Մաքս Պլանկի գիտական ընկերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մաքս Պլանկի գիտական ընկերության մուտքը Մյունխենում

Մաքս Պլանկի անվան գիտական հետազոտությունների ընկերություն, ՄՊԳԸ (գերմ.՝ Max-Planck-Gesellschaft zur Förderung der Wissenschaften, MPG), գերմանական գիտահետազոտական կազմակերպությունների ցանց: Գլխավոր ներկայացուցչությունը գտնվում է Բեռլինում, իսկ կառավարման մասնաճյուղը՝ Մյունխենում: Ընկերությունն ընդգրկում է Մաքս Պլանկի շուրջ 80 ինստիտուտներ և գիտահետազոտական ստորաբաժանումներ:

Գերմանիայի ՄՊԳԸ-ի հիմնարար գիտական հետազոտություններն համընդհանուր ճանաչում ունեն և աշխարհում առաջատար գիտահետազոտական կազմակերպություններից մեկն է: Ընկերության հետազոտությունների գլխավոր ուղղություններն են բնագիտությունը, սոցիոլոգիան և հոգեբանությունը: Ընկերությունը համագործակցում է համալսարանների և կրթական համակարգի հետ, սակայն պահպանում է իր անկախ կարգավիճակը:

Գիտական նվաճումների և հետազոտական աշխատանքների ընդգրման իմաստով ՄՊԳԸ-ն կարելի է համարել Գերմանիայի Գիտությունների ակադեմիան, սակայն Գերմանիայում, որպես այդպիսին, չկա նախկին խորհրդային պետությունների Գիտությունների ակադեմիաներին համարժեք կենտրոնացված գիտական կազմակերպություն։

Արտաքին հղումներ[խմբագրել]