Օքրա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օքրա

Օքրա (հուն․՝ ὠχρός), բնական հանքային ներկանյութ։ Բաղկացած է կավի հետ խառնված երկաթի հիդրօքսիդներից։

Տարբերում են բաց դեղին (Fe-ի պարունակությունը՝ 12—25% ըստ Fe203), միջին դեղնության (25—40%) և ոսկեդեղին (40—75%) օքրաներ։ Կայուն է մթնոլորտի ազդեցությունների, թույլ թթուների, հիմքերի և լույսի նկատմամբ։

Օգտագործվում է բոլոր տեսակի ներկերի պատրաստման համար, ինչպես նաև խծուծման ու նախաներկման աշխատանքներում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png