Մարինա Մելիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարինա Մելիա
Ծնվել էհունվարի 3, 1948(1948-01-03) (76 տարեկան)
Մոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսաստան
Մասնագիտությունգիտնական
Հաստատություն(ներ)Ռուսաստանի ֆիզիկական մշակույթի, սպորտի, երիտասարդության և տուրազմի պետական համալսարան և Էկոնոմիկայի բարձրագույն դպրոց
Գործունեության ոլորտհոգեբանություն
Ալմա մատերՌուսաստանի ազգային հետազոտական բժշկական համալսարան
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանհոգեբանական գիտությունների թեկնածու
Տիրապետում է լեզուներինռուսերեն
Գիտական ղեկավարԱրթուր Պետրովսկի
Կայքmmclass.ru/melia/

Մարինա Մելիա (ռուս.՝ Марина Ивановна Ме́лия, 1975 թվականից մինչև 1984 թվականը հայտնի է եղել որպես Ֆրոլովա, հունվարի 3, 1948(1948-01-03), Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս և խորհրդային հոգեբան, հոգեբանական գիտությունների թեկնածու (1978), պրոֆեսոր (1991), «Վեդոմոստի» թերթում սյունակի հեղինակ, Forbes, Harvard Business Review, «Հոգեբանության հարցեր», «Փաստարկներ և փաստեր», «Մեր հոգեբանություն» և այլ ամսագրերում հոդվածների հեղինակ։ «Բիզնեսը հոգեբանություն է» բեսթսելլերի հեղինակն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարինա Մելիան ծնվել է 1948 թվականի հունվարի 3-ին Մոսկվայում՝ ուռուցքաբան բժշկի և զինվորականի ընտանիքում[փա՞ստ]: Փորձ ստանալու համար մինչ բժշկական ինստիտուտ ընդունվելը 15 տարեկանում սանիտար է աշխատել մոսկովյան քաղաքային 81-րդ հիվանդանոցի ծանր հիվանդաների համար թերապևտիկ բաժանմունքում։ 1965 թվականին ոսկե մեդալով ավարտել է դպրոցը, ընդունվել Ն. Ի. Պիրոգովի անվան Ռուսաստանի ազգային հետազոտական բժշկական համալսարան[փա՞ստ]: Մասնագիտորեն զբաղվել է սպորտով, ստացել է դահուկավազքի ԽՍՀՄ սպորտի վարպետի, միջազգային կարգի հեծանվասպորտի ԽՍՀՄ սպորտի վարպետի կոչումներ, ուսումը շարունակել է Լենինի ֆիզկուլտուրայի ինստիտուտում, որն ավարտել է 1971 թվականին՝ «սպորտի հոգեբանություն» մասնագիտությամբ։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1972-1978 թվականներին աշխատել է Ռուսաստանի ֆիզկուլտուրայի պետական ակադեմիայի մանկավարժության ամբիոնում՝ պրոֆեսոր Իրինա Ռեշետենի ղեկավարությամբ[փա՞ստ]: 1978 թվականին նույն համալսարանում «Սոցիալական հոգեբանություն» մասնագիտությամբ պաշտպանել է թեկնածուական դիսերտացիա՝ ստանալով հոգեբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ Հետազոտությունները կատարվել են ընդհանուր և մանկավարժական հոգեբանության ինստիտուտի լաբորատորիայում՝ ըստ Արթուր Պետրովսկու խմբերի և կոլեկտիվների ստրատոմետրիկ հայեցակարգի՝ ԽՍՀՄ մարզական հավաքականների ուսումնասիրության միջոցով։ Մոսկվայում 1980 թվականի Օլիմպիական խաղերին նախապատրաստվելու ժամանակ դոցենտ Մարինա Ֆրոլովան աշխատել է հեծանվասպորտի համալիր գիտական խմբի կազմում։ 1991 թվականից եղել է Մոսկվայի ֆիզկուլտուրայի ինստիտուտի պրոֆեսոր։ Ղեկավարել է ֆիզկուլտուրայի համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի սպորտի հոգեբանության լաբորատորիան, ղեկավարել է ԽՍՀՄ-ում սպորտի հոգեբանական ծառայությունը, դասավանդել է, եղել հոգեբանության ֆակուլտետի դեկան[փա՞ստ]:

