Մետա Ուորլդ Փիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մետա Ուորլդ Փիս
Ron Artest Lakers warmup.jpg
Ակումբ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Նյու Յորք Նիքս
Դիրքը Թեթև հարձակվող/ ծանր հարձակվող
Համար № 51
Ի ծնե տրված անունը Մետա Ուորլդ Փիս
Metta World Peace
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 13, 1979 (1979-11-13) (35 տարեկան)
Ծննդավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Քուինս, Նյու Յորք, Նյու Յորք նահանգ, ԱՄՆ
Հասակ 2,01 մ
Քաշ 118 կգ
Դպրոց Լա Սալլե ակադեմիա
(Նյու Յորք)
համալսարան Սուրբ Հովհաննես (1997–1999)
Դրաֆթի տարի 1999 / ռաունդ` 1 / ընտր.` 16-րդ
Դրաֆթ ակումբ Չիկագո Բուլս
Կարիերայի պատմություն Ամերիկայի Միացյալ ՆահանգներՉիկագո Բուլս (1999–2002)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներԻնդիանա Փեյսերս (2002–2006)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՍակրամենտո Քինգս (2006–2008)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՀյուստոն Ռոքեթս (2008–2009)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներԼոս Անջելես Լեյքերս (2009–2013)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՆյու Յորք Նիքս (2013-այժմ)

Մետա Ուորլդ Փիս (անգլ.` Metta World Peace, ծնված որպես` Ռոնալդ Ուիլյամ Արտեստ կրտսեր (Ronald William Artest, Jr.), նոյեմբերի 13, 1979թ.), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ և ռեփեր։ Ներկա պահին հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Նյու Յորք Նիքս» ակումբում։ Խաղում է ծանր և թեթև հարձակվողների դիրքում։ Մինչև 2011 թվականի սեպտեմբերը հայտնի է եղել որպես Ռոն Արտեստ, որից հետո օրինական կերպով անվանափոխվել է Մետա Ուորլդ Փիս։ [1]

2004 թվականին հաղթել է NBA-ի տարվա պաշտպանի մրցանակը` անունը դրոշմելով լիգայի պատմության լավագույն պաշտպանական ունակություններ ունեցող մարզիկների ցուցակում։ Նույն թվականին Ուորլդ Փիսը աչքի է ընկնում նաև կարգապահական խնդիրներով` «Փեյսերս»-«Փիստոնս» հանդիպման ժամանակ կռվի բռնվելով դետրոյթցի երկրպագուների հետ, ինչի համար որակազրկվում է մինչև մրցաշրջանի ավարտը։ Ուորլդ Փիսն, ընդհանուր առմամաբ, աչքի է ընկել բռնկուն բնավորությամբ։

«Լոս Անջելես Լեյքերսի» կազմում մեկ անգամ դարձել է NBA-ի գավաթակիր (2010)։

Որպես ռեփեր` 2006 թվականի հոկտեմբերին թողարկել է իր առաջին և թերևս միակ հիփ-հոփ ալբոմը` «My World» անվամբ։

Մասնակցություն է ունեցել ամերիկյան «Երբ պարում են աստղերը» պարային հեռուստաշոուի 13-րդ եթերաշրջանում` մրցակցությունից դուրս մնալով առաջին իսկ շաբաթում։

Արտաքին հղումներ[խմբագրել]

Commons-logo.svg

Ծանոթագրություններ[խմբագրել]