Նիկոլայ Ակիմով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկոլայ Ակիմով
ռուս.՝ Николай Павлович Акимов
Ծնվել էապրիլի 3 (16), 1901[1]
ԾննդավայրԽարկով, Ռուսական կայսրություն[2]
Վախճանվել էսեպտեմբերի 6, 1968(1968-09-06)[2][3][4][…] (67 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՎխուտեմաս
Մասնագիտությունթատերական ռեժիսոր, նկարիչ, կինոռեժիսոր, բեմանկարիչ, թատերական ուսուցիչ, հրապարակախոս, ռեժիսոր և արվեստագետ
Ժանրդիմապատկեր
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Կարմիր Աստղի շքանշան «Լենինգրադի պաշտպանության համար» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ Մեդալ «Լենինգրադի 250-ամյակի առթիվ»
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Տաջիկստանի ԽՍՀ ժողովրդական արտիստ ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ և ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
ԱմուսինՆադեժդա Կոշևարովա և Ելենա Յունգեր

Նիկոլայ Պավլովիչ Ակիմով (ապրիլի 3 (16), 1901[1], Խարկով, Ռուսական կայսրություն[2] - սեպտեմբերի 6, 1968(1968-09-06)[2][3][4][…], Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2]), ռուս խորհրդային թատերական ռեժիսոր և նկարիչ, մանկավարժ, բեմանկարիչ, հրապարակախոս։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1960)[5]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլայ Ակիմովը ծնվել է ապրիլի 3(16)-ին, Խարկովում՝ երկաթգծի աշխատակցի ընտանիքում։ 1910 թվականին ընտանիքը սկզբում տեղափոխվում է Ցարսկոե Սելո, այնուհետև՝ Սանկտ Պետերբուրգ, որտեղ հայրն աշխատել է Մոսկվա-Վինդավո-Ռիբինսկ երկաթուղում։

1914 թվականից Սանկտ Պետերբուրգի Կերպարվեստի խրախուսման միության նկարչական երեկոյան դասընթացներին սովորել է կերպարվեստ։ 1915 թվականին հաճախել է Գովելի Շոել Մոշկով Զեյդենբերգի մասնավոր ստուդիա, 1916-1918 թվականներին պարապել է Նոր գեղարվեստական արհեստանոցում՝ Մստիսլավ Դոբուժինսկու, Ալեքսանդր Յակովլևի և Վասիլի Շուխաևի գլխավորությամբ[6]։ 1918 թվականին ընդհատելով ուսումը՝ աշխատանքի է անցել Պետրոգրադի Պրոլետկուլտի արհեստանոցում, սակայն շուտով կարիքից դրդված մեկնում է Խարկով[7]։

1919 թվականի գարնանը Խարկովում մասնակցում է Առաջին համատեղ ցուցահանդես-վաճառքին, որտեղ ներկայացված էին պրոֆեսիոնալ նկարիչների (Մարիա Սինյակովա-Ուրեչինա, Վասիլի Երմիլով, Մանե Կաց, Ալեքսեյ Կոկել, Ալեքսանդր Լյուբիմով, Զինաիդա Սերեբրյակովա)և ինքնուս նկարիչների աշխատանքներ։

1920-1922 թվականներին Ակիմովը Խարկովի քաղաքական լուսավորչության աշխատակիցների բարձրագույն դասընթացներին դասավանդել է նկարչություն։

Բեմանկարիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

1921 թվականին սկսել է աշխատել Առաջին պետական մանկական թատրոնում որպես նկարիչ (ներկայումս՝ Խարկովի երեխաների և պատանիների համար թատրոն)։ Նրա առաջին թատերական աշխատանքն Ալեքսանդր Բելեցկու «Հերկուլեսի սխրանքները» ներկայացման ձևավորումն էր։ Սկսել է աշխատել նաև «Ալի-Նուր» ներկայացման վրա (բեմադրությունը՝ Վսևոլոդ Մեյերխոլդի և Յուրի Բոնդիի՝ ըստ Օսկար Ուայլդի «Աստղային տղան» հեքիաթի), սակայն աշխատանքի թեժ պահին մեկնել է Խարկովից և ներկայացման ձևավորումն ավարտել է Բորիս Կոսարևը[8]։

