Մարտական հովհար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էդոյի ժամանակաշրջանի երկաթից, բամբուկից և լաքից պատրաստված ճապոնական մարտական հովհար, որի վրա արև է նկարված։ Սան Ֆրանցիսկո, Ասիական մշակույթի թանգարան

Մարտական հովհար, հովհար, որը ստեղծված է հատուկ ձեռնամարտի համար։ Այսպիսի հովհարիների որոշ տեսակներ օգտագործվել են Ֆեոդալական Ճապոնիայում, Չինաստանում և Կորեայում։

Ճապոնական մարտական հովհար[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճապոնական մարտական հովհարները տարբերվում են իրենց չափերով, դրա պատրաստման համար օգտագործվող նյութերով, ձևով և թիրախներով։ Դրանք առավել հաճախ օգտագործվում էին ազդանշաններ տալու համար[1]։ Ազդանշանային հովհարները լինում են 2 տեսակ՝

  • արտաքին երկաթե պատյան ունեցող փայտե և երկաթե կողերով փայլաթղթե հովհար
  • մետաղից կամ փայտից պատրաստված ամուր հովհար, որը շատ նման է ներկայումս սումոյի դատավորների կողմից օգտագործվող գումբայներին[2]։

Հրամանատարը հովհարը բացելով կամ ծալելով և դրանով որոշակի շարժումներ կատարելով հրամաններ է տալիս զինվորներին[3]։

Մարտական հովհարները օգտագործվել են նաև որպես զենք, այդ հովհարներով մարտարվեստը կոչվում է տեսսենջուցու[1]։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

"Տեսսեն" (բարդ հովհարի տեսքով երկաթե մահակ), որը ցուցադրվում է ճապոնական Իվակունի դղյակում
  • Գունսեն (ճապ.՝ 軍扇), ծալովի հովհար, որը օգտագործվում է հովհարելու համար։ Դրա ներքին շյուղերը պատրաստվում են փայտից, բրոնզից, արույրից կամ նման այլ նյութերից, իսկ արտաքին ճակատը կամ ծածկույթը պատրաստվում են բարակ երկաթից կամ այլ մետաղներից։ Դա հովհարը դարձնում էր թեթև, բայց ամուր[1]։
  • Տեսսեն (ճապ.՝ 鉄扇), ծալովի հովհար որի արտաքին տրիկոտաժե շյուղերով պատրաստված են ծանր երկաթե թիթեղներից։ Դրանք նման են նորմալ, անվնաս հովհարի կամ հովհարաձև մետաղյա գուրզի։ Սամուրայները կարող էին տեսսենը օգտագործել այսպիսի վայրերում, որտեղ հնարավոր չէր տանել իրենց թրերը։ Սուսերամարտի մի քանի դպրոցներում սովորեցնում էին տեսսեներով մարտնչել։ Այսպիսի հովհարներով հնարավոր էր ետ մղել նետերն ու տեգերը, նետել հովհարը թշնամու վրա և օգտագործել այն լողալիս որպես օժանդակություն[3]։
  • Գումբայ կամ դենսեն ուտիվա (ճապ.՝ 軍配), ավելի մեծ, ամուր, բաց հովհար, որը պատրաստվում է երկաթից կամ մետաղական տարրերով փայտից։ Նման հովհարներ կրում էին բարձրաստիճան զինվորական ղեկավարները[4]։ Այն օգտագործում էին նետերը ետ մղելու, արևից պաշտպանվելու կամ զորքին ազդանշաններ ուղարկելու համար[5][6]։

Պատմություն և բանահյուսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ լեգենդի՝ Կավանաակաջիմայի չորրորդ մարտում հրամանատար Ուեսուգի Քենշինը ներխուժել է հակառակորդ Տակեդա Շինգենի վրան և հարձակվել նրա վրա, բայց Շինգենը հարվածը ետ է մղել մարտական հովհարով։ Հայտնի չէ թե այդ հովհարը եղել է տեսսեն, դանսեն ուտիվա թե ուրիշ տեսակի։ Ընդհանրապես, հրամանատարները շատ հազվադեպ էին մարտի բռնվում։ Դրանք օգտագործում էին ինքնապաշտպանության համար, երբ մոտակայքում թիկնապահներ չկային։

Մեկ այլ լեգենդի համաձայն՝ Մինամոտո նո Յոշիցունեն հովհարով հաղթել է վանական Սաիտո Մուսաշիբո Բենկեին։

Մեկ այլ լեգենդ ասում է, որ Արակի Մուրաշիջի հովհարը փրկում է իր տիրոջ կյանքը, երբ ռազմիկ Օդա Նոբունագան փորձում է սպանել նրան։ Արակին, որը մուտքի մոտ էր թողել իր սրերը, սովորության համաձայն խոնհարվում է նախաշեմի առաջ, իսկ Նաբունագան փորձում է փակել դռները, որպեսզի դրանք կտրեն Արակիի գլուխը։ Սակայն Արակին իր տեսսենը դնում է գետնի վրայի արանքի մեջ, որի միջով այն շարժվում է դեպի շարժական դռները և չի թողնում որպեսզի դրանք փակվեն[3]։

Յագյու տոհմի Տոկուգավա սուսերամարտիկների ուսուցիչները տեսսենջուցուն ուսուցանում էին իրենց մարտարվեստի դպրոցում՝ Յագյու Շինկաժ-ռյուում։

Այլ երկրներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարտական հովհարերը օգտագործվել են նաև չինական և կորեական մարտարվեստներում։ Չինաստանում հովհարին անվանում են «տեշան» (չինարեն՝ , փինյին՝ tiěshàn, Կորեայում՝ «պուչհե» (կորեերեն՝ 부채))։

Կորական մարտական հովհարը (կորեերեն՝ 무부채 մուբուչհե) հայտնվել է Չոսոնի դինաստիայի օրոք։ Այդ ժամանակ արգելված էր սրերի և նմանատիպ այլ զենքերի կրումը, ինչը հանգեցրեց մարտական հովհարի ստեղծմանը, ինչը նույնիսկ պարզ երևալով ոչ մի կասկած չէր հարուցում։ Արհեստավորները գտել են Շմիդտի եղևնու փայտից նմանատիպ հովհար պատրաստելու մեթոդներ (կորեերեն՝ 박달나무 պակտալ նամու)[7], որոնք աճում էին Կորեական թերակղզու հյուսիսում։ Այդ ծառը ճկուն և ծանր էր, ինչը թույլ եր տալիս դրանով պատրասված հովհարներով դիմակայել այդ ժամանակների սառը զենքերին։ Մարտական հովհարներից ամենատարածվածները դարձան Տյունինն (միջին խավ) ու Յանբանը (ազնվականություն)։ Հովհարները պատրասվում էին անհատական պատվերներով։

Երբեմն հովհարի արտաքին եզրերին կցվում էր մետաղական շերտ, որպեսզի այն կարողանար կտրել կամ փետուրները թաքցնում էին մատնաչափ ածելիներ, որոնք հովհարը բացելու պես դուրս էին թռչում։ Որոշ հովհարներ թույն էին պարունակում կամ օգտագործվում էին նետվող շեղբեր թաքցնելու համար։ Դրանք կարելի էր նետել հովհարը բացելով։ Վերջինները, ասում են, որ օգտագործվել են Կուկսուլվոնի ուսմունքի (կորեերեն՝ 국술원) մի քանի վարպետների կողմից։ Հովհարների թույնը լինում է մահացու կամ երկարատև ազդեցությամբ։ Այն գտնվում է հատուկ սրվակների կամ խողովակների մեջ, որոնք բացվում էին, երբ հովհարն օգտագործողը բացում էի հովհարը՝ թույլ տալով կարճ հեռավորությունից թունավոր պարունակությամբ կրակել հակառակորդի վրա։

Բանահյուսությունն ու ասեկոսեները հիշատակում են նաև առանձին ճանապարհորդող առևտրականներին, որոնք Չինաստանի հետ առևտուր էին անում և վաճառում պայթունավտանգ հատիկներ պարունակող հովհարներ։ Այդ հատիկները հովհարին հարվածելու ժամանակ վերածվում էին վառ կուրացնող կայծերի, որոնք նման են ժամանակակից չինական հրավառություններին։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Oscar Ratti and Adele Westbrook, Secrets of the Samurai, Edison, NJ: Castle Books (1973).

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 William E. Deal, Handbook to Life in Medieval and Early Modern Japan, p.167
  2. Louis Frédéric, Japan Encyclopedia, p.267
  3. 3,0 3,1 3,2 Oscar Ratti, Adele Westbrook, Secrets of the Samurai: A Survey of the Martial Arts of Feudal Japan, p.296-304
  4. Jōchi Daigaku, JSTOR (Organization), Monumenta Nipponica, Volume 16, p.71-p.73
  5. Karl M. Schwarz, Netsuke Subjects: A Study on the NetsukeThemes With Reference to Their Interpretation and Symbolism, p.116
  6. A Glossary of the Construction, Decoration and Use of Arms and Armor: In All Countries and in All Times, George Cameron Stone, Courier Dover Publications, 1999 P.256
  7. Keith L. Pratt, Richard Rutt, James Hoare Korea: a historical and cultural dictionary. — Routledge, 1999. — С. 481. — ISBN 9780700704644