Կարեն Յուզբաշյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարեն Յուզբաշյան
Ծնվել էհունվարի 6, 1927(1927-01-06)[1]
Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
Մահացել էմարտի 5, 2009(2009-03-05) (82 տարեկան)
Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան
ԳերեզմանՍմոլենկայի հայկական գերեզմանոց
Քաղաքացիություն ԽՍՀՄ,  Հայաստան և  Ռուսաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունպատմաբան, թարգմանիչ, քաղաքական գործիչ, հայագետ, բյուզանդագետ և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Մատենադարան[1], Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արևելյան ձեռագրերի ինստիտուտ[1] և Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի արևելյան ֆակուլտետ
Գործունեության ոլորտՄիջնադարյան Հայաստան
Պաշտոն(ներ)Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր
ԱնդամակցությունԿայսերական ուղղափառ պաղեստինյան ընկերություն
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան (1948) և Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի պատմության ինստիտուտ (1951)[1]
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր[1] (1974)
Տիրապետում է լեզուներինհայերեն և ռուսերեն
Գիտական ղեկավարՀովսեփ Օրբելի
Ազդվել էՀովսեփ Օրբելի
ՀայրՄկրտիչ Յուզբաշյան

Կարեն Մկրտչի Յուզբաշյան (հունվարի 6, 1927(1927-01-06)[1], Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - մարտի 5, 2009(2009-03-05), Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան), հայ պատմաբան, հայագետ-բյուզանդագետ, միջնադարյան հայոց պատմագրության երկերի թարգմանիչ, պատմական գիտությունների դոկտոր (1974)։ ՀՀ Գերագույն խորհրդի առաջին գումարման պատգամավոր[2]։

Մկրտիչ Յուզբաշյանի որդին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարեն Յուզբաշյանը ծնվել է 1927 թվականի հունվարի 6-ին, Թիֆլիսում։ 1951 թվականին ավարտել է Լենինգրադի համալսարանը։ 1955-1958 թթ. Կարեն Յուզբաշյանն աշխատել է Մաշտոցի անվան Մատենադարանում, 1958 թ-ից՝ ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի Լենինգրադի բաժանմունքում։ Ղեկավարել է ինստիտուտի՝ Հովսեփ Օրբելու հիմնադրած «Կովկասի կաբինետը»։

Զբաղվել է Հայոց պատմության և մատենագրության, հայկական ձեռագրերի, հայ-բյուզանդական հարաբերությունների, հայագիտության պատմության, ինչպես նաև Բագրատունյաց Հայաստանի պատմության ուսումնասիրությամբ։ Դասավանդել է Սանկտ Պետերբուրգի համալսարանում։

Աշխատությունները վերաբերում են միջնադարյան Հայաստանի պատմությանը, Բյուզանդիայի ու Հայաստանի պատմամշակութային առնչություններին և այլ հարցերի։ Հրատարակել է Արիստակես Լաստիվերցու «Պատմության» քննական բնագիրը (1963) և ռուսական թարգմանությունը (1968)։ Հեղինակ է «Հայագիտութեան ներածութիւն» (2006) ուսումնական ձեռնարկի։

Կարեն Յուզբաշյանը հրատարակել է մի քանի տասնյակ մենագրություններ, հոդվածներ, գրախոսականներ։

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռուսաստանի Պաղեստինյան ընկերության Ս. Պետերբուրգի բաժանմունքի նախագահ 1980 թվականից։
  • Լենինգրադի Հայ մշակույթի բարեկամների ընկերության նախագահ (1988-1990):

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 3 (հայ.) — հատոր 3. — էջ 130.
  2. http://www.parliament.am/deputies.php?lang=arm&sel=factions&show_session=100
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 130