1922 թվականի աշնանն Ակիմովը վերադառնում է Պետրոգրադ, ընդունվում Վխուտեմաս, ընկերանում դրամատուրգ, ռեժիսոր և տեսաբան Նիկոլայ Եվրեինովի հետ[7]։ Եվրեինովը Ակիմովին ծանոթացնում է ռեժիսոր Գեորգի Կրիժիցկու հետ․ ավանդական հոգեբանական թատրոնի կործանողը երիտասարդ նկարչի մեջ հոգեհարազատ բան է զգում, և 1923/1924 խաղաշրջանում Ակիմովը ձևավորում է Կրիժիցկու բեմադրած «Կրեոլուհին» (Ժակ Օֆենբախ) և Ժ․ Ժիլբերի «Խեղկատակների արքան» ներկայացումները Ժամանակակից սինթետիկ թատրոնում[9]։

Եվրեինովն Ակիմովին ներկայացնում է Նիկոլայ Պետրովին, որն այն ժամանակ «Վոլնայա կոմեդիա»-ի ռեժիսորն էր։ «Բալագանչիկ» գիշերային կաբարեի «Վոլնայա կոմեդիա» մասնաճյուղի բեմին Սեմյոն Տիմոշենկոյի «Ժամանակի խռովություն» էքսցենտրիկ ներկայացման ձևավորմամբ սկիզբ դրվեց Ակիմովի և Պետրովի երկարատև համագործակցությանը։ Նկարչի աշխատանքն այդ ներկայացման մեջ արժանացավ Պետրոգրադի «Տեատր» շաբաթաթերթի հատուկ ուշադրությանը[10]։

Որպես բեմանկարիչ՝ Ակիմովը համագործակցել է «Կրիվոյե զեռկալո» թատրոնի և «Կարուսել» կաբարեի հետ․ 1924-1925 թվականներին աշխատել է Դրամատիկական մեծ թատրոնում (ներկայումս՝ Գեորգի Տովստոնոգովի անվան)։ Թատրոնի հետ համագործակցությունը շարունակվել է մինչև 30-ականների վերջ[11]։

Միևնույն ժամանակ Եվրեինովը Ակիմովին ներկայացնում է «Academia» հրատարակչատան տնօրեն Ալեքսանդր Կրոլենկոյին․ այս հրատարակչատան պատվերներով վերջինս Ժյուլ Ռոմենի, Անրի դե Ռենիեի, Պիեռ Բոստի ստեղծագործությունների համար ստեղծում է կազմեր և պատկերազարդումներ[12]։ «Ակիմովի հնարամտությունը,- գրում է Վ․ Միրոնովան,- խիստ տպավորություն էր թողնում Պետրոգրադի գեղարվեստաթատերական աշխարհի վրա․ «սրամիտ», «հնարամիտ» մակդիրները աներկբա առկա էին նրա ստեղծագործական գործունեության մասին զրույցներում»[13]։ 1927 թվականին «Academia» հրատարակչատունը լույս ընծայեց ոչ մեծ ժողովածու՝ նվիրված Ակիմովին․ նկարիչն այդ ժամանակ ընդամենը 26 տարեկան էր։ Հրատարկվելով «Ժամանակակից թատերական նկարիչներ» շարքում՝ ժողովածուում ընդգրկվել են Նիկիտա Պետրովի, թատերական քննադատ Ադրիան Պիոտրովսկու և արվետագետ Բ․ Բրյուլովի հոդվածները։ Նույն թվականին տեղի է ունենում Ակիմովի առաջին անհատական ցուցահանդեսը[7]։ Նրա աշխատանքները ներկայացվում են Գեղարվեստի ակադեմիայում ընթացող թատերական ձևավորման արվեստի ցուցահանդեսում՝ Լենինգրադի ականավոր նկարիչների աշխատանքների կողքին։ 1926 թվականին Ա․ Պուշկինի անվան դրամատիկական թատրոնում բեմադրված «Կրիվորիլսկի վերջը» ներկայացման մանրատիպարն ուղարկվում է Միլան՝ միջազգային ցուցահանդեսի[7]։

