Միջին Օդրայի հնագիտական թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միջին Օդրայի հնագիտական թանգարան
Տեսակհնագիտական թանգարան
Երկիր Լեհաստան
ՏեղագրությունՍվիդնիցա, Zielona Góra County? և Lubusz Voivodeship?
Հասցեul. Długa 27,66-008 Świdnica[1]
Հիմնադրվել է1958
Կայքmuzeum-swidnica.org/index.html
Քարտեզ
Քարտեզ
Թանգարանային ցուցանմուշ

Միջին Օդրայի հնագիտական թանգարան (լեհ.՝ Muzeum Archeologiczne Środkowego Nadodrza), գտնվում է Սվիդնիցա գյուղում, Լեհաստանում։ Թանգարանն ընդգրկված է Լեհաստանի թանգարանների պետական ցանկի մեջ։ Գտնվում է Դլուգա 27 հասցեում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի սկզբանե թանգարանը համարվում էր Զիելոնա Գուրայում գտնվող Լյուբուշյան երկրի թանգարանի հնագիտական բաժանմունքը, որը հիմնադրվել է 1958 թվականին։ Իր գոյատևման սկզբնական շրջանում թանգարանի հնագիտական բաժանմունքի գործունեությունն ուղղված էր Լեհաստանի 1000-ամյակի առաջիկա տոնակատարության նախապատրաստմանը։ Այդ ժամանակ բաժանմունքի աշխատակիցները զբաղված էին Պշևի, Ռիբոյադների, Նեսուլիցայի, Գրոդզիշեի, Պոլուպինի և Գոստխոժի վաղ միջնադարյան դղյակների ուսումնասիրությամբ։

1960 թվականից բաժանմունքն սկսեց զբաղվել լուժիցյան մշակույթով։ Ուսումնասիրվում էին այդ մշակույթի դամբարանները Հին Կեսելին, Տշեբուլյա և Կոտլե բնակավայրերում։

Տարանջատում[խմբագրել | խմբագրել կոդը]

1966-1996 թվականներին հնագիտական բաժանմունքի աշխատակիցներն զբաղվում էին Վիցինա քաղաքի և նրա շրջակայքի պեղումներով։ Այդ աշխատանքների ընթացքում հայտնաբերվեցին հնագիտական բազմաթիվ նմուշներ, որոնք դարձան Լյուբուշյան երկրի թանգարանի ցուցանմուշներ։ Հայտնաբերված հնագիտական նմուշներն այնքան շատ էին, որ որոշում ընդունվեց դրանք տեղափոխել Սվիդնիցա գյուղի մեկ այլ շինություն։

1982 թվականի հունվարի 1-ին Լյուբուշյան երկրի թանգարանի հնագիտական բաժանմունքը դարձավ ինքնուրույն թանգարանային կառույց։ Նոր թանգարանի առաջին տնօրենը դարձավ հնագիտական բաժանմունքի նախկին ղեկավար, պատմական գիտությունների դոկտոր Ադամ Կոլոդզեցկին։

Ինքնուրույնություն ձեռք բերելուց հետո թանգարանի գործունեությունը կենտրոնացավ հնագիտական պեղումների վրա, որոնց մեջ կարևոր նշանակություն ունեին պոմորյան մշակույթի քաղաքները Գլոգովայի մոտ գտնվող Դոմանյովիցե և Ժագանի մոտ գտնվող Մարցինովե բնակավայրերում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի շենքը կառուցվել է 1602 թվականին իտալացի ճարտարապետ Ալբերտո Անտոնիոյի նախագծով։ Շինությունը կառուցվել է վերածննդի ոճով և մինչև 1702 թվականը պատկանում էր գերմանական ֆոն Կիտտլից (von Kittlitz) ազնվական ընտանիքին։

Թանգարանում ցուցադրված են այնպիսի նմուշներ, որոնք փաստում են Օդրայի միջին հոսանքի տարածքներում սլավոնական ներկայության անընդհատությունը նախապատմական ժամանակներից մինչև մեր օրերը։ Թանգարանում ցուցադրված հնագիտական նմուշների մեծ մասը հավաքվել է թանգարանային հնագիտական պեղումների ժամանակ։ Հավաքածուի փոքր մաս են կազմում գերմանական թանգարանների նախկին ցուցանմուշները։ Թանգարանում պահպանվում է դրամագիտական հավաքածու, որը պարունակում է շուրջ 3000 մետաղադրամ։

Կերամիկայից և տարբեր շրջանների զարդերից բացի թանգարանում ցուցադրված են նաև Հին Հռոմի և միջնադարի զինվորական նշանակության իրեր։ Կա նաև նախակոլումբոսյան Ամերիկայի իրերի ոչ մեծ հավաքածու։

Ցուցադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս թանգարանում ներկայացվում են հետևյալ մշտական ցուցադրությունները.

  • «Լեհաստանի արևմտյան երկրների պաշտպանությունը Պյաստովների թագավորության ժամանակներում»
  • «Միջին Օդրայի տնտեսական գործունեությունը միջնադարում»
  • «Միջին Օդրայի որսորդներն ու հողագործները քարի դարում»
  • «Վիցինա. մետաղագործների քաղաքը 2500 տարի առաջ»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միջին Օդրայի հնագիտական թանգարան» հոդվածին։