Մեգան Փարկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեգան Փարկ
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 24, 1986(1986-07-24)[1] (37 տարեկան)
ԾննդավայրLindsay, Kawartha Lakes, Օնտարիո, Կանադա
Քաղաքացիություն Կանադա
ԿրթությունOakridge Secondary School?
Մասնագիտությունդերասանուհի, կինոդերասանուհի, կինոռեժիսոր և սցենարիստ
ԱմուսինTyler Hilton?
 Megan Park Վիքիպահեստում

Մեգան Փարկ (անգլ.՝ Megan Park, հուլիսի 24, 1986(1986-07-24)[1], Lindsay, Kawartha Lakes, Օնտարիո, Կանադա), կանադացի դերասանուհի։ Առավել հայտնի է «Ծնողներից թաքուն» հեռուստասերիալում խաղացած Գրեյս Բոումեն դերով։

Կենսագրություն և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր կարիերան սկսել է փոքր դերերով 6 տարեկան հասակից։ Խաղացել է «Անժելայի աչքերը» և «Չարաճճիություններ քոլեջում» ֆիլմերում։ Որպես հյուր աստղ՝ Պարկը Դիսնեյ ալիքի «Ապրել Դերեկի հետ» հանրահայտ շոուում խաղացել է Էմմի դերը, աղջիկ, որը սիրահարված էր Դերեկին, և որը չիրլիդերի ղեկավարն էր ու Մաքսի նախկին ընկերուհին։ Նրա ամենամեծ դերը համարվել է АВС ալիքի «Ծնողներից թաքուն» շոուում խաղացած դերը, որտեղ կատարել է առանցքային կերպարներից մեկի՝ Գրեյս Բոումենի՝ նվիրյալ քրիստոնյայի և չիրլիդերի դերը։

2013 թվականին ընտրվել է «Ոչ պիտանի ժամադրության համար» հեռուստասերիալի Նիկի դերում, որտեղ պետք է փոխարիներ դերասանուհի Բրիգու Հիլանին «Ստորին հարկ» հեռուստասերիալում զբաղվածության պատճառով։ Սակայն նկարահանումների ժամանակացույցը ճշգրտելուց հետո Բրիգան վերադարձել է իր դերին[2]։

2015 թվականին խաղացել է «Վերջին ծեսը» սարսափ–թրիլլերում[3]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականի հուլիսին սկսել է հանդիպել դերասան և երաժիշտ Թայլեր Հիլթոնի հետ, որի հետ ծանոթացել է «Չարաճճիություններ քոլեջում» ֆիլմի նկարահանումների ժամանակ[4]։ 2013 թվականի դեկտեմբերին նրանք նշանադրվել են[5][6], իսկ 2015 թվականի հոկտեմբերի 10-ին՝ ամուսնացել[7][8]։ 2019 թվականի փետրվարի 6-ին հայտնի է դարձել, որ զույգը վերջերս դուստր է ունեցել, որին անվանել են Ուինի Հիլթոն[9]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2003 Հիմա բոլորը հակառակն է This Time Around երիտասարդ Կարա Կաբոտ
2004 Սև պատգամախոս Dark Oracle Էյնսլի
2004 Սկյուռիկի տուն Some Things That Stay Բրենդա Մյորֆի
2005 Ճանապարհ դեպի Սուրբ Ծնունդ The Road to Christmas Հիլլի
2006 Անժելայի աչքերը Angela’s Eyes Զոյ
2007 Չարաճճիություններ քոլեջում Charlie Bartlett Ուիթնի Դրամմոնդ
2007 Մեռածների օրագիր Diary of the Dead Ֆրենսին Շեյն
2007 Ապրել Դերեկի հետ Life with Derek Էմմի
2007 Մութ սենյակ The Dark Room Զոյ
2008-2013 Ծնողներից թաքուն The Secret Life of the American Teenager Գրեյս Բոումեն
2010 Սիրված ուսուցիչ The Perfect Teacher Դևոն Քորի
2010 Անտուրաժ Entourage աղջիկ
2011 Մոխրոտի պատմությունը 3 A Cinderella Story: Once Upon a Song Բեֆ Վան Ռավենսվի
2011 Երջանիկ ավարտ Happy Endings Հլոյա
2012 Գաղտնի գործակալ So Undercover Քոթոն
2012 Նորությունների բաժին The Newsroom Գվեն
2013-2014 Հարևաններ The Neighbors Ջեյն
2014 Վիճակախաղ The Lottery Ռոուզ
2015 Սենյակ Room Լաուրա
2015 Վերջին ծեսը Demonic Ջուլս

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #1025267079 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. Andreeva, Nellie (2013 թ․ սեպտեմբերի 6). «Briga Heelan Back On NBC Comedy 'Undateable' As Recurring». Deadline.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 21-ին.
  3. Miska, Brad (2015 թ․ հունվարի 5). «Watch Blood Float Through the 'Demonic' Trailer!» (անգլերեն). Bloody Disgusting. Վերցված է 2017 թ․ հունիսի 21-ին.
  4. «Hilton Finds Love With Movie Co-star». Contactmusic.com (անգլերեն). 2008 թ․ փետրվարի 11. Վերցված է 2017 թ․ հունիսի 21-ին.
  5. Garcia, Jennifer (2014 թ․ հունվարի 23). «Tyler Hilton Engaged to Megan Park». People (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 21-ին.
  6. Eggenberger, Nicole (2014 թ․ հունվարի 23). «Tyler Hilton and Megan Park Engaged, Planning Spring 2015 Wedding». Us Weekly. Վերցված է 2017 թ․ հունիսի 21-ին.
  7. Chen, Joyce (2015 թ․ հոկտեմբերի 10). «One Tree Hill Star Tyler Hilton and Megan Park Are Married! Details». Us Weekly. Վերցված է 2017 թ․ հունիսի 21-ին.
  8. Vulpo, Mike (2015 թ․ հոկտեմբերի 11). «Tyler Hilton and Megan Park Get Married!». E! (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 21-ին.
  9. Surprise — Tyler Hilton Is a Dad! One Tree Hill Alum and Wife Megan Park Welcome Daughter Winnie

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեգան Փարկ» հոդվածին։