1926 թվականին Նիկոլայ Ակիմովը մասնակցում է Լենինգրադի երգիծաական թատրոնի՝ էստրադային տեսությունների թատրոնի ստեղծմանը՝ Դավիդ Գուտմանի ղեկավարությամբ։

Թատերական ռեժիսոր[խմբագրել | խմբագրել կոդը]

1929 թվականից սկսել է աշխատել նաև որպես թատերական ռեժիսոր։ Առաջին ինքնուրույն աշխատանքը Շեքսպիրի «Համլետ»-ն էր, որը բեմադրվեց 1932 թվականին Մոսկվայի Ե․ Վախթանգովի անվան թատրոնում՝ Դմիտրի Շոստակովիչի երաժշտությամբ, սակայն ողբերգության ռեժիսորական մեկնաբանությունը հավանության չարժանացավ[6]։

Նիկոլայ Ակիմովի գերեզմանը Սանկտ Պետերբուրգում

1935-1949 թվականներին և 1956 թվականից եղել է Լենինգրադի կոմեդիայի թատրոնի գեղարվեստական ղեկավարը (ներկայումս՝ Սանկտ Պետերբուրգի Ն․ Ակիմովի անվան կոմեդիայի ակադեմիական թատրոն)։ Այստեղ նա հայտնվեց իր տարերքի մեջ․ նուրբ սրամտությունը, ռեժիսորական հարուստ երևակայությունն Ակիմովի ներկայացումների փայլուն ձևավորմամբ՝ թատրոնը գրանցեցին երկրի լավագույն թատրոնների շարքում[6]։ 1940-ական թվականների վերջին կոսմոպոլիտիզմի դեմ պայքարի ժամանակ[14] Ակիմովին հետապնդումն ավարտվեց թատրոնից նրա հեռանալով (1949 թվականի օգոստոս)[14]։ Պատերազմի ժամանակ թատրոնի հետ տարհանվեց Ստալինաբադ (ներկայումս՝ Դուշանբե

1951-1956 թվականներին դառնում է Լենինգրադի Նոր թատրոնի գլխավոր ռեժիսորն ու նկարիչը (1953 թվականից՝ Լենսովետի անվան թատրոն

1954 թվականից դասավանդել է Լենինգրադի Ա․ Օստրովսկու անվան թատերական ինստիտուտում (ներկայումս Ռուսաստանի բեմական արվեստների պետական ինստիտուտ), 1960 թվականից՝ պրոֆեսոր։ Ինստիտուտի գեղարվեստական բեմադրման բաժնի հիմնադիր[5]։

1945-1967 թվականներին ապրել է Լենինգրադում՝ Գոգոլի փողոցի վրա (նեկայումս՝ Մալայա Մորսկայա), № 4 տանը[15]։

Նիկոլայ Ակիմովը մահացել է 1968 թվականի սեպտեմբերի 6-ին սրտամկանի ինֆարկտից Մոսկվայում թատրոնի հյուրախաղերի ժամանակ։ Թաղված է Սանկտ Պետերբուրգի Վոլկովո գերեզմանատանը (Թատերական գործիչների կենտրոնական հրապարակ)[16]։ Շիրմաքարը կառուցվել է 1974 թվականին (քանդակագործ՝ Գերման Խոնին, ճարտարապետ Վ․ Չերկասկի)։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին կինը կինոռեժիսոր Նադեժդա Կոշևերովան է, ում հետ ամուսնալուծվել է 1934 թվականին։

Երկրորդ կինը դերասանուհի Ելենա Յունգերն է (1910֊1999)։ Ավագ դուստրը՝ Աննան, ծնվել է 1934 թվականին, կրտսերը՝ Նինան՝ 1945 թվականին։ Վերջինս այժմ Ռուսաստանի երիտասարդական ակադեմիական թատրոնի դերասանուհի է[17]։

