Մարինա Ազիզյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարինա Ցոլակի Ազիզյան
Ծնվել է1938 փետրվարի 28
ԾննդավայրԼենինգրադ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի պետական թատերական արվեստի ակադեմիա (1959)
Մասնագիտություննկարչուհի և գծանկարիչ
ԱմուսինԱլեքսանդր Խոչինսկի

Մարինա (Լյուդմիլա) Ցոլակի Ազիզյան (փետրվարի 28, 1938(1938-02-28), Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ բեմանկարիչ, գեղանկարիչ, գրաֆիկ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարինա Ազիզյանը ծնվել է 1938 թվականին Լենինգրադում, գեղանկարիչ Ցոլակ Ազիզյանի և արվեստաբան Անաստասիա Սոկոլովի ընտանիքում։ 1959 թվականին ավարտել է Լենինգրադի Չերկասովի անվան Թատրոնի, երաժշտության և կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտի թատերական բեմադրության ֆակուլտետը (Նիկոլայ Ակիմովի դասարանը)։

Աշխատել է իր ուսուցչի՝ ռեժիսոր և նկարիչ Նիկոլայ Ակիմովի հետ, Լենինգրադի Կոմեդիայի թատրոնում (Սանկտ Պետերբուրգի Ակիմովի անվան կոմեդիայի պետական ակադեմիական թատրոն)։

Ձևավորել է տասնյակ դրամատիկ, բալետային և օպերային ներկայացումներ ռուսական թատրոններում։ 30 տարի համագործակցել է «Լենֆիլմ» կինոստուդիայի հետ։ Որպես բեմադրող-նկարիչ, հանդես է եկել Մոսկվայի Մեծ թատրոնում բեմադրած Պուչչինիի «Բոհեմ» օպերայում, Չայկովսկու «Կարապի լիճ» բալետում, ավելի քան 25 ֆիլմերում՝ «Շատ հին հեքիաթ», «Իշխանուհին և ավազակը», «Կապույտ թռչուն», «Մարդ, ում բախտը բերում է», «Սիլվա», «Էշի կաշի», «Փլուզում», «Եվ ահա եկավ Բումբոն...», «Հյուրը» և այլն։

Աննա Ախմատովայի թանգարանում ամենամյա «Նախածննդյան երեկոների» կազմակերպիչն է։ Միջոցառումը միավորում է տարբեր սերնդի նկարիչների և հանդիսատեսի։

Հեղինակ է գրաֆիկական և գեղանկարչական ստեղծագործությունների։ Ստեղծագործությունները գտնվում են մասնավոր հավաքածուներում և տարբեր թանգարաններում։ 1959 թվականից ունեցել է անհատական ցուցահանդեսներ աշխարհի հանրահայտ ցուցասրահներում[1][2]։

Ստեղծագործույթուններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լենֆիլմ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Կայեն XVIII» (ռեժիսորներ՝ Կոշեվերովա, Շապիրո, 1963)
  • «Շատ հին հեքիաթ» (1968 ), «Ինչպես էր հիմար Իվանուշկան գնում հրաշքի հետևից» (1976), «Արքայազն Պրոշան» (1974), «Սոխակը» (1979), «Էշի կաշին» (1982)
  • «Օրիորդն ու խուլիգանը» (ռեժիսոր՝ Դուդկո, ըստ՝ Մայակովսկու, 1970)
  • «Դրամա հին կյանքից» (1971), «Մենախոսություն» (1972) ռեժիսոր՝ Ավերբախ
  • «Կապույտ թռչուն» (ռեժիսոր՝ Կյուկոր, 1976)
  • «Մարդ, ու բախտը բերել է» (ռեժիսոր՝ Երշով, 1978 г)
  • «Սիլվա» (ռեժիսոր՝ Ֆրիդ, 1981)
  • «Հյուր» (ռեժիսոր՝ Կայդանովսկի, 1987)

Օպերաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Բոհեմ», Պուչինի, Մեծ թատրոն
  • «Իոլանտա», Չայկովսկի, Դնեպրոպետրովսկի օպերայի և բալետի թատրոն
  • «Համլետ», Մոսկվայի թատրոն, նոր օպերա, Ա. Տոմ
  • «Չղջիկ» Նովոսիբիրսկի ազգային երաժշտական կոմեդիայի թատրոն, Շտրաուս

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Maly Frama Theatre, Marina Azizyan». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 28-ին.
  2. Азизян Марина Цолаковна