Միստր Օլիմպիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Միստր Օլիմպիա» (անգլMr. Olympia), «Joe Weider's Olympia Weekend» ամենամյա միջազգային միջոցառման շրջանակներում շնորհվող բոդիբիլդինգային բարձրագույն տիտղոս։ Անցկացվում է Բոդիբիլդինգի և ֆիթնեսի միջազգային ֆեդերացիայի (IFBB)[1] կողմից։

Մրցույթի ստեղծման գաղափարը պատկանում էր նախկին բոդիբիլդեր և գործարար Ջո Ուայդերին։ Վերջինս մրցույթն ստեղծելով ցանկանում էր բոդիբիլդերներին «Միստր Տիեզերք» մրցույթից հետո գումար վաստակելու նոր հնարավորություններ տալ։

Առաջին «Միստր Օլիմպիան» անցկացվել է 1965 թվականի սեպտեմբերի 18-ին Նյու Յորքի Բրուկլինյան երաժշտական կոնսերվատորիայի շենքում[2]։ Երկու տարի անընդմեջ մրցույթի հաղթող է ճանաչվում Լարի Սկոտը։ Միևնույն ուիքենդի շրջանակներում անցկացվում է նաև կանանց «Միս Օլիմպիա» մրցույթը։

Սկսած 1999 թվականից մրցույթն անցկացվում է Լաս Վեգասում։

Տիտղոսը ռեկորդային 8 անգամ հաղթել են Լի Հեյնին (1984–1991 թթ.) և Ռոնի Քոլմենը (1998–2005 թթ.)։

