Մարիամ Զաքարիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիամ Զաքարիա
Ծնվել էսեպտեմբերի 27, 1985(1985-09-27) (38 տարեկան)
ԾննդավայրԹեհրան, Իրան
Քաղաքացիություն Շվեդիա
Կրոնիսլամ և հինդուիզմ[1]
Մասնագիտությունդերասանուհի և մոդել

Մարիամ Զաքարիա (սեպտեմբերի 27, 1985(1985-09-27), Թեհրան, Իրան), շվեդ-իրանցի դերասանուհի, որն աշխատել է Բոլիվուդում և հարավ հնդկական կինեմատոգրաֆիայում[2][3]։ Նրան առավել հայտնիություն է բերել «Գործակալ Վինոդ» բոլիվուդյան մարտաֆիլմում և «Ցրվել ամբողջությամբ 2» բոլիվուդյան կատակերգությունում կատարած աշխատանքը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Թեհրանում։ Որպես մոդել, պարի ուսուցչուհի և խորեոգրաֆ աշխատել է Շվեդիայում, ստեղծել է «Indisk Dans Studio» բոլիվուդյան պարերի դպրոցը, որն առաջինն էր Շվեդիայում[4]։ 2009 թվականին տեղափոխվել է Մումբայ (Հնդկաստան) և սկսել է աշխատել Բոլիվուդում։ Սկզբնական շրջանում եղել է մոդել և հայտնվել է տարբեր հեռուստատեսային գովազդային տեսահոլովակներում, որոնցից առավել նշանակալի են եղել Set Wet, Layz և Coke գովազդները[5]։ Զաքարիան դերասան Իմրան Խանի հետ հայտնվել է նաև Կոկա–Կոլայի գովազդում։

YouTube-ում Մարիամի պարի տեսանյութը տեսնելուց հետո թամիլցի ռեժիսոր Սունդար Ս․-ն դերասանուհուն հրավիրել է իր «Nagaram» ֆիլմում պարային համար կատարելու[6][7]։ «100 տոկոսանոց սեր» ֆիլմի «Diyalo Diyala» համարում Զաքարիայի ելույթը նրան ճանաչում է բերել Հարավային Հնդկաստանում[8]։ Հետո «Բուլկին օշարակում» տելուգու լեզվով ֆիլմում (2011) խաղացել է գլխավոր կանացի դերերից մեկը։ 2012 թվականին նկարահանվել է Մուազ Բեգի «Sadda Adda» ֆիլմի համարում[9]։

Սաիֆ Ալի Խանի հետ «Գործակալ Վինոդ» ֆիլմում Զաքարիան կատարել է Փարախ Ֆակեշի դերը և «Dil Mera Muft Ka» երգի տակ Կարինա Կապուրի հետ պարել է մուջրա, որը Բոլիվուդում նրան բերել է ճանաչում։ 2012 թվականին նկարահանվել է Ինդրա Կումարի «Ցրվել ամբողջությամբ 2» պատկերում, որի թողարկումը կայացել է 2013 թվականի սեպտեմբերի 13-ին։ Այս կինոժապավենը Հնդկաստանում դարձել է А (միայն մեծահասակների համար) հավաստագրով ամենադրամարկղային բոլիվուդյան ֆիլմը[10]։

Բացի այս ֆիլմից նույն թվականին նկարահանվել է «Արջունա» տելուգու լեզվով նկարահանված ֆիլմում, որտեղ խաղացել է գլխավոր դերերից մեկը, սակայն պատկերի թողարկումը հետաձգվել է անորոշ ժամանակով[11]։

2017 թվականին՝ երեք տարվա ընդմիջումից հետո, «Firangi» ֆիլմի համար «Guldaban» երգում որպես պարուհի կայացել է նրա վերադարձը, բայց ֆիլմը վարձույթում ձախողվել է[12]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես item համարների պարուհի[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Երգ
2010 Նագարամ Nagaram Thika Thika
2011 100 տոկոսանոց սեր 100% Love Diyalo Diyala
2012 Մեր վայրը Sadda Adda Dilli Ki Billi
2012 Գործակալ Վինոդ Agent Vinod Dil Mera Muft Ka
2012 Քո կամ իմ ցանկությունը Naa Ishtam Jilele Jilele
2012 Ռոուդի Ռատհոր Rowdy Rathore Aa Re Pritam Pyare
2013 Չակրադհաար Chakradhaar Billori
2013 Օր Դ D-Day Ek Ghadi
2014 Անդադար Anjaan (թամիլ.) Bang Bang Bang
2017 Օտարերկրացի Firangi Guldaban

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.missmalini.com/2014/11/07/maryam-zakaria-decided-baby-grand-masti/
  2. «Swedish Sizzle». India Today. 30 апреля 2011. Վերցված է 2018 թ․ ապրիլի 8-ին.
  3. «Maryam Zakaria». Վերցված է 2018 թ․ ապրիլի 8-ին.
  4. «Set Wet commercial girl Mushtaq Ahmed in Tollywood». Deccan Chronicle. 2011 թ․ սեպտեմբերի 29. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 8-ին.
  5. «Itsy bitsy – Balancing act». The Hindu (անգլերեն). 2012 թ․ փետրվարի 11. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 8-ին.
  6. Sizzling item number in Nagaram Արխիվացված 2014-01-22 Wayback Machine. Sify.com/
  7. Where are all the item girls? — Times Of India Արխիվացված 2013-10-23 Wayback Machine. Articles.timesofindia.indiatimes.com.
  8. The girl who follows her dreams Արխիվացված 2012-02-23 Wayback Machine. Postnoon.
  9. «Swedish Model Dances To Dilli Ki Bill». NDTV Movies. 2011 թ․ ապրիլի 20. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 8-ին.
  10. My goal was to become a Bollywood actress: Maryam Zakaria | Hindi Movie News - Times of India
  11. Maryam Zakaria Photos: Latest
  12. Maryam Zakaria excited about her dance song with Kapil Sharma in Firangi | Entertainment News, The Indian Express
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիամ Զաքարիա» հոդվածին։