Ստեղծագործական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակիմովը կատարել է հաստոցավոր գեղարվեստական և գրաֆիկական աշխատանքներ, թատերական աֆիշաներ, գրքերի պատկերազարդումներ։ Ստեղծել է խորհրդային մշակույթի գործիչների դիմանկարների շարք (Նիկոլայ Չերկասով, Բորիս Տենին, Նիկոլայ Օխլոպկով)։ Լենինգրադում անհատական ցուցահանդեսները կազմակերպվել են 1927, 1933, 1947, 1958, 1963, 1968, 1979, 1987, 1988 թվականներին, իսկ 1965 թվականին՝ Մոսկվայում։ 1956 թվականին Մոսկվայի Արվեստի գործիչների կենտրոնական տանը տեղի է ունեցել Ակիմովի թատերական պաստառների ցուցահանդեսը։ 1958 թվականին Բրյուսելի համաշխարհային ցուցահանդեսին արժանացել է արծաթե մեդալի։ Ակիմովի աշակերտներից են Միխայիլ Կուլակովը, Օլեգ Ցելկովը, Եվգենի Միխնով-Վոյտենկոն, Յուրի Դիշլենկոն, Ալեք Ռապոպորտը։

Ռեժիսոր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ե․ Վախթանգովի անվան թատրոն
Տարի Հեղինակ Ներկայացում
մայիսի 19, 1932 Ուիլյամ Շեքսպիր Համլետ
Մոսկվայի մյուզիք հոլ
Տարի Հեղինակ Ներկայացում
1935 Էժեն Լաբիշ Ամուսնության սրբությունը
Լենինգրադի կոմեդիայի թատրոն
Տարի Հեղինակ Ներկայացում
1936 Լոպե դե Վեգա Շունը դեզի վրա
1937 Ռիչարդ Բրինսլի Շերիդան Չարախոսության դպրոցը
1937 Յուրի Սվիրին Տերենտի Իվանովիչ
1938 Ուիլյամ Շեքսպիր Տասներկուերորդ գիշեր
1939 Լոպե դե Վեգա Վալենսիայի այրին
1939 Վասիլի Շկվարկին Ահեղ դատաստան
1940 Եվգենի Շվարց Ստվերը
1940 Շ․ Պեյրե-Շապյուի Վախճանվել է պարոն Փիթը
1941 Էժեն Լաբիշ Մանկիկ Բլանշը
1941 Եվգենի Շվարց Բեռլինի լորենիների տակ
1941 Էժեն Լաբիշ Վոդևիլների երեկո
1941 Ալեքսանդր Գլադկով Փառքի հոգեզավակները
1941 Ալեքսանդր Գլադկով Ժուկով-ժամանակով
1942 Ալեքսեյ Ֆայկո Դերասանուհին
1942 Լ․ Վեռնեյլ Ելենայի առևանգումը
1943 Բեռնարդ Շոու Պիգմալիոն
1944 Ալեքսանդր Օստրովսկի Բանուկ վայրում
1944 Եվգենի Շվարց Վիշապը
1945 Դմիտրի Լենսկի, Ալեքսեյ Բոնդի Լև Գուրիչ Սինիչկին
1946 Էժեն Լաբիշ Պերիշոնի ճանապարհորդությունը
1946 Լեոնիդ Մալյուգին Հին ընկերները
1947 Եվգենի Պետրով Աշխարհի կղզին
1947 Միխայիլ Չերվինսկի, Վլադիմիր Մաս Ընկերների մասին
1948 Անտոն Չեխով Երեք կատակ
1948 Պեդրո Կալդերոն դե լա Բարկա Սիրո հետ չեն կատակում
1956 Եվգենի Շվարց Սովորական հրաշք
1956 Ալեքսեյ Ֆայկո Քեզ համար կուռք մի՛ ստեղծիր
1956 Էդուարդո դե Ֆիլիպո Երկար ոտքերի վրա սուտը
1957 Ալեխանդրո Կասոնա Ծառերը կանգնածեն մահանում
1957 Վասիլի Շկվարկին Խաղաղ մարդիկ
1957 Եվգենի Շվարց Վիպակ երիտասարդ ամուսինների մասին
1957 Դմիտրի Ուգրյումով Բազկաթոռ № 16
1958 Նիկոլայ Գոգոլ Ռևիզոր
1958 Էդուարդո դե Ֆիլիպո Ուրվականները
1958 Պետեր Կարվաշ Դիվանագետները
1959 Վալենտինա Վոինովա Երեք րոպեանոց զրույց
1959 Ալեքսանդր Տվերսկոյ Մի աղջկա պատմությունը
1959 Անտոն Չեխով Երփներանգ պատմություններ
1960 Վացլավ Բլաժեկ Երրորդ ցանկությունը
1960 Եվգենի Շվարց Ստվերը
1961 Դմիտրի Ուգրյումով Կպչուն թղթերով ճամպրուկը
1962 Եվգենի Շվարց Վիշապը
1962 Ջորջ Բայրոն Դոն Ժուան
1962 Դմիտրի Լենսկի, Ալեքսեյ Բոնդի Լև Գուրիչ Սինիչկին
1963 Պյոտր Տուր Հեղինակն անհայտ է
1964 Ուիլյամ Շեքսպիր Տասներկուերորդ գիշեր
1964 Ալեքսանդր Սուխովո-Կոբիլին Գործը
1965 Սեմյոն Լունգին, Իլյա Նուսինով Սագի փետուր
1966 Ալեքսանդր Սուխովո-Կոբիլին Կրեչինսկու հարսանիքը
1967 Դմիտրի Ուգրյումով Զանգ դատարկ բնակարանին
1967 Միխայիլ Գինդին, Հենրիխ Ռյաբկին Ոչինչ չի պատահել
Մոսկվայի դրամատիկական թատրոն
Տարի Հեղինակ Ներկայացում
1950 Սամուիլ Ալյոշին Տնօրենը
Նոր թատրոն/Լենինգրադի Լենսովետի անվան թատրոն
Տարի Հեղինակ Ներկայացում
1952 Վիկտոր Գուսև Գարունը Մոսկվայում
1952 Միխայիլ Սալտիկով-Շչեդրին Ստվերները
1953 Ալեքսեյ Արբուզով Եվրոպական քրոնիկոն
1954 Ալեքսանդր Սուխովո-Կոբիլին Գործը
1954 Կոնստանտին Սիմոնով Մի սիրո պատմություն
1955 Սերգեյ Միխալկով Որսորդը
1955 Վալենտին Կատաև Դեպք հերոսի հետ
1956 Մ․ Սովաժոն Գիշերային խառնաշփոթ
Կոմեդի ֆրանսեզ (Փարիզ)
Տարի Հեղինակ Ներկայացում
1966 Ալեքսանդր Սուխովո-Կոբիլին Կրեչինսկու հարսանիքը

Բեմանկարիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից սինթետիկ թատրոն
Տարի Հեղինակ Ռեժիսոր Ներկայացում
1923 Ժակ Օֆենբախ Գեորգի Կրիժիցկի Կրեոլուհին
1924 Ժ․ Ժիլբեր Գեորգի Կրիժիցկի Խեղկատակների արքան
«Ծուռ հայելի» թատրոն
Տարի Հեղինակ Ներկայացում
1923 Նիկոլայ Եվրեինով Տալիս ես Համլետին
Երաժշտական կոմեդիայի թատրոն
Տարի Հեղինակ Ռեժիսոր Ներկայացում
1924 Ֆրանց Լեհար Գեորգի Կրիժիցկի Տուտու (Ճպուռների պարը)
Մոսկվայի հեղափոխության թատրոն
Տարի Հեղինակ Ռեժիսոր Ներկայացում
1928 Ալեքսեյ Ֆայկո Ալեքսեյ Դիկի Թղթապայուսակով մարդը
Լենինգրադի դրամատիկական մեծ թատրոն
Տարի Հեղինակ Ռեժիսոր Ներկայացում
1924 Էռնստ Տոլլեր Կոնստանտին Խոխլով Կույս անտառը
1925 Ալեքսեյ Ֆայկո Կոնստանտին Խոխլով Ուսուցիչ Բուբուսը
1925 Մարսել Պանյոլ, Պ․ Նիվու Անդրեյ Լավրենտև Փառքի վաճառականները
1927 Ուիլյամ Շեքսպիր Պավել Վեյսբրյոմ, Իսահակ Կրոլ Սըր Ջոն Ֆալստաֆը
1929 Կոնստանտին Տրենյով Կոնստանտին Խոխլով Կինը
1929 Բորիս Լավրենյով Անդրեյ Լավրենտև Թշնամիները
1933 Վենիամին Կավերին Սերգեյ Մորշչիխին, Կոնստանտին Տվերսկոյ Միսթր Ռոբինսոնի սանձահարումը
1938 Տիրսո դե Մոլինա Բարեպաշտ Մարտան Նիկոլայ Պետրով
Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոն 2
Տարի Հեղինակ Ներկայացում
1926 Ալեքսեյ Ֆայկո Եվգրաֆ՝ արկածներ փնտրողը
Ե․ Վախթանգովի անվան թատրոն
Տարի Հեղինակ Ռեժիսոր Ներկայացում
1927 Ժյուլ Ռոմեն Իոսիֆ Տոլչանով Ազնիվ մարդկանց կուսակցությունը
1927 Բորիս Լավրենյով Անդրեյ Պոպով Բեկում
1928 Սերգեյ Մստիսլավսկի Ռուբեն Սիմոնով Արյան վրա
1929 Յուրի Օլեշա Անդրեյ Պոպով Զգացմունքների զրույց
1930 Ֆրիդրիխ Շիլլեր Պավել Անտոկոլսկի, Օսիպ Բասով,