Կոոպերատիվ շարժման սկզբում Մարինա Մելիան Վլադիմիր Ստոլինի և Մոսկվայի պետական համալսարանի մի խումբ հոգեբանների հետ այդ համալսարանում հիմնադրել է «Ինտերակտ» հոգեբանական կոոպերատիվը, որի տնօրենն է եղել 1987-1989 թվականներին։ ԽՍՀՄ տարածքում առաջին կոոպերատիվներից մեկն էր, որ առաջարկում էր հոգեբանական և բիզնես թրեյնինգների ծառայություններ, ինչպիսիք են՝ հանրային ելույթների արվեստը, բանակցությունների, խորհրդակցությունների անցկացումը, իմիջի, ընկերության զարգացման ռազմավարության վրա աշխատանքը։

Հետագայում հանդես է եկել որպես համահիմնադիր և դարձել ԷԿՈՊՍԻ (1989-1991) խորհրդատվական ընկերության տնօրեն, RHR International/Ecopsy (1991-1998) խորհրդաային-ամերիկյան խորհրդատվական ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն։ Հոգեբանական աշխատանքի բնագավառն ընդլայնել է մինչև կազմակերպությունների հատկացումը, անհատական հոգեբանական հատկացումը, յուրաքանչյուր կոնկրետ ընկերության համար ծրագրեր մշակող ընկերությունների առաքելության և ռազմավարության վերաբերյալ սեմինարների անցկացումը։ Խորհրդակցություններ են անցկացվել տարածաշրջանային մասնաճյուղերի կայացման, կառույցի մշակման, թոփ-մենեջերների միջև փոխգործակցության, հորիզոնական կապերի, կադրերի գնահատման և այլ ծառայությունների համար։

1999 թվականին միանձնյա հիմնադրել և մինչև 2011 թվականն աշխատել է «ՄՄ-Կլաս» հոգեբանական-խորհրդատվական ընկերության գլխավոր տնօրեն, որի գործունեության հիմնական ուղղությունը եղել է քոուչինգի տարբեր տեխնիկաները։ 2004 թվականից հանդիսացել է «Ավանգարդ» բանկի տնօրենների խորհրդի անդամ։ 2015 թվականից աշխատել է Տնտեսության բարձրագույն դպրոցի հոգեբանության ֆակուլտետում «Հոգեվերլուծություն և հոգեվերլուծական բիզնես խորհրդատվություն» ռուս-ֆրանսիական մագիստրոսական ծրագրի պրոֆեսոր։ Մարինա Մելիան դասավանդում է, ինչպես նաև անցկացնում վարպետական դասեր, նրա կարծիքը բիզնեսի, մարզչական, երեխաների դաստիարակության և հոգեբանության այլ հարցերի վերաբերյալ լայնորեն օգտագործվում է Ռուսաստանի տարբեր հրատարակությունների կողմից, մեջբերվում բիզնես դպրոցների և բուհերի ուսումնական ձեռնարկներում։ Մարինա Մելիայի գրքերը ներառված են Ռուսաստանի պետական գրադարանի «Լավագույն գրքերի ցուցանիշ-2005» և «ՌԳԲ ֆոնդերից առավել հետաքրքրվող հրատարակությունների ցանկ-2010»։

Մարինա Մելիայի հոդվածներում և գրքերում գիտական‐հոգեբանական ռեֆլեքսիայի առարկա են հանդիսանում ամենատարբեր հարցեր, ինչպես բիզնեսը, այնպես էլ կյանքը՝ ռեստորանային բիզնեսի առանձնահատկություններից մինչև երեխաների դաստիարակության խնդիրներ, մարդկանց մանիպուլյացիայի տեխնոլոգիաներից մինչև կարիերայի աստիճաններով հաջող առաջ շարժվելու մեթոդները։ Harvard Business Review հրատարակչության «Ինչպես գլուխը պայծառ պահել, երբ լվանում են մեր ուղեղը» հրապարակման մեջ Մարինա Մելիան պնդում է, որ վաճառքի աճի նպատակով ընկերությունները գովազդներում փորձում են լսարանի մոտ վախ առաջացնել, որից ազատվելու ցանկությունը մարդկանց ստիպում է ձեռք բերել գովազդվող ապրանքներ, «Գլխավորը՝ կերակրելն ու քնեցնելն է։ 4 առասպել երեխայի կյանքի առաջին տարվա մասին» աշխատանքում նկարագրված են այն պատճառները, որոնց համար Սիլիկոնային հովտում ՏՏ ընկերությունների որոշ սեփականատերեր երեխաներին սովորեցնում են դպրոցներում, որտեղ ընդհանրապես համակարգիչներ չկան, իսկ «Ընտանեկան կյանքի հրաշքը» հոդվածը կարդալուց հետո կարելի է իմանալ հոգեբանի կարծիքով ընտանեկան երջանկության յոթ պայմանների մասին։ Մարինա Մելիայի խոսքերի համաձայն՝ նա հաճախ է անդրադառնում Կարլ Ռոջերսի, Աբրահամ Մասլոուի, Վիկտոր Ֆրանկլի, Էրիկ Բերնի, Էրիխ Ֆրոմի աշխատանքներին, որոնց փորձը հիմնարար է համարում։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարինա Մելիան ունի երեք երեխա՝ Ալեքսեյ՝ պատմաբան և լուսանկարիչ, Իլյա՝ ձեռնարկատեր, Մարինա՝ հոգեբան, 2011 թվականից ՄՄ-կլաս ընկերության գլխավոր տնօրեն, 2016 թվականից «Ավանգարդ» բանկի տնօրենների խորհրդի անդամ։

