Մեհմեդ Գյունսյուր
Մեհմեդ Գյունսյուր թուրքերեն՝ Mehmet Günsür | |
---|---|
Ծնվել է | մայիսի 8, 1975 (48 տարեկան) |
Ծննդավայր | Ֆաթիհ, Ստամբուլ, Թուրքիա |
Կրթություն | Իտալական լիցեյ |
Քաղաքացիություն | Թուրքիա |
Մասնագիտություն | կինոդերասան, մոդել և դերասան |
Մեհմեդ Գյունսյուր (թուրքերեն՝ Mehmet Günsür, մայիսի 8, 1975, Ֆաթիհ, Ստամբուլ, Թուրքիա[1]), թաթարական ծագմամբ թուրք դերասան[2]։ Առավել հայտնի է դարձել, նկարահանվելով Հոյակապ դար հեռուստասերիալում՝ մարմնավորելով Շեհզադե Մուստաֆայի կերպարը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեհմեդ Գյունսյուրը ծնվել է 1975 թվականի մայիսի 8-ին Ստամբուլում՝ ուսուցչուհի Սիբելի և քվանտային ֆիզիկայի մասնագետ Թեոման Գյունսյուրի ընտանիքում[2]։ Ավագ քույրը Զեյնեպ Գյունսյուրը բալետի պարերի բեմադրիչ[3]։
Մեհմեդը սովորել է Ստամբուլի իտալական մասնավոր դպրոցում, այնուհետև ավարտել է Մարմարայի համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը[4]։ Բացի կինոյում նկարահանվելուց, Մեհմեդը եղել է նաև «Dawn» խմբի մասնակից։ Փորձել է ունենալ նաև ռեստորանային բիզնես։ Աշխատել է նաև որպես մոդել՝ ներկայացնելով Թուրքիայում հայտնի մի շարք բրենդներ։ Նկարահանվել է թուրքական ամսագրերի շապիկներին։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
2006 թվականին Մեհմեդ Գյունսյուրը ամուսնացել է իտալուհի Կատերինե Մոջիոյի հետ, ով վավերագրական ֆիլմերի ռեժիսոր է։ Ներկայումս զույգը բնակվում է և Հռոմում, և Ստամբուլում, որտեղ դաստիարակում են իրենց երկու զավակներին՝ որդուն Ալիին և դստերը՝ Մայային։ 2012 թվականի նոյեմբերի 19-ին զույգը ունեցել է երրորդ զավակին՝ Քլոյային։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1989 | ս | Geçmiş Bahar Mimozaları | Սաբիհ | |
1989 | ս | Cahide | ||
1997 | ֆ | Թուրքական բաղնիք | Hamam | Մեհմեդ |
1999 | ֆ | Hayal Kurma Oyunları | ||
1999 | ս | Sır Dosyası | Այհան | |
2001 | ֆ | Հիսուսի ընկերները՝ Ֆոմա | Tommaso | Հովհաննես |
2001 | ֆ | Բիբլիական պատումներ։ Հուդա | Guida | Հովհաննես |
2001 | ս | Դոն Մատեո | Don Matteo | |
2002 | ֆ | Իտալացի | İtalyan | Ջորջիո |
2003 | ֆ | Բարի հայրիկ | Il papa buono | Դոն Պաոլո |
2003 | ֆ | Հիմա նա զինվոր է | O Şimdi Asker | Նիհաթ Դենիզեր |
2003 | ֆ | Stregeria | ||
2003 | ս | Pilli Bebek | Թարըք | |
2004 | ֆ | Non ci sarebbe niente da fare! | Էմին Ալի | |
2004 | ս | Kasırga İnsanları | Սինան | |
2005 | ֆ | Պատմիր Ստամբուլ | Anlat İstanbul | Ռըֆքը |
2005-2007 | ս | Բամբակե դաշտերի արքայադուստրի | Beyaz Gelincik | Մուստաֆա Ասլանբաշ |
2007 | ֆ | Մահացու հարված | Fall Down Dead | դետեկտիվ Ստեֆան Քերչեք |
2007-2008 | ս | Bıçak Sırtı | Մեհմեդ Էրթուղրուլ | |
2008 | ֆ | Եթե փակենք աչերը | Se chiudi gli occhi | |
2010 | ֆ | Ձայնը | Ses | Օնուր |
2010 | ֆ | Սեր և այլ արհավիրքներ | Matrimoni e altri disastri | Անդրեա |
2011 | ֆ | Սերը սիրում է պատահականություններ | Aşk Tesadüfleri Sever | Օզգյուր Թուրղութ |
2011 | ֆ | Master Plan | мистер М | |
2012-2014 | ս | Հոյակապ դար | Muhteşem Yüzyıl | Շեհզադե Մուստաֆա |
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հաղթանակներ | |||
---|---|---|---|
Տարի | Մրցանակ | Կատեգորիա | Ֆիլմ/հեռուստասերիալ |
1998 | Անկարայի միջազգային կինոփառատոն[5] | Երիտասարդ դերասան | «Թուրքական բաղնիք» |
2003 | «Ոսկե նարինջ» կինոփառատոն[5][6] | Ժյուրիի հատուկ մրցանակ | «Հիմա նա զինվոր է» |
2003 | Գյոքչեադը կինոփառատոն | Լավագույն դերասան | «Հիմա նա զինվոր է» |
2004 | Սադրի Ալաշըքայի մրցանակ | Ժյուրիի հատուկ մրցանակ | «Հիմա նա զինվոր է» |
2011 | Սադրի Ալաշըքայի մրցանակ | Ժյուրիի հատուկ մրցանակ | «Ձայնը» |
2012 | Elle ամսագրի մրցանակ[7] | Լավագույն դերասան | «Հոյակապ դար» |
2012 | Ayaklı Gazete TV Yıldızları | Հեռուստասերիալի լավագույն դերասան | «Հոյակապ դար» |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Mehmet-Gunsur Արխիվացված 2012-04-23 Wayback Machine(թուրքերեն)
- ↑ 2,0 2,1 «'Ben yarım Tatarım, Mehmet tam Tatar'». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ Beğenilmek güzel bir şey
- ↑ http://iletisim.marmara.edu.tr
- ↑ 5,0 5,1 Awards for Mehmet Günsür
- ↑ Antalya Golden Orange Film Festival
- ↑ «2012.ellestyleawards.com». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 8-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Mehmet Günsür (անգլ.) Internet Movie Database կայքում
- Մեհմեդ Գյունսյուրը sinematurk.com կայքում
- Մեհմեդ Գյունսյուր (Mehmet Gunsur) Արխիվացված 2014-12-22 Wayback Machine
|