Մոի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոի
ՏեսակԴիզայներական ընկերություն
Երկիր Նիդերլանդներ
Հիմնադրված2001
Գլխադասային գրասենյակԲրեդա, Հյուսիսային Բրաբանդ, Նիդերլանդներ
ՀիմնադիրՄարսել Վանդերս

Մոի (հոլ.՝ Moooi), կահույքի, ինտերիերի և լուսավորության ժամանակակից դիզայնի հոլանդական ընկերություն[1]։ Այն հիմնադրվել է Մարսել Վանդերսի և Կասպեր Վիսերսի կողմից Նիդեռլանդներում 2001 թվականին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիզայներ Մարսել Վանդերսն առաջին անգամ դիմել է Մոյի դիզայնի ընկերության համահիմնադիր և նախկին գործադիր տնօրեն Կասպեր Վիսերսին՝ խնդրելով օգնել իրեն շուկա հանել դիզայներական լուսամփոփը։ Նրանք միասին հիմնել են Մոի ընկերությունը 2001 թվականին[2]։

Վանդերսը միաժամանակ հանդես է եկել և որպես ղեկավար, և որպես Մոյի ընկերության դիզայներ[3]։

Մոյի ընկերության առաջին միջազգային ցուցահանդեսը «Salone del Mobile» ցուցահանդեսն էր, որը կայացել է 2001 թվականին Միլանում։ 2002 թվականին ձեռնարկատեր Հանս Լենսվելտը՝ «Lensvelt» գրասենյակային կահույքի ապրանքանիշի սեփականատերը, Մոյի ընկերության 33% սեփականատերն է դարձել։ Իտալական «B&B Italia» հայտնի դիզայներական ապրանքանիշը 2006 թվականին ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 50%, որը նրանց է պատկանել մինչև 2012 թվականը[4]։ Նույն թվականին հիմնադիրներ Վանդերսը և Վիսերսը կրկին դարձել են մեծամասնության սեփականատերեր ՝ B&B Italia-ին պատկանող բաժնետոմսերի կեսը և Լենստվելտին պատկանող մնացած բաժնետոմսերը հետ գնելուց հետո (այդ ժամանակ 10%)[5]։ 2015 թվականին Վանդերսը և Վիսերսը, որոնց նախկինում պատկանել է ընկերության 50%, կրկին դարձել են ընկերության մեծամասնության բաժնետերեր[6]։

Վիսերսը հեռացել է Մոյի ընկերության գործադիր տնօրենի պաշտոնից, նրան փոխարինել է 2010 թվականի սեպտեմբերից Ռոբին Բևերսին՝ «Marcel Wanders» ստուդիայի գործադիր տնօրենը[7]։

Ապրանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոյին B&B Italia-ում,Նյու Յորք 2009 թվական

Ընկերությունը թողարկում է լուսավորության, կահույքի, աքսեսուարների, պաստառների և գորգերի հավաքածուներ։ Մոյի ընկերության նախագծերը հասանելի են 82 երկրներում՝ մանրածախ վաճառողների (էլեկտրոնային առևտուր), նախագծերի և պայմանագրերի դիլերների, գործակալների և դիստրիբյուտորների, իրենց սեփական խանութների (բրենդային) և կայքի միջոցով[8]։

Վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մոյի ընկերության գլխամասային գրասենյակը գտնվում է Նիդեռլանդների Բրեդա քաղաքում, իսկ պահեստը գտնվում է նույն տարածաշրջանում[9]։
  • 700 մ2 մակերեսով առաջատար Մոյի ընկերության ցուցասրահը և ֆիրմային խանութը, որը բացվել է 2008 թվականին, գտնվում է Ամստերդամի Յորդան թաղամասում[10]։ Մինչև 2013 թվականը ցուցասրահը և խանութը հայտնի էին որպես Մոյի պատկերասրահ, նրանք հյուրընկալել են հատուկ ցուցահանդեսներ, ինչպիսիք են Լորենցո Պետրանտոնիի ցուցահանդեսը 2010 թվականին[11]։ 2013 թվականին ընկերությունը որոշեց, որ միայն Մոյիի արտադրանքները պետք է ներկայացվեն այս տարածքում։
  • 2010 թվականին Մոի ընկերությունը բացել է ցուցասրահ Միլանի Տորտոնա գոտում։ Այն փակվել է 2013 թվականին[12]։
  • Նյու Յորքի ցուցասրահը և ֆիրմային խանութը բացվել են 2015 թվականի ապրիլին, Նյու Յորքի Նոմադ թաղամասում գտնվող 360 մ մակերեսով ցուցասրահում[13]։
  • Մոյի ընկերության արտադրանքն առաջարկվում է 82 երկրների տարբեր դիզայներական խանութներում[9]։
  • 2021 թվականի սեպտեմբերին Նիդեռլանդների Վեսթֆիլդ առևտրի կենտրոնում բացվեց Հաագայի Մոյի խանութը[14]։