Մրցույթի հաղթողները[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարին Մրցանակը Հաղթողը Անցկացման վայրը
1965 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Լարի Սկոտ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Նյու Յորք, ԱՄՆ
1966 $5000 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Լարի Սկոտ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Նյու Յորք, ԱՄՆ
1967 $1000 Կուբա Սերխիո Օլիվա Ամերիկայի Միացյալ Նահանգներ Նյու Յորք, ԱՄՆ
1968 $1000 Կուբա Սերխիո Օլիվա Ամերիկայի Միացյալ Նահանգներ Նյու Յորք, ԱՄՆ
1969 $1000 Կուբա Սերխիո Օլիվա Ամերիկայի Միացյալ Նահանգներ Նյու Յորք, ԱՄՆ
1970 $1000 Ավստրիա Առնոլդ Շվարցենեգեր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Նյու Յորք, ԱՄՆ
1971 $1000 Ավստրիա Առնոլդ Շվարցենեգեր Ֆրանսիա Փարիզ, Ֆրանսիա
1972 $1000 Ավստրիա Առնոլդ Շվարցենեգեր Գերմանիա Էսսեն, Արևմտյան Գերմանիա
1973 $1000 Ավստրիա Առնոլդ Շվարցենեգեր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Նյու Յորք, ԱՄՆ
1974 $1000 Ավստրիա Առնոլդ Շվարցենեգեր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Նյու Յորք, ԱՄՆ
1975 $2500 Ավստրիա Առնոլդ Շվարցենեգեր Հարավաֆրիկյան Հանրապետություն Պրետորիա, ՀԱՀ
1976 $5000 Իտալիա Ֆրանկո Կոլումբու Ամերիկայի Միացյալ Նահանգներ Կոլումբուս, Օհայո, ԱՄՆ
1977 $10 000 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ֆրենք Զեյն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Կոլումբուս, Օհայո, ԱՄՆ
1978 $15 000 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ֆրենք Զեյն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Կոլումբուս, Օհայո, ԱՄՆ
1979 $25 000 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ֆրենք Զեյն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Կոլումբուս, Օհայո, ԱՄՆ
1980 $25 000 Ավստրիա Առնոլդ Շվարցենեգեր Ավստրալիա Սիդնեյ, Ավստրալիա
1981 $25 000 Իտալիա Ֆրանկո Կոլումբու Ամերիկայի Միացյալ Նահանգներ Կոլումբուս, Օհայո, ԱՄՆ
1982 $25 000 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Քրիս Դիքերսոն Միացյալ Թագավորություն Լոնդոն, Միացյալ Թագավորություն
1983 $25 000 Լիբանան Սամիր Բանուտ Գերմանիա Մյունխեն, Արևմտյան Գերմանիա
1984 $50 000 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Լի Հեյնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ Նյու Յորք, ԱՄՆ
1985 $50 000 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Լի Հեյնի Բելգիա Բրյուսել, Բելգիա
1986 $55,000 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Լի Հեյնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ Կոլումբուս, Օհայո ԱՄՆ
1987 $55 000 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Լի Հեյնի Շվեդիա Գոթենբուրգ, Շվեդիա
1988 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Լի Հեյի Ամերիկայի Միացյալ Նահանգներ Լոս Անջելես, Կալիֆորնիա, ԱՄՆ
1989 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Լի Հեյնի Իտալիա Ռիմինի, Իտալիա
1990 $100 000 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Լի Հեյնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ
1991 $100 000 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Լի Հեյնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ Օռլանդո, Ֆլորիդա, ԱՄՆ
1992 $100 000 Անգլիա Դորիան Յեյթս Ֆինլանդիա Հելսինկի, Օհայո, ԱՄՆ
1993 $100 000 Անգլիա Դորիան Յեյթս Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ատլանտա, Ջորջիա, ԱՄՆ
1994 $100 000 Անգլիա Դորիան Յեյթս Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ատլանտա, Ջորջիա, ԱՄՆ
1995 $110 000 Անգլիա Դորիան Յեյթս Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ատլանտա, Ջորջիա, ԱՄՆ
1996 $110 000 Անգլիա Դորիան Յեյթս Ամերիկայի Միացյալ Նահանգներ Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ
1997 $110 000 Անգլիա Դորիան Յեյթս Ամերիկայի Միացյալ Նահանգներ Լոս Անջելես, Կալիֆորնիա, ԱՄՆ
1998 $110 000 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ռոնի Քոլմեն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Նյու Յորք, ԱՄՆ
1999 $110 000 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ռոնի Քոլմեն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Լաս Վեգաս, Նևադա, ԱՄՆ
2000 $110 000 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ռոնի Քոլմեն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Լաս Վեգաս, Նևադա ԱՄՆ
2001 $110 000 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ռոնի Քոլմեն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Լաս Վեգաս, Նևադա, ԱՄՆ
2002 $110 000 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ռոնի Քոլմեն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Լաս Վեգաս, Նևադա, ԱՄՆ
2003 $110 000 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ռոնի Քոլմեն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Լաս Վեգաս, Նևադա, ԱՄՆ
2004 $120 000 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ռոնի Քոլմեն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Լաս Վեգաս, Նևադա ԱՄՆ
2005 $150 000 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ռոնի Քոլմեն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Լաս Վեգաս, Նևադա, ԱՄՆ
2006 $155 000 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջեյ Կատլեր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Լաս Վեգաս, Նևադա, ԱՄՆ
2007 $155 000 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջեյ Կատլեր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Լաս Վեգաս, Նևադա ԱՄՆ
2008 $155 000 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Դեքստեր Ջեքսոն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Լաս Վեգաս, Նևադա, ԱՄՆ
2009 $200 000 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջեյ Կատլեր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Լաս Վեգաս, Նևադա, ԱՄՆ
2010 $200 000 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջեյ Կատլեր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Լաս Վեգաս, Նևադա, ԱՄՆ
2011 $200 000 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ֆիլ Հիթ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Լաս Վեգաս, Նևադա, ԱՄՆ
2012 $250 000 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ֆիլ Հիթ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Լաս Վեգաս, Նևադա, ԱՄՆ
2013 $250 000 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ֆիլ Հիթ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Լաս Վեգաս, Նևադա, ԱՄՆ
2014 $275 000 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ֆիլ Հիթ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Լաս Վեգաս, Նևադա, ԱՄՆ
2015 $400 000 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ֆիլ Հիթ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Լաս Վեգաս, Նևադա, ԱՄՆ
2016 $400 000 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ֆիլ Հիթ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Լաս Վեգաս, Նևադա, ԱՄՆ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 7-ին.
  2. «««Միստր Օլիմպիա» մրցույթի պատմությունը IFBB կայքում»». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 7-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]