Միլոնիա Ցեզոնիա
| Միլոնիա Ցեզոնիա | |
|---|---|
Դիմանկարը կենսագրությունների հավաքածուից`[[Promptuarii Iconum Insigniorum]] (1553) |
|
| ԱԱՀ՝ | Միլոնիա Ցեզոնիա |
| Ծննդյան օր՝ | մոտ 5թ. |
| Վախճանի օր՝ | 24.01.41 |
| Վախճանի վայր՝ | Հռոմ |
| Ամուսին՝ | 1. անհայտ 2. Կալիգուլա |
| Երեխաներ՝ | 1. անհայտ 2. անհայտ 3. անհայտ 4. Հուլիա Դրուզիլլա |
Միլոնիա Ցեզոնիա (լատ.՝ Milonia Caesonia), (մոտ 5 — հունվարի 24 41), Կալիգուլայի չորրորդ կինը, նրա միակ դստեր մայրը:
Միլոիայի հոր անունը անհայտ է: Նրա մայրն էր Վիստիլիան, որը ծագում էր սենատորական տոհմից: Միլոնիայի հայրն ու եղբայրը հաջորդաբար եղել են պրետորներ Օգոստոսի և Տիբերիոսի կառավարման տարիներին: Եղբայրը մտերիմ էր Դրուզ Ավագի հետ, իսկ 32 թ. կայսեր աչքից ընկավ և ստիպված եղավ ինքնասպան լինել:
Վիստիլիան ամուսնացած է եղել վեց անգամ և տարբեր ամուսիններից ունեցել է յոթ երեխա: Ամուսնություններից մեկից էլ ծնվել է Միլոնիան: Մեկ ու կես տարուց Միլոնիան եղբայր ունեցավ ` հայտնի հռոմեացի զորավար Գնեոս Դոմիտիոս Կորբուլոնը:
Մինչև Կալիգուլային հանդիպելը Ցեզոնիան ամուսնացած էր և առաջին ամուսնությունից ուներ 3 դուստր: Նա ոչ խելացի էր, ոչ էլ գեղեցիկ: Նա դարձավ Կալիգուլայի սիրուհին մոտ 39 թ.: Նրանք ամուսնացան 40 թ., իր աղջկա ծննդյան օրը: Կալիգուլան նրան հագցնում էր զինվորական շորեր և ցուցադրում զորքի առաջ: Շշուկներ կային այն մասին, որ նա ամուսնուն սիրային դեղ էր խմեցրել, որը նրա մոտ խելագարություն էր առաջացրել: Մահացել է 41թ. հունվարի 24-ին հաջող հեղաշրջումից հետո: Մահից առաջ քաջություն է դրսևորել և պնդել, որ միշտ զգուշացնում էր Կալիգուլային, բայց նա իրեն չէր լսում: