Մուասան Անրի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մուասան Անրի

Մուասան Անրի (Moissan Henri) (18521907), ֆրանսիացի քիմիկոս, Փարիզի ԳԱ անդամ (1891), Պետերբուրգի ԳԱ արտասահմանյան թղթակից անդամ (1904), Փարիզի բարձրագույն դեղագործական դպրոցի (1887—1900) և համալսարանի (1900 թվականից) պրոֆեսոր։

Առաջինն է ստացել (1886) և ուսումնասիրել ֆտորն ու նրա միացությունները։ Իր ստեղծած էլեկտրական աղեղային վառարանում (1892) ստացել է կալցիումի, կալիումի, նատրիումի և այլ տարրերի կարբիդներ, բորիդներ, մոլիբդեն (1895), վոլֆրամ (1897) և այլն։ Կարևոր աշխատանքներ է կատարել էլեկտրամետալուրգիայի և էլեկտրաթերմիայի բնագավառում։ Նոբելյան մրցանակակիր (1906

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png