Լուսամփոփ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տարբեր ձևերի երկու լուսամփոփ

Լուսամփոփ[1][2][3](աբաժուր, ֆր.՝ Abat-jour` abattre - տապալել, քանդել, jour - օր, լույս), լամպի վրա հագցվող ծածկոց, որն արտացոլում է լույսը՝ միաժամանակ պաշտպանելով աչքերը լույսի անմիջական ներգործությունից (փոխառնված XVII դ. սկզբնիմաստից՝ պատուհանի բացվածքի ձև՝ դրսից դեպի ներս լայնացող): Լայն կիրառություն ունի ինտերիերի դիզայնի մեջ, գեղարվեստական ձևավորման մեջ՝ այս կամ այն աուրա, ակցենտ ստանալու համար:

Լուսամփոփի հիմնական նպատակը աչքի պաշտպանությունն է լույսի անմիջական ազդեցությունից: Անհրաժեշտ լուսավորություն ստացվում է լույսի արտացոլման, բեկման և կլանման օգնությամբ:

Ծանոթագրություններ[խմբագրել]

Գրականություն[խմբագրել]

Արշավիր Թորամանյան, Ճարտարապետական պատկերազարդ բառարան, Երևան, 2007, ISBN 978-99930-63-27-8