Մհեր Չատինյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մհեր Չատինյան
Ծնվել էհուլիսի 18, 1989(1989-07-18) (34 տարեկան)
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՎՊՀ (2010)
Մասնագիտություննկարիչ
ԱնդամակցությունՀայաստանի նկարիչների միություն

Մհեր Համլետի Չատինյան (հուլիսի 18, 1989(1989-07-18)), հայ գեղանկարիչ, Հայաստանի նկարիչների միության անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մհեր Չատինյանը ծնվել է Խորհրդային Հայաստանի Կիրովական (ներկայիս Վանաձոր) քաղաքում՝ 1989 թվականին։ 2006 թվականին ավարտել է միջնակարգ դպրոցը և հետաքրքրվել գեղանկարչությամբ։ Նրա առաջին ուսուցիչը եղել է հայրը, որը դասավանդել է գեղանկարչություն և արվեստի պատմություն։ 2006 թվականից նրա աշխատանքները ցուցադրվել են Վանաձորում և Երևանում։ 2010 թվականին ավարտել է Վանաձորի պետական մանկավարժական համալսարանի գեղանկարչության և գծանկարչության բաժինը։ 2010-2012 թվականներին ծառայել է Հայաստանի զինված ուժերում։

Նկարչի անհատական ցուցահանդեսը տեղի է ունեցել 2017 թվականին Մոսկվա քաղաքում։ 2012, 2013, 2014 թվականներին մասնակցել է Գյումրիի, 2013 թվականին Թբիլիսիի, 2014 թվականին՝ Սլովակիայի գեղարվեստական սիմպոզիումներին։

2012 թվականից հանդիսանում է Հայաստանի նկարիչների համահայկական միության, իսկ 2019 թվականից՝ Հայաստանի նկարիչների միության անդամ։

Ըստ մասնագետների՝ Մհեր Չատինյանի աշխատություններում արտացոլում են Մինաս Ավետիսյանի և Մարտիրոս Սարյանի ազդեցությունը[1]։

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2006 թվական, անհատական ցուցահանդես Վանաձոր քաղաքում
  • 2009 թվական, Վանաձոր քաղաքի պատկերասրահում հոր և պապի՝ «3 տարիք» համատեղ ցուցահանդես։ Մհերն այդ ժամանակ եղել է 20, հայրը՝ 50, պապաը՝ 80 տարեկան
  • 2012 թվական, անհատական ցուցահանդես Վանաձորի պատկերասրահում
  • 2013 թվական, անհատական ցուցահանդես Երևան քաղաքի «Ներկայ» արվեստների կառավարման և ստեղծագործության սրահում
  • 2012 թվական, Երևան քաղաքի «Նկարիչների տանը» համահայկական գծանկարչության ցուցահանդես
  • 2013 թվական, Երևան քաղաքի «Նկարիչների տանը» «Բնանկար» համահայկական ցուցահանդեսի մասնակից
  • 2014 թվական, Սլովակիայի Բոյնիցե քաղաքում ցուցահանդեսի մասնակից
  • 2015 թվական, Իտալիայում մրցանակային 4-րդ տեղ
  • 2016 թվական, Հոլանդիայի Դեն Հելդեր քաղաքում անհատական ցուցահանդես
  • 2017 թվական, անհատական ցուցահանդես Մոսկվայի «Alpert» պատկերասրահում[2]
  • 2017 թվական, անհատական ցուցահանդես Միլանում (Իտալիա)
  • 2017 թվական, անհատական ցուցահանդես Ռիգա քաղաքի Figaro Gall-ում, (Լատվիա)[3]
  • 2018 թվական, անհատական ցուցահանդես Մոսկվայում, Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան մշակութային կենտրոնում[4]
  • 2019 թվական, անհատական ցուցահանդես Նիժնի Նովգորոդի «Լունա» պատկերասրահում
  • 2019 թվական, անհատական ցուցահանդես Սանկտ Պետերբուրգի Արտմուզա ժամանակակից արվեստի թանգարանում[5]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Мгер Чатинян – художник сильного цветового темперамента
  2. «Краски Лори заиграли в московской галерее Alpert». Армянский музей Москвы и культуры наций. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 14-ին.
  3. «Мгер Чатинян привёз в Ригу армянское солнце». Latvijas Radio 4. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 14-ին.
  4. ««Армения, любовь моя…»: выставка Мгера Чатиняна в посольстве Армении». Armmuseum.ru. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 13-ին.
  5. ««СИМФОНИЯ ДУШИ». ЖИВОПИСЬ. МГЕР ЧАТИНЯН». Музей современного искусства Артмуза. Վերցված է 2020 թ․ մայիսի 21-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]