Մարիա Պետրու
Մարիա Պետրու հուն․՝ Μαρία Πέτρου | |
---|---|
Ծնվել է | մայիսի 17, 1953 Սալոնիկ, Հունաստան |
Մահացել է | հոկտեմբերի 15, 2012[1] (59 տարեկան) Սալոնիկ, Հունաստան բնական մահով |
Քաղաքացիություն | Հունաստան |
Մասնագիտություն | համակարգչային գիտնական և արհեստական ինտելեկտի ուսումնասիրող |
Հաստատություն(ներ) | Լոնդոնի կայսերական քոլեջ և Օքսֆորդի համալսարան |
Անդամակցություն | Եվրոպական ակադեմիա[2] |
Ալմա մատեր | Սալոնիկի համալսարան և Քեմբրիջի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[3] |
Պարգևներ |
Մարիա Պետրու (անգլ.՝ Maria Petrou, հուն․՝ Μαρία Πέτρου, մայիսի 17, 1953, Սալոնիկ, Հունաստան - հոկտեմբերի 15, 2012[1], Սալոնիկ, Հունաստան)[4], հույն և բրիտանացի գիտնական, արհեստական ինտելեկտի և մեքենայական տեսողության մասնագետ։ Պատկերների ճանաչման իննովացիոն տեխնիկայի և մի շարք գիտական հոդվածների հեղինակ է։ Եղել է Սուրեյի համալսարանի և Լոնդոնի Կայսերական քոլեջի դասախոս[5]։
Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնունդով Սալոնիկից է։ Գիտությամբ հետաքրքրվել է մանկությունից[4], 15 տարեկանից սկսել է զբաղվել մաթեմատիկայի և բնական գիտությունների դասուսուցմամբ։ Ավարտել է Սալոնիկի համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը, հետագայում սովորել է Քեմբրիջում, այնտեղ ուսանել մաթեմատիկա և աստղագիտություն[5]։ Օքսֆորդի համալսարանի տեսական ֆիզիկայի ամբիոնում 1983 թվականին սկսել է աշխատել հետդոկտորական հետազոտությունների օգնական[5]։
Հետազոտություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
1980-ական թվականներին Պետրուն զբաղվել է արհեստական ինտելեկտի ուսումնասիրմամբ, այդ թվում և մեքենայական տեսողությամբ։ 1988 թվականին նա Սուրեյի համալսարանում սկսել է աշխատել էլեկտրոտեխնիկայի և էլեկտրոնիկայի ամբիոնում՝ 1998 թվականին ստանալով պրոֆեսորի կոչում պատկերների վերլուծության ոլորտում[4]։ Լոնդոնի Կայսերական քոլեջում զբաղեցրել է ազդանշանների մշակման ամբիոնի վարիչի պաշտոնը։ 2009 թվականից մինչև մահը եղել է Հունաստանի Հետազոտությունների և տեխնոլոգիաների կենտրոնի Ինֆորմատիկայի և տելեմատիկայի ինստիտուտի տնօրենը[5][6]։ Մեծ Բրիտանիայի Արքայական ինժեներական գիտությունների ակադեմիայի անդամ է, մի շարք գրքերի և գիտական ամսագրերում բազմաթիվ հոդվածների հեղինակ[4]։
Իր գործունեության ընթացքում Պետրուն առաջարկել է պատկերների ճանաչման բազմաթիվ կարևորագույն տեխնիկաներ, այդ թվում՝ նյութակազմվածքի վերլուծություն, նկարների համեմատությունն և 3D չափում[4]։ Ալեքսանդր Կադիրովի հետ դարձել է հետևելու փոխակերպման մեթոդի համահեղինակ[7], պատկերների ներկայացման մեթոդ, որն ապահովում է դեմքերի ճանաչման ավելի արդյունավետ համակարգի աշխատանքը[8]։
Պետրուն եղել է նաև սիրողական ծաղրանկարիչ։ Մի անգամ նա առաջարկել է գործընկերներին հորինել աշխատանք, որը կարող էր արդուկել հագուստը։ Դա հետագայում բերել է ռոբոտատեխնիկայի ոլորտում համաեվրոպական նախագծի ստեղծմանը[4][9]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամուսնացել է աստղագետ Ֆիլ Պալմերի հետ, ունեցել են մեկ որդի։ Հետագայում բաժանվել են[4]։ Մահացել է 2012 թվականի հոկտեմբերին քաղցկեղից[4]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Professor Maria Petrou
- ↑ https://www.ae-info.org/ae/User/Petrou_Maria
- ↑ Identifiants et Référentiels (ֆր.) — ABES, 2011.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 «Professor Maria Petrou». The Daily Telegraph. 2012 թ․ նոյեմբերի 11. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 12-ին.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 «Maria Petrou, FREng». Imperial College London. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 12-ին.
- ↑ «In Memoriam – Dr. Maria Petrou». IAPR. 2012 թ․ հոկտեմբերի 16. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 12-ին.
- ↑ «The Trace transform and its applications» (PDF). IEEE. 2001.
- ↑ «A Trace transform based on subspace method for face recognition». IEEE Xplore. 2010. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 12-ին.
- ↑ «CloPeMa». Clopema.eu. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 12-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Maria Petrou, FREng (անգլ.)
- 2006 British Machine Vision Association biography Արխիվացված 2018-06-15 Wayback Machine (անգլ.)
- Guardian obituary (անգլ.)
|
- Մայիսի 17 ծնունդներ
- 1953 ծնունդներ
- Սալոնիկ քաղաքում ծնվածներ
- Հոկտեմբերի 15 մահեր
- 2012 մահեր
- Հունաստանում մահացածներ
- Օքսֆորդի համալսարանի ակադեմիկոսներ
- Եվրոպական ակադեմիայի անդամներ
- Սալոնիկի համալսարանի շրջանավարտներ
- Քեմբրիջի համալսարանի շրջանավարտներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Հույն գիտնականներ
- Քաղցկեղից մահացածներ
- Բրիտանացի գիտնականներ
- Անձինք Սալոնիկից
- Բրիտանացի կին գիտնականներ
- Աստղագետներ