Մեծ Բրիտանիայի զինված ուժեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեծ Բրիտանիայի զինված ուժեր

Դրոշ
Տեսակզինված ուժեր
Երկիր Միացյալ Թագավորություն
Հիմնադրված է1707
 Military of the United Kingdom Վիքիպահեստում
Մեծ Բրիտանիայի ռազմաօդային կործանիչ «Avro Vulcan» ինքնաթիռ
Ատոմային «UGM-133 Տրիդենտ II» հրթիռ
Մեծ Բրիտանիայի ռազմածովային մարտական նավ

Մեծ Բրիտանիայի զինված ուժեր, կազմված են ցամաքային զորքերից՝ բանակից, ռազմաօդային և ռազմածովային ուժերից, ինչպես նաև տերիտորիալ և պահեստային զորամասերից։ Մեծ Բրիտանիայի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը Մեծ Բրիտանիայի սահմանադրական միապետն է՝ թագուհին կամ թագավորը։ Նրա ղեկավարությունը ձևական է։ Փաստորեն զինված ուժերի համար պատասպանատու են վարչապետը և նախարարությունները։ Բարձրագույն ղեկավարությունն իրականացնում է պաշտպանության կոմիտեն՝ վարչապետի գլխավորությամբ։ Պաշտպանության նախարարությունը զինված ուժերի անմիջական ղեկավարությունն իրականացնում է բանակի, ՌՕՈՒ-ի և ՌԾՈՒ-ի գծով տեղակալների և պաշտպանության շտաբի միջոցով։

Զինված ուժեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղաղ պայմաններում զինված ուժերը սովորաբար համալրվում են զինվորագրված կամավորներով. սովորական պայմանագիրը կնքվում է 22 տարի, կարճատև է՝ 6 ամսից մինչև 12 տարի ժամկետով։ Ցամաքային զորքերը բաժանվում են կանոնավոր ու տարածքային բանակների և պահեստների։ Կանոնավոր բանակի միավորումները ու զորամասերը տեղաբաշխված են Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Մերձավոր և Միջին Արևելքում, Մալայզիայում, Սինգապուրում, Սյանհանում, Ջիբրալթարում և այլ շրջաններում։ Բանակը զինված է անգլիական և ամերիկյան ռազմական տեխնիկայով։

Մեծ Բրիտանիայի ԶՈՒ կազմը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուելսի գվարդիայի զինվորներ

Ռազմաօդային ուժերը կազմված են կանոնավոր ՌՕՈՒ-ից և պահեստից։ ՌՕՈՒ-ի գլխավոր հարվածող ուժն են կազմում ռմբակոծիչ, կործանիչ, հետախուզական ավիացիայի միավորներ ու զորամասերը, պարեկային ինքնաթիռներն ու ուղղաթիռներն։ Ռազմածովային ուժերը կազմված են ռազմածովային նավատորմից (շուրջ 200 նավ), ՌԾՈՒ-ի ավիացիայից և ծովային հետևակից։ Իր մարտական հնարավորություններով անգլիական նավատորմը 2-րդ տեղն է գրավում կապիտալիստական աշխարհում։ Մեծ Բրիտանիայի զինված ուժերի և ՌԾՈՒ-ի հիմնական միջուկային հարկածող ուժը ատոմային հրթիռակիր սուզանավերն են, որոնցից յուրաքանչյուրը զինված է Պոլորիս Ա-3 տիպի 16 բալիստիկ հրթիռներով։ Հիմնական բազաներն են մետրոպոլիայում՝ Ռոսայթ, Ֆասլեյն, Չաթմ, Միջերկրական ծովում` Ջիբրալթար, Մալթա, Հնդկական օվկիանոսում` Բահրեննյան և Մալդիվյան կղզիներ, Խաղաղ օվկիանոսում` Հոնկոնգ և Սինգապուր։ Մեծ Բրիտանին ՆԱՏՕ, ՍԵԱՏՕ և այլ ագրեսիվ ռազմական խմբավորումների անդամ է։

Մեծ Բրիտանիայի կողմից նախկինում և ներկայումս վերահսկվող երկրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկիր Երկիր
1 Անգլիա Անգլիա 6 Բահրեյն Բահրեյն
2 Շոտլանդիա Շոտլանդիա 7 Մալդիվներ Մալդիվներ
3 Ուելս Ուելս 8 Հոնկոնգ Հոնկոնգ
4 Հյուսիսային Իռլանդիա Հյուսիսային Իռլանդիա 9 Սինգապուր Սինգապուր
5 Ջիբրալթար Ջիբրալթար 10 Մալթա Մալթա

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեծ Բրիտանիայի զինված ուժեր» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 410