Մաքսային նավամատույց Վենետիկում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մաքսային նավամատույց Վենետիկում
տեսակգեղանկար
նկարիչՋովաննի Անտոնիո Կանալետտո[1]
տարի1720[1]
բարձրություն46 ± 1 սանտիմետր
լայնություն63,4 ± 0,1 սանտիմետր[1]
ժանրՎեդուտա
նյություղաներկ[1] և կտավ[1]
գտնվում էԱրվեստի պատմության թանգարան[2]
հավաքածուԱրվեստի պատմության թանգարան[1]
կայք
Ծանոթագրություններ

«Մաքսային նավամատույց Վենետիկում» (իտալ.՝ La dogana a Venezia), իտալացի նկարիչ, ճարտարապետական բնապատկերի՝ վեդուտների վարպետ Ջովաննի Անտոնիո Կանալետտոյի նկարներից[3]։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1720-ից 1730 թվականներն ընկած ժամանակահատվածում։ Յուղաներկով կտավի չափերն են 46 × 63,4 սմ, գույքագրման համարը՝ №GG 6331:

Այսօր «Մաքսային նավամատույց Վենետիկում» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Արվեստի պատմության թանգարանում (Վիեննա, Ավստրիա)[4]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մաքսային նավամատույց Վենետիկում» ստեղծագործությունը 1740 թվականին գնել է արքայազն Իոսիֆ Վենցլավ Լիխտենշտեյնցին։ Արվեստի պատմության թանգարանը այն ձեռք է բերել 1918 թվականին։

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեդուտայում պատկերված է Վենետիկի Պունտա դելլա Դոգանա մաքսային նավահանգիստը։

Մանր վրձնահարվածները հիմնականում արված են սպիտակով և օքրայով. դրանք ստեղծում են մաքուր, ինչպես նաև ցրված արևային լուսավորություն։ Շնորհիվ նկարչի վարպետությանը՝ տեսանելի է ճարտարապետության գեղեցկությունը, ջրի և երկնքի թափանցիկությունը։

Ֆիլատելիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի սեպտեմբերի 11-ին Österreichische Post-ը Ավստրիայում թողարկեց փոստային նամականիշ՝ «Անտոնիո Կանալ, հայտնի որպես Կանելետտո՝ «Մաքսային նավամատույց Վենետիկում» (գերմ.՝ Antonio Canal, gen. Canaletto – Die Dogana in Venedig): Նամականիշի արժեքը 2,10 եվրո էր, իսկ տպաքանակը՝ 150 000 օրինակ[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 http://bilddatenbank.khm.at/viewArtefact?id=419
  2. https://www.khm.at/objektdb/detail/419/
  3. Ado (2018 թ․ հոկտեմբերի 9). «Veduta del bacino di San Marco dalla Punta della Dogana di Canaletto (Giovanni Antonio Canal)». ADO Analisi dell'opera (իտալերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 8-ին.
  4. «La dogana a Venezia - Giovanni Antonio Canal detto Canaletto riproduzione stampata o copia dipinta a mano e ad olio su tela». www.copia-di-arte.com. Վերցված է 2021 թ․ մարտի 8-ին.
  5. «'Antonio Canal, gen. Canaletto – Die Dogana in Venedig' 2,10 Sondermarke» (գերմաներեն). «Österreichische Post». 11 сентября 2020. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 14-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Музей истории искусства. Вена». Под редакцией Сильвии Боргези / Пер. с ит. = Kunsthistorisches Museum. Vienna. — М.: ЗАО «БММ», 2007. — 144 с. — (Великие музеи мира). — 3000 экз. — ISBN 978-88-370-2769-8