Բենիտո Խուարես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Բենիտո Պաբլո Խուարես Գարսիա
Benito Pablo Juárez García
Benito Juárez, siglo XIX, óleo sobre tela.jpg
Մեքսիկա Մեքսիկայի 26-րդ նախագահ
Ստանձնեց պաշտոնը՝ 15 հունիսի 1858
Լքեց պաշտոնը՝ 10 ապրիլի 1864
Նախորդող՝ Իգնասիո Կոմոնֆորտ
Հաջորդող՝ Մաքսիմիլիան կայսր
Ծննդյան օր՝ 21 մարտի 1806

Օաքսակա

Վախճանի օր՝ 18 հուլիսի 1872

Բենիտո Խուարես (1806—1872), Մեքսիկայի քաղաքական և պետական գործիչ, Մեքսիկայի ազգային հերոս։ Ծնվել է հնդկացի գյուղացու ընտանիքում։ Եղել է 1854 թվականի մեքսիկական բուրժուական հեղափոխության ակտիվ մասնակից։

1861—1872 թվականներին Մեքսիկայի նախագահն էր։ Հրատարակել է օրենք՝ եկեղեցին պետությունից անջատելու և եկեղեցական ունեցվածքը ազգայնացնելու մասին։ Նրա ղեկավարությամբ մեքսիկական ժողովուրդը հաղթել է անգլո-ֆրանս-իսպանական ինտերվենտներին և ներքին հետադիմական ուժերին (1861—1867

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png