Ծրագրեր և համագործակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընկերությունը հաճախ համագործակցում է Էրվին Օլաֆի նման լուսանկարիչների հետ՝ հավաքածուները ներկայացնելու համար՝ սկսած ապրանքանիշի առաջին բջջային սրահից՝ 2001 թվականից։ Համատեղ աշխատանքներից են՝ «Մերկ դիմանկարներ» (2002-2006 թվականներ), «Սուպեր հերոսներ» (2007-2008 թվականներ), «Շքեղ աքսեսուարներ»(2008 թվական), «տուփի ներսում» (2012 թվական)։ 2013 թվականին Միլանում Մոյի ընկերության նոր հավաքածուն ներկայացնելու համար Վանդերսը Օլաֆին խնդրում է իր անձնական ինտերիեր դիզայն հավաքծույից ընտրեկ լուսանկարներ 2014 թվականի ցուցահանդեսի համար[15]։ Ապրանքանիշը համագործակցել է լուսանկարիչ Մասիմո Լիստրիի հետ[16]։ Լևի Վան Վելուվի աշխատանքները ցուցադրվել են Ամստերդամի և Լոնդոնի ցուցասրահներում 2013 թվականին[17][18]։ Ռեզվանիի աշխատանքները ներկայումս ներկայացված են նաև Նյու Յորքի Մոյի ընկերության ցուցասրահում[13]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Kumurdian, Dijana (2014 թ․ օգոստոսի 1). «Moooi co-founder Casper Vissers on the business of design». Vogue Australia. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 23-ին.
  2. Pearlman, Chee (2001 թ․ ապրիլի 12). «From Artiste to Entrepreneur». NY Times.
  3. «Moooi co-founder and CEO Casper Vissers steps down after 14 years». Dezeen. 2015 թ․ մայիսի 31.
  4. Minutillo, Josephine (2014 թ․ ապրիլի 7). «Dispatch from Milan: Design Week in Preview». Architectural Record.
  5. «Moooi founders regain ownership of brand». Dezeen. 2012 թ․ մարտի 9.
  6. «Moooi founders regain majority share». Marcel Wanders website.
  7. «Moooi co-founder Casper Vissers steps down after 14 years». Dezeen (անգլերեն). 2015 թ․ մայիսի 31. Վերցված է 2023 թ․ մարտի 17-ին.
  8. «Moooi contact page». Moooi Contact.
  9. 9,0 9,1 «Moooi locations». Moooi contact page.
  10. Duijsens, Florian (2011 թ․ հունիսի 22). «10 of the best high-end shops in Amsterdam». The Guardian.
  11. «Moooi gallery Amsterdam». Lorenzo Petrantoni’s portfolio.
  12. «Moooi Showroom Milan». Marcel Wanders website.
  13. 13,0 13,1 «Moooi Arrives in NY». Archiproducts. 2015 թ․ մայիսի 15.
  14. «Moooi». moooi.com. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 28-ին.
  15. «Genomineerd door Ineke Hans: MOOOI EN ERWIN OLAF voor The Unexpected Welcome, Milaan 2013». Design Prijs.
  16. «Milan 2014 presentation». Moooi.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 23-ին.
  17. «Salone Del Mobile 2015 Presentation». Moooi.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 23-ին.
  18. «Visit our showroom in Amsterdam!». Moooi.com. 2013 թ․ օգոստոսի 13. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 23-ին.