Մարգո Ղուկասյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ղուկասյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մարգո Ղուկասյան
Ծնվել էապրիլի 17, 1927(1927-04-17)
ԾննդավայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էապրիլի 27, 2013(2013-04-27) (86 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայաստան
Մասնագիտությունլրագրող և արձակագիր
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
ԱնդամակցությունՀԳՄ
ԿուսակցությունԽՄԿԿ
ԱշխատավայրԿանչ և Գարուն
Պարգևներ
Մովսես Խորենացու մեդալ
Մարգո Ղուկասյան Վիքիդարանում

Մարգո Գևորգի Ղուկասյան (ապրիլի 17, 1927(1927-04-17), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 27, 2013(2013-04-27), Երևան, Հայաստան[1]), հայ արձակագիր, լրագրող։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1978 թվականից։ ՀԽՍՀ վաստակավոր ժուռնալիստ։ ԽՄԿԿ անդամ 1970 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարգո Ղուկասյանը ծնվել է Լենինականում` Արևմտյան Հայաստանի Բասեն գավառի Դալի Բաբա գյուղից գաղթած ծնողների ընտանիքում։ Մինչև 7-րդ դասարանը սովորել է Լենինականի համար 10 միջնակարգ դպրոցում։ 1941-1945 թվականներին աշխատել է Երևանի Հայկոոպի գեղարվեստական արվեստանոցում որպես նկարչուհի, միաժամանակ սովորել է և 1945 թվականին ավարտել Երևանի համար 41 երեկոյան բաներիտ միջնակարգ դպրոցը։ 1950 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը։ 1950-1957 թվականներին աշխատել է «Պիոներ կանչ» թերթում, 1967 թվականից «Գարուն» ամսագրում, մինչև 1975 թվականը եղել է բաժնի վարիչ, 1975-1979 թվականներին՝ պատասխանատու քարտուղար, 1979 թվականից դարձյալ բաժնի վարիչ։ 1972 թվականին արժանացել է ԽՍՀՄ ժուռնալիստների միության մրցանակին «Դիալոգ իրավաբանի հետ՝ Մխիթար Գոշի մասնակցությամբ», «Նրանք, որ չվերադարձան, նրանք, որ վերադարձան հաղթանակով», «Ղափան, Քաջարան՝ այսօրվա և վաղվա պրոբլեմներ» հոդվածների համար։ 1974 թվականին ստացել է Հայաստանի ժուռնալիստների միության «Ոսկե գրիչ» մրցանակը՝ «Եվ այգեգործն ասաց. հողը խռովել է մեզնից», «Երեք անսովոր նամակ» հրապարակախոսական հոդվածների համար։ 1975 թվականից, «Գարուն»-ի աշխատանքին զուգընթաց, դասավանդում է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում։ Հրապարակվել են գրողի ստեղծագործությունների մի քանի ժողովածուներ, որոնց մի մասը թարգմանվել են այլ լեզուներով։ 1978 թվականից եղել է Հայաստանի գրողների միության անդամ։ Հեղինակել է 13 գիրք, տասնյակ