Մարսյան դաշտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարսյան դաշտի մանկրակերտ-վերականգնում մ.թ. 300 թ. դրությամբ

Մարսյան դաշտ (լատ.՝ Campus Marsius), դաշտ Հին Հռոմում, Տիբեր գետի ձախ ափին։ Անունը տրվել է ի պատիվ պատերազմի աստված Մարսի։ Մարսյան դաշտում սկզբնապես տեղի են ունեցել զորահանդեսներ և մրցումներ, այստեղ էր Մարսի զոհասեղանը։ Հանրապետության ժամանակաշրջանում Մարսյան դաշտում անցկացվել են ժողովրդական ժողովներ (ցենտուրիական կոմիտիաներ)։ Հետագայում Մարսյան դաշտի զգալի մասը կառուցապատվել է, և Մարսյան դաշտ անվանել են միայն զոհասեղանի շուրջ գտնվող հրապարակը։ Հետագայում Մարսյան դաշտ են անվանվել հրապարակներ Փարիզում, Սանկտ Պետերբուրգում ևայլուր։