Մարմնավաճառությունը Հայաստանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայաստանում մարմնավաճառությունը վարչական օրենսդրությամբ[1] սահմանված կարգով անօրինական է[2] (հոդված 179.1)[3]: Դրա հետ կապված գործողությունները, ինչպիսին է օրինակ հասարակաց տուն պահելը, նույնպես արգելված են քրեական օրենսգրքով[4][5], թեև հայտնի է, որ հասարակաց տներ կան Երևանում և Գյումրիում[6]։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի տվյալներով՝ 1991 թվականին Խորհրդային Միության փլուզումից ի վեր երկրում մարմնավաճառությունն աճել է[7]։ Հայաստանում մարմնավաճառությամբ զբաղվող շուրջ 5600 կին կա[8], նրանցից մոտ 1500-ը գտնվում են Երևանում[9]։ Այնուամենայնիվ, ոստիկանության պաշտոնական տվյալները շատ ավելի ցածր են, օրինակ՝ 2012 թվականին՝ 240-ը[2]։ Հաղորդվում է, որ ոստիկանությունն ու անվտանգության մյուս ուժերը հանդուրժող են մարմնավաճառության նկատմամբ[9]։ Շատ կանայք մարմնավաճառությամբ են զբաղվում գործազրկության պատճառով[10]։

Մանկական մարմնավաճառությունը երկրում խնդիր է[11], սակայն իշխանությունները հերքում են դա[2][11]։ Սեռական շահագործման նպատակով մարդկանց թրաֆիքինգը նույնպես խնդիր է[12]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

20-րդ դարի սկզբին մարմնավաճառությունը Հայաստանում օրինական էր և կարգավորվում էր։ Կարգավորման հիմնական նպատակը սեռական ճանապարհով փոխանցվող վարակների դեմ պայքարն էր[13]։

Հասարակաց տներ կարող էին բացել 35 տարեկանից բարձր կանայք։ Հասարակաց տունը չէր կարող գտնվել եկեղեցիներից, դպրոցներից և այլ հասարակական վայրերից ավելի մոտիկ, քան 150 սաժեն (320 մետր) հեռավորության վրա։ Սեփականատերը պետք է բնակվեր տարածքում և ինքը մարմնավաճառությամբ չզբաղվեր։ Նա կարող էր վերցնել մարմնավաճառների վաստակած գումարի առավելագույնը 3/4-ը[13]։

Երևանի Տերյան փողոցի նախկին հասարակաց տունը մինչ օրս աչքի է ընկնում ճակատին իր փորագրած մերկ կանանցով[13]։

Խորհրդային շրջանի մեծ մասում մարմնավաճառությունը պաշտոնապես գոյություն չի ունեցել։ Մարմնավաճառներին ուղարկում էին աշխատանքային ճամբարներ՝ «վերադաստիարակվելու»[14]։ Միայն 1987 թվականին Վարչական օրենսգիրքը ներառել է մարմնավաճառության արգելքը[13]։

Օրինականացման կոչեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեջբերվել են Մաշկաբանության և ինֆեկցիոն հիվանդությունների գիտաբժշկական կենտրոնի ղեկավար, բժիշկ-մաշկաբան Սամվել Հովհաննիսյանի՝ 2015 թվականի հունիսին հնչեցրած խոսքերը. «Հայաստանում մարմնավաճառության օրինականացումը կարող է հանգեցնել սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների մակարդակի մինչև 60% նվազման»։ Նա հավելել է, որ «հնագույն մասնագիտությունը» պետք է խստորեն վերահսկվի երկրի կողմից[7]։

2016 թվականին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը կոչ է արել օրինականացնել և կարգավորել մարմնավաճառությունը։ Նա ասել է, որ «սեռական ոլորտի աշխատողների վճարած հարկերը օգուտ են բերելու երկրին, և որ "վճարովի սեռական ծառայությունները չպետք է դիտարկվեն որպես պատժելի արարք։ Դրանք չպետք է հետապնդվեն դատական կարգով, որպեսզի երբեք չընկնեն կազմակերպված հանցավոր խմբերի վերահսկողության տակ, որոնք կարող են [սեռական աշխատողներին] դարձնել ներքին թրաֆիքինգի զոհ»[15]։

