Ավարտել է Գերմանիայի Դարմշտատի պոլիտեխնիկական ինստիտուտը (1910)։ 1923-1930 թվականներին աշխատել է Թիֆլիսի էլեկտրամեխանիկական գործարանում՝ տնօրեն, 1923-1924 թվականներին՝ գլխավոր ինժեներ։ 1930 թվականին հրավիրվել է Երևան՝ ղեկավարելու տրամվայի անցկացման շինարարությանը։ 1930-1937 թվականներին եղել է Երքաղգործկոմի տրամվայի վարչության պետ և գլխավոր ինժեներ։ 1932 թվականից դասավանդել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում։ Էլեկտրատեխնիկայի մասին հայերեն լեզվով առաջին գրքի հեղինակն է։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 130)։