Միքի Սփիլլեյն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միքի Սփիլլեյն

Mickey spillane 1973.JPG
Միքի Սփիլլեյնը 1973 թ.

Ծնվել է Ֆրենք Մորրիսոն Սփիլլեյն
09.03.1918
Նյու Յորք
Մահացել է 17.07.2006
Չարլզթոն
Մասնագիտություն պրոզա
Ազգություն ամերիկացի
Ստեղծագործական շրջան 1947–2006
Գրական ոճեր դետեկտիվ (նուար)

Միքի Սփիլլեյնը (անգլ.՝ Mickey Spillane) ամերիկացի գրող է, որը ստեղծագործել է նուար (սև դետեկտիվ) ժանրում։ Նրա վեպերը հրատարակվել են ամբողջ աշխարհում ավելի քան 225 միլիոն տպաքանակով[1]։

Կենսագրություն[խմբագրել]

Ծնվել է 1918 թ. մարտի 9 Նյու Յորք քաղաքում, Բռուքլին շրջանում իռլանդացիների ընտանիքում։ Սովորել է Erasmus Hall High School դպրոցում մինչև 1935 թ.[2]։ Այդ ժամանակաշրջանում գրել է իր առաջին ստեղծագործությունները։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ծառայել է որպես օդաչու[3]։ 1946 թ. հետո բնակություն հաստատեց Նյու Յորքում և գրեց իր առաջին վեպը մասնավոր դետեկտիվ Մայք Համմերի մասին` «Դատարանը ես եմ» (անգլ.՝ «I, the Jury»)։ Մայք Համմերը դարձավ Սփիլլեյնի հիմնական հերոսը, և չնայած վերլուծաբանների մեղադրանքներին չափազանց դաժանության մեջ, հերոսը շատ պոպուլյար էր ընթերցողների մոտ[4]։ 1952 թ. մինչև 1961 Սփիլլեյնը դադարել էր ստեղծագործել, աշխատում էր կրկեսում, նկարվում էր ֆիլմերում։

1961 թ. կրկին սկսել վեպեր գրել։ «The Girl Hunters» ֆիլմում (1963) նա կատարեց Մայք Համմերի դերը։ Սա պատմության բացառիկ դեպքերից է, երբ գրողը կատարում է իր հերոսի դերը[4]։ Բացի դետեկտիվից աշխատել է նաև կոմիքսների ժանրում, գրել է մի քանի վեպ ավագ հասակի երեխաների համար։ 1954 թ. ապրում Հարավային Կառոլինայում, որտեղ մահացավ 2006 թ. հուլիսի 17 քաղցկեղից։

Սփիլլեյնը մտել է պատմության մեջ որպես 20-րդ դարի ֆենոմեն։ Ամերիկյան 1895-1965 թթ. տաս ամենամասսային գրքերի ցանկում տեղ են գտել Սփիլլեյնի յոթ վեպ։ Նրա հաջողությունը հաճախ բացատրում են նրանով, որ նա միշտ իր գրքերով խարնում էր կոպիտ լեզուն, հերոսների դաժանությունը և էրոտիկան։ Րեյմոնդ Չենդլերը Սփիլլեյնի գրքերն անվանեց դաժանության և չծածկած պորնոգրաֆիայի խառնուրդ։

Ստեղծագործություններ[խմբագրել]

Վեպեր Մայք Համմերի մասին։

  • Դատարանը ես եմ / I, the Jury (1947)
  • Իմ ատրճանակն արագ է / My Gun is Quick (1950)
  • Վրեժն իմ սեփական գործն է / Vengeance is Mine! (1950)
  • Մենության գիշեր / One Lonely Night (1951)
  • Մեծ սպանություն / The Big Kill (1951)
  • Համբուրիր ինձ մահացու / Kiss Me Deadly (1952)
  • Աղջկան որսողները / The Girl Hunters (1962)
  • Օձ / The Snake (1964)
  • Արարած / The Twisted Thing (1966)
  • Մարմնի սիրահարները / The Body Lovers (1967)
  • Ողջ մնալու շանս... զրո / Survival… Zero! (1970)
  • Մարդասպան / The Killing Man (1989)
  • Սև ծառուղի / Black Alley (1996)

Այլ վեպեր։

  • Երկար սպասելիք / The Long Wait (1951)
  • Ձոր / The Deep (1961)
  • Ատրճանակների օրը / Day of the Guns (1964)
  • Ծածկոցի վերադարձը / Return of the Hood (1964)
  • Օդաչուն / The Flier (1964)
  • Իմ մարդասպանը / Killer Mine (1965)
  • Ես, ծածկոցս / Me, Hood (1963)
  • Դելտա-գործոն / The Delta Factor (1967)

Աղբյուրներ[խմբագրել]

  1. Gulley, Andrew. Interview: Mickey Spillane. The Strand Magazine (Oct-January 2006)
  2. David Boyer. Neighborhood Report: Flatbush; Grads Hail Erasmus as It Enters a Fourth Century. New York Times
  3. Rippetoe, Rita Elizabeth. Booze and the Private Eye: Alcohol in the Hard Boiled Novel. McFarland (2006)
  4. 4,0 4,1 Կենսագրությունը. Lib.rus.ec