2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հայտարարել է, որ մարմնավաճառությունը պետք է օրինականացվի և լիցենզավորվի, իսկ իրենց ծառայությունների հարկումը դրական ազդեցություն կունենա պետական բյուջեի վրա[16]։

Թրաֆիքինգ սեռական շահագործման նպատակով[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ կանայք և երեխաները սեռական շահագործման են ենթարկվում ԱՄԷ-ում և Թուրքիայում։ Հայ կանայք և երեխաները նույնպես սեռական շահագործման են ենթարկվում երկրի ներսում։ Ռուս կանայք, ովքեր գիշերային ակումբներում աշխատում են որպես պարուհի, խոցելի են սեռական առևտրի համար[12]։

ԱՄՆ Պետդեպարտամենտի Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի և մոնիթորինգի վարչությունը Հայաստանը դասում է «2-րդ մակարդակի» երկրների շարքին[12]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ditmore, Melissa Hope (2006). Encyclopedia of prostitution and sex work. Westport, Conn.: Greenwood Press. էջ 90. ISBN 978-0313329685.
  2. 2,0 2,1 2,2 «Prostitution statistics in Armenia». Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 24-ին.
  3. «Republic of Armenia Law Enforcement Anti-Trafficking Training Needs Assessment». Organization for Security and Co-operation in Europe. December 2007. Վերցված է 2018 թ․ հունվարի 19-ին.
  4. «The Legal Status of Prostitution by Country». ChartsBin. Վերցված է 2018 թ․ հունվարի 19-ին.
  5. «Criminal Code of the Republic of Armenia» (PDF). National Assembly of the Republic of Armenia. 2003 թ․ ապրիլի 18. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 19-ին.
  6. Dudwick, Nora; Gomart, Elizabeth; Marc, Alexandre; Kuehnast, Kathleen (2003). When things fall apart : qualitative studies of poverty in the former Soviet Union. Washington, DC: World Bank. էջ 138. ISBN 9780821350676.
  7. 7,0 7,1 «Proposed to legalize prostitution in Armenia». Report News Agency (անգլերեն). 2015 թ․ հունիսի 14. Վերցված է 2018 թ․ հունվարի 19-ին.
  8. «Sex workers: Population size estimate - Number, 2016». www.aidsinfoonline.org. UNAIDS. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
  9. 9,0 9,1 «Armenia 2009 Country Reports on Human Rights Practices». U.S. Department of State. 2010 թ․ մարտի 11. Վերցված է 2018 թ․ հունվարի 19-ին.
  10. «Armenia: Women Driven into Prostitution». Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 24-ին.
  11. 11,0 11,1 «Armenia: Child Prostitution Taboo». Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 24-ին.
  12. 12,0 12,1 12,2 «Armenia 2019 Trafficking in Persons Report». United States Department of State. Վերցված է 2020 թ․ մարտի 14-ին. This article incorporates text from this source, which is in the public domain.
  13. 13,0 13,1 13,2 13,3 Vardanyan, Gegham (2004 թ․ հուլիսի 20). «The Armenian sex trade - 4 - A history of prostitution in Armenia». Hetq - News, Articles, Investigations (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 19-ին.
  14. Shkarovsky, Lebina NB (1994). «Кнутом или законом?» [A whip or a law?]. Progress Academy. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 1-ին.
  15. «Prostitution should be made legal in Armenia – human rights activist». Tert (անգլերեն). 2016 թ․ դեկտեմբերի 16. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 19-ին.
  16. Martirosyan, Nana (2017 թ․ մարտի 20). «Free Democrats promise to legalize prostitution, while Communists are set to eradicate it». Arminfo (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 19-ին.