Բորիս Զախավա

Սեր և խարդավանք
1968 Ալեքսանդր Օստրովսկի На всякого мудреца довольно простоты
Լենինգրադի Ա․ Պուշկինի անվան դրամատիկական թատրոն
Տարի Հեղինակ Ներկայացում
1924 Ալեքսեյ Ֆայկո Լյուլ լիճը
1926 Բորիս Ռոմաշով Կրիվորիլսկի վերջը
1927 Վսևոլոդ Իվանով Զրահագնացք 14-69
1931 Ալեքսանդր Աֆինոգենով Վախ
Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոն
Տարի Հեղինակ Ներկայացում
1936 Կոնստանտին Տրենյով Լյուբով Յարովայա
1940 Ռիչարդ Բրինսլի Շերիդան Չարախոսության դպրոցը
1945 Ալեքսանդր Կրոն Նավատորմի սպան
Լենինգրադի կոմեդիայի թատրոն
Տարի Հեղինակ Ներկայացում
1936 Լոպե դե Վեգա Շունը դեզի վրա
1937 Ռիչարդ Բրինսլի Շերիդան Չարախոսության դպրոցը
1937 Յուրի Սվիրին Տերենտի Իվանովիչ
1937 Էդնա Ֆարբեր, Ջ․ Կաուֆման Երկուշաբթի
1938 Ուիլյամ Շեքսպիր Տասներկուերորդ գիշեր
1939 Լոպե դե Վեգա Վալենսիայի այրին
1939 Վասիլի Շկվարկին Ահեղ դատաստան
1939 Ջոն Փրիստլի Վտանգավոր շրջադարձ
1940 Եվգենի Շվարց Ստվերը
1941 Ալեքսանդր Գլադկով Ժուկով ժամանակով
1942 Ալեքսեյ Ֆայկո Դերասանուհին
1945 Դմիտրի Լենսկի, Ալեքսեյ Բոնդի Լև Գուրիչ Սինիչկին
1945 Ջոն Փրիստլի Դուք դա չեք մոռանա
1946 Էժեն Լաբիշ Պերիշոնի ճանապարհորդությունը
1946 Լեոնիդ Մալյուգին Հին ընկերները
1946 Ալեքսանդր Օստրովսկի На всякого мудреца довольно простоты
1946 Լեոնիդ Լեոնով Սովորական մարդը
1947 Եվգենի Պետրով Աշխարհի կղզին
1947 Կոնստանտին Սիմոնով Ռուսական հարց
1956 Եվգենի Շվարց Սովորական հրաշք
1957 Դմիտրի Ուգրյումով Բազկաթոռ № 16
1961 Ջերոմ Քիլթի Սիրելի խաբեբան
1962 Եվգենի Շվարց Վիշապը
1962 Ջորջ Բայրոն Դոն Ժուան
1966 Էդուարդո դե Ֆիլիպո Կատակերգության արվեստը
1968 Էդուարդո դե Ֆիլիպո Գլանագլխարկ
Նոր թատրոն/Լենինգրադի Լենսովետի անվան թատրոն
Տարի Հեղինակ Ներկայացում
1947 Վերա Պանովա Ուղեկիցները
1949 Նիկոլայ Գոգոլ Ամուսնություն
1952 Վիկտոր Գուսև Գարունը Մոսկվայում
1952 Միխայիլ Սալտիկով-Շչեդրին Ստվերները
1953 Ալեքսեյ Արբուզով Եվրոպական քրոնիկոն
1954 Ալեքսանդր Սուխովո-Կոբիլին Գործը
1954 Կոնստանտին Սիմոնով Մի սիրո պատմություն
1955 Սերգեյ Միխալկով Որսորդը
1955 Վալենտին Կատաև Դեպք հերոսի հետ
1955 Պեդրո Կալդերոն դե լա Բարկա Թաքցված կաբալիերոն
1956 Մ․ Սովաժոն Գիշերային խառնաշփոթ
1956 Նիկոլայ Շունդիկ Տասներկու ուղեկից
1956 Ժան Պոլ Սարտր Միայն ճշմարտություն

