մայիսի 7-ին.
  32. «Actor Tom Cruise in Oxford filming for The Mummy reboot» (անգլերեն). Oxford Mail. 2016 թ․ ապրիլի 4. Վերցված է 2016 թ․ ապրիլի 17-ին.
  33. «First Photos of Tom Cruise on The Mummy Set!» (անգլերեն). ComingSoon.net. 2016 թ․ ապրիլի 5. Վերցված է 2016 թ․ ապրիլի 17-ին.
  34. «'The Mummy' Reviews: What the Critics Are Saying». Variety. 2017 թ․ հունիսի 8.
  35. «The Mummy (2017)». Rotten Tomatoes. Վերցված է 2017 թ․ հունիսի 16-ին.
  36. «The Mummy reviews». Metacritic. Վերցված է 2017 թ․ հունիսի 16-ին.