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2005 - Мелия, М. Бизнес-это психология: Психологические координаты жизни современного делового человека. — 1-е издание. — Москва: Альпина Паблишер, 2005 год. — 372 с. — 5 000 экз. — ISBN 978-5-9614-4895-5[1][2][3][4]
  • 2009 - Мелия, М. Как усилить свою силу? Коучинг. — 1-е издание. — Москва: Альпина Паблишер, 2009. — 298 с. — ISBN 978-5-9614-0883-6, ISBN 978-5-9614-1986-3, ISBN 978-5-9614-0883-6
  • 2013 - Мелия, М. Успех - дело личное: Как не потерять себя в современном мире. — 2-е издание, дополненное. — Москва: Альпина Паблишер, 2013. — 464 с. — 5 000 экз. — ISBN 978-5-9614-4371-4
  • 2015 - Мелия, М. Главный секрет первого года жизни. — 2-е издание. — Москва: Альпина Паблишер, 2015. — 324 с. — 3 000 экз. — ISBN 978-5-91671-350-3[5]
  • 2015 - Мелия, М. Просто о сложном. Как мы живем, работаем, любим. — Москва: Альпина Паблишер, 2015. — 222 с. — 3 000 экз. — ISBN 978-5-91671-458-6
  • 2017 - Мелия, М. Наши бедные богатые дети. — Москва: Альпина Паблишер, 2017. — 228 с. — 3 000 экз. — ISBN 978-5-91671-764-8
  • 2019 - Мелия, М. Отстаньте от ребенка! Простые правила мудрых родителей. - Москва: Эксмо, 2019. - 208 с. - 15 000 экз[6]. - ISBN 978-5-04-105883-8[7]

Ընտրյալ հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարինա Մելիան «Վեդոմոստի» թերթում սյունակագիր է, Forbes, Harvard Business Review, «Հոգեբանության հարցեր», «Փաստարկներ և փաստեր», «Մեր հոգեբանություն» և այլ ամսագրերում հոդվածների հեղինակ։

Գիտական հրապարակումներ, ուսումնական ձեռնարկներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Марина Мелия, генеральный директор «ММ-Класс»: «Предприниматель – это захватчик, а не комендант»». "Политком.RU" — интервью. 2006 թ․ մայիսի 19. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2005 թ․ հունիսի 23-ին.
  2. Ксения Ларина (2007 թ․ փետրվարի 28). «Искусство мотивации, или как осчастливить сотрудников». Радиостанция «Эхо Москвы». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 19-ին.
  3. «Дни рождения». ММ-Класс. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 3-ին.
  4. Марина Аствацатурян — рецензия (2005 թ․ մայիսի 23). «Книжечки. Марина Мелия. Бизнес – это психология. Психологические координаты жизни современного делового человека». Радиостанция «Эхо Москвы». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 19-ին.
  5. «ОАО АКБ "АВАНГАРД" - раскрытие информации» (PDF). ОАО АКБ "АВАНГАРД". 2010. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 26-ին.
  6. Отстаньте от ребёнка! Простые правила мудрых родителей – Марина Мелия.
  7. «Отстаньте от ребёнка! Простые правила мудрых родителей» (ռուսերեն). eksmo.ru. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 29-ին.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]