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսոր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Համատեղությամբ Ֆիլմ
1953 Նադեժդա Կոշևերովա, Իոսիֆ Խեյֆից Գարունը Մոսկվայում
1953 Նադեժդա Կոշևերովա Ստվերները
1955 Գենադի Կազանսկի Գործը
1961 Մաքսիմ Ռուֆ Երփներանգ պատմություններ

Սցենարիստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Համատեղությամբ Ֆիլմ
1956 Պյոտր Տուր, Լեոնիդ Տուր, Իոսիֆ Շապիրո Սոֆյա Կովալևսկայա

Նկարիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Համատեղությամբ Ֆիլմ
1925 Ռադիոդետեկտիվ
1928 Երրորդ երիտասարդություն
1929 Հիվանդ նյարդեր
1944 Իվան Նիկիտչենկո, Պյոտր Գալաջև,

Սերգեյ Կոզլովսկի, Ե․ Նեկրասով,

Ֆելիքս Բոգուսլավսկի

Անմահ Կաշչեյը
1947 Մոխրոտիկը
1953 Սեմյոն Մալկին Չարախոսության դպրոցը
1953 Սեմյոն Մալկին Գարունը Մոսկվայում
1953 Բելլա Մանևիչ-Կապլան Ստվերները
1955 Բելլա Մանևիչ-Կապլան, Իվան Իվանով Գործը

Արխիվային կադրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Փաստագրական ֆիլմ
1991 Նիկոլայ Ակիմով

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մի շարք հոդվածներ թատերական արվեստի վերաբերյալ
    • Նկարիչը թատրոնում, «Ժիզն իսկուստվա» ամսագիր, 1928
    • Նկարիչը թատրոնում, «Տեատր ի դրամատուրգիա» ամսագիր, 1935
    • Ժանրի դժվարություններն ու հեռանկարները, «Օկտյաբր» ամսագիր, 1958
    • Թատրոնը ներկայումս և ապագայում, «Տեատր» ամսագիր, 1960
  • Թատրոնի մասին, Լենինգրադ-Մոսկվա, 1962
  • Ոչ միայն թատրոնի մասին, Մոսկվա, 1966
  • Թատերական ժառանգություն, 2 հատորով, Լենինգրադ, 1978, հատոր 1
  • Թատերական ժառանգություն, 2 հատորով, Լենինգրադ, 1978, հատոր 2

Մրցանակներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1986 թվականին Նիկոլայ Ակիմովի անունով է կոչվել Լենինգրադի կոմեդիայի թատրոնը։
  • Սանկտ Պետերբուրգի Ն․ Գոգոլի փողոցում գտնվող (ներկայումս՝ Մալայա Մորսկայա) № 4 տանը՝ Կիրպիչնի նրբանցքի կողմից, դրված է հուշատախտակ (հեղինակ-ճարտարապետ Ժան Վերժբիցկի) հետևյալ գրությամբ՝ «Այս տանը 1945-1967 թվականներին ապրել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Նիկոլայ Պավլովիչ Ակիմովը»։
  • 2001 թվականին Կոմեդիայի թատրոնի նախասրահում բացվել է Ն․ Ակիմովին նվիրված հուշատախտակ (քանդակագործ՝ Գրիգորի Յաստրեբենեցկի, ճարտարապետ՝ Ալեքսեյ Գավրիչկով
  • 2011 թվականին Կոմեդիայի թատրոնում բացվել է ռեժիսորի սենյակ-թանգարանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Литераторы Санкт-Петербурга. ХХ век (ռուս.) / под ред. О. В. Богданова
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Акимов Николай Павлович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  3. 3,0 3,1 3,2 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 Vanslov V. V. Akimov, Nikolay // Grove Art Online / J. Turner[Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — ISBN 978-1-884446-05-4doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T001371
  5. 5,0 5,1 Большая Российская энциклопедия: В 30 т. / Председатель науч.-ред. совета Ю. С. Осипов. Отв. ред С. Л. Кравец. Т. 1. — М.: Большая Российская энциклопедия, 2005. — 766 с.: ил.: карт.
  6. 6,0 6,1 6,2 Акимов, Николай Павлович // Театральная энциклопедия (под ред. С. С. Мокульского). — М.: Советская энциклопедия, 1961. — Т. 1.
  7. 7,0 7,1 7,2 7,3 Миронова, 2007, էջ 136
  8. Советские художники театра и кино. Выпуски 6-7. Советский художник, 1984. Стр. 192.
  9. Миронова, 2007, էջ 137—138
  10. Миронова, 2007, էջ 138
  11. Спектакли театра 1919—1935 гг. Արխիվացված 2009-01-01 Wayback Machine // Официальный сайт Большого драматического театра
  12. Миронова, 2007, էջ 137, 139
  13. Миронова, 2007, էջ 139
  14. 14,0 14,1 Русская литература XX века: 1940-1990-e годы (под ред. Л. П. Кременцова). 3-е изд. Академия, 2005. Стр. 13.
  15. История объекта: Кирпичный пер., дом 1
  16. Могила Н. П. Акимова на Волковском кладбище
  17. «Акимова Нина». Актёры. РАМТ (официальный сайт). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 5-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Миронова В. Художник Н. П. Акимов: Начало // Имена. События. Школы: Страницы художественной жизни 1920-х годов / Авторы-составители В. И. Ракитин, А. Д. Сарабьянов; Научный редактор А. Д. Сарабьянов. — СПб.: РИИИ, 2007. — Т. 1. — С. 136—150.
  • Бартошевич А. Н. Акимов — художник. — Л., 1947;
  • Эткинд М. Акимов — художник, Л., 1960;
  • Сыркина Ф. Театральный плакат Н. Акимова. — М., 1963.
  • Ленинградский государственный театр Комедии. Сезон 40/41, Л., 1940 / Издание Ленинградского Государственного Театра Комедии, под. ред. В. Б. Боровецкого;
  • Янковский М. Ленинградский Театр комедии. — Л., 1968.
  • Обсуждение акимовского «Гамлета». ВТО. Кабинет Шекспира. 29 сентября 1943 г. / Публ., вст. текст и примеч. М. В. Заболотней //Документы и факты из истории отечественного театра XX века. Вып. 3 / Ред.-сост. В. В. Иванов. М.: АРТ, 2004. С. 393—425; 603—607.
  • Ракитин В. И. Акимов Николай Павлович // Энциклопедия русского авангарда: Изобразительное искусство. Архитектура / Авторы-составители В. И. Ракитин, А. Д. Сарабьянов; Научный редактор А. Д. Сарабьянов. — М.: RA, Global Expert & Service Team, 2013. — Т. I: Биографии. А—К. — С. 12—13. — ISBN 978-5-902801-10-8.
  • Пригожина Л. Г. На пути к «Тени»: Акимов и Шварц // Театрон [: науч. альманах / Российский государственный институт сценических искусств ]. — СПб.: СПбГАТИ, 2008. — № 1. — С.44-53.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 223