Միջնադարյան Ճապոնիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ֆեոդալական Ճապոնիաից)
սինտոյական աղոթատեղի

Ճապոնիան միջնադարում, միջնադարյան պետություն է Արևելյան Ասիայի չորս խոշոր կղզիների՝ Սիկոկույի, Հոնսյուի, Հոկայդոի և Կյուսուի վրա[1]։ Ճապոնիայում միջնադարը զարգացել է երեք փուլով՝ վաղ, միջին և ուշ[2]։ Ճապոնիայի պատմության մեջ վաղ միջնադարը առանձնանում է նրանով, որ այս ժամանակահատվածում ճապոնական սինտո կրոնի կողքին տարածվեց բուդդայականությունը և կատարվեց Տայկա մեծ հեղաշրջում։ Միջին միջնադարում հիմնականում կատարվեց մշակութային փոփոխություններ և գիտությունը աննախընթաց վերելք ապրեց։ Ուշ միջնադարում Ճապոնիայում հաստատվեց Սյոգունների իշխանությունը և ձևավորվեց քաղաքական նոր դասերը։

Բուդդայականության տարածումը Ճապոնիայում. Սինտոյի գաղափարը[խմբագրել | խմբագրել կոդը]

Տոկուգավա սյոգունը

Վաղ միջնադարյան ժամանակաշրջանում ճապոնական հիմնական կրոնի՝ սինտոյի[3] կողքին տարածվում էր նաև բուդդայականությունը։ Ճապոնական սինտոն ասում էր, որ աշխարհը լցված է աստվածային հոգիներով, իսկ կայսրերը սրբացվում էին և ծագում Արեգակի աստծոց։ Կա մի այսպիսի ավանդույթ, որ 552-553 թթ. հարավկորեական մի կայսր Բուդդայի ոսկեզօծ արձանը և հնդկական որոշ մագաղաթյա ձեռագրեր ուղարկում է ճապոնական արքայազն Կարուին և առաջարկում բուդդայականություն ընդունել։ Այս առաջարկը մերժվեց, սակայն այն հակասություններ առաջացրեց Սոգո տոհմում։ Պատճառը այն էր, որ ճապոնացիները մտածում էին, որ բուդդայականության ընդունումը կուժեղացնի ճապոնական զինվորական ներուժը։ IV դարի վերջին Սյոտոկու Տայսին արդեն ակնհայտ քարոզում էր բուդդայականությունը և նպաստում չինական մշակույթի տարածմանը Ճապոնիայում։ VII դարի 20-ական թվականներին արդեն Ճապոնիայում կար մոտավորապես 50 բուդդայական կառույց։ Նա ողջունում էր բուդդայական վանահայրերի գալուստը, սակայն բուդդայական վանահայրերը իրենց հետ բերում էին նաև չինարեն լեզուն։ Այս իրադարձությունների կիզակետում VII դարի վերջում արդեն իր դիրքերը կորցրեց ճապոներեն լեզուն և սինտո կրոնը։

«Տայկա» հեղաշրջումը[խմբագրել | խմբագրել կոդը]

645 թ. Սոգո տոհմի հակառակորդները դավադրություն կազմակերպեցին, կոտորեցին Սոգաներին և գահ բարձրացրեցին Սումերագի տոհմի ներկայացուցիչ Կարունի։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Աշխարհագրություն 8-րդ դասարանի դասագիրք]
  2. Համաշխարհային պատմություն 7-րդ դասարան
  3. «Սինտո». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 13-ին.