Մարիա Էռնեստինա Լառայնսար Կորդոբա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիա Էռնեստինա Լառայնսար Կորդոբա
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 23, 1854(1854-10-23)[1]
ԾննդավայրՀռոմ, Պապական մարզ[1]
Մահացել էհունվարի 16, 1925(1925-01-16)[2] (70 տարեկան)
Մահվան վայրՄեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[2]
Քաղաքացիություն Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Մասնագիտությունգրող և ուսուցչուհի
Ծնողներհայր՝ Manuel Larráinzar?

Մարիա Էռնեստինա Լառայնսար Կորդոբա (իսպ.՝ María Ernestina Larráinzar Córdoba. հոկտեմբերի 23, 1854(1854-10-23)[1], Հռոմ, Պապական մարզ[1] - հունվարի 16, 1925(1925-01-16)[2], Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[2]), իտալական ծագումով մեքսիկացի գրող և ուսուցչուհի։ Իր քրոջ՝ Ժոզեֆինայի հետ հիմնել է Congregación Hijas del Calvario (Գողգոթայի միսիոներական դուստրերի միաբանություն) կրոնական կազմակերպությունը[3][4][5]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էռնեստինա Լառայնսար Կորդոբան ծնվել է 1854 թվականի հոկտեմբերի 23-ին Իտալիայում՝ Հռոմի Պալացցո Ռուսպոլիում։ Նա գվատեմալացի Մանուելա Կորդոբայի և Չիապասի դիվանագետ Մանուել Լառայնսարի դուստրն էր։ Ուներ երկու եղբայր և երկու քույր։ 1866 թվականին նրա հայրը Մեքսիկայի կայսր Մաքսիմիլիան I- ի կողմից նշանակվել է Ռուսաստանի, Շվեդիայի և Դանիայի արքունիքներում Մեքսիկայի լիազոր ներկայացուցիչ-նախարար, այնպես որ 12 կամ 13 տարեկանում Էռնեստինան ընտանիքի մյուս անդամների հետ մեկնել է Սանկտ Պետերբուրգ։ Երկրորդ Մեքսիկական կայսրության անկումից հետո ընտանիքը Եվրոպայով վերադարձել է Գվատեմալա[5][6][7]։

Բենիտո Խուարեսի մահից հետո՝ 1872 թվականին, Լառայնսարն ու նրա ընտանիքը կարողացել են վերադառնալ Մեքսիկա։ Իր քրոջ՝ Ժոզեֆինայի հետ, որը հավանաբար իր երկվորյակն էր, Էռնեստինան վեպեր ու ուղեգրություններ է հեղինակել, իսկ 1885 թվականի հունվարի 19-ին նրանք հիմնել են Գողգոթայի միսիոներների դուստրերի միաբանությունը, որը ժամանակի ընթացքում տարածվել է Կուբայում, Իսպանիայում, Իտալիայում, Ռոդեզիայում և Երուսաղեմում[6][8][9][10]։

Մահ և ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էռնեստինա Լառայնսարը մահացել է 1925 թվականի հունվարի 16-ին Մեխիկոյում[5][8]։

Ի պատիվ նրա՝ Կոլոնիա դել Վալե քաղաքի փողոցներից մեկը կոչվում է «Calle Ernestina Larráinzar»[11]: Նրա անունով է կոչվել նաև մասնավոր տարրական ու միջնակարգ մի դպրոց Մեխիկոյի Կուահտեմոկ թաղամասում[12]։

Հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էռնեստինան կիսել է իր գրական ստեղծագործությունների հեղինակությունը քրոջ՝ Ժոզեֆինա Լառայնսարի հետ[6][13]։

  • Horas serias en la vida. Reflexiones ecritas 1879 թ (1879)
  • Misterios del Corazón (1881)
  • Viaje a varias partes de Europa (1882)
  • ¡Sonrisas y lágrimas! (1883)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://books.google.es/books?id=u_IJAQAAIAAJ&q=%22Ernestina+Larra%C3%ADnzar%22&dq=%22Ernestina+Larra%C3%ADnzar%22&hl=es&sa=X&ved=2ahUKEwioy677qqbvAhUO3hoKHe7yCRIQ6AEwA3oECAAQAg
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 http://www.elem.mx/autor/datos/3068
  3. Romero Aceves, Ricardo (1982). La mujer en la historia de México. Costa-Amic Editores. p. 413. ISBN 978-968-400-231-9.
  4. Mujeres mexicanas notables: varios autores. Cámara de Diputados, Donceles y Allende. 1975. p. 150.
  5. 5,0 5,1 5,2 «M. Ernestina M. Enriqueta Larráinzar Cordova». misionerashijasdelcalvario.org.
  6. 6,0 6,1 6,2 Olivares Mansuy, Cecilia (1997). «Enriqueta y Ernestina Larrainzar, crónicas de viaje». En Domenella, Ana Rosa, ed. Las voces olvidadas. Antología crítica de narradoras mexicanas nacidas en el siglo XIX (1, reimpresión edición). El Colegio de Mexico. pp. 317-338.
  7. «Viaje a Varias Partes de Europa». ficsac.mx.
  8. 8,0 8,1 Muñoz Fernández, Ángel (28 de julio de 1995). «María Ernestina Larráinzar - Detalle del autor». Enciclopedia de la Literatura en México.
  9. «Nuestra Historia». misionerashijasdelcalvario.org.
  10. Bazarte, Alicia (2003). «Ma. Enriqueta y Ma. Ernestina Larráinzar. Hermanas hijas del Calvario (siglos XIX-XX)». Camino a la santidad: siglos XVI-XX, 2003, ISBN 968-6815-23-6, págs. 317-338 (Centro de Estudios de Historia de México Condumex): 317-338. ISBN 978-968-6815-23-8.
  11. Prigollini, Carlos (27 de abril de 2017). Fútbol y exilio. Colección Fútbol y Sociedad.
  12. «María Ernestina Larrainzar (CCT): 09PES0221X». escuelasmex.com.
  13. «Obra publicada de María Ernestina Larráinzar». Enciclopedia de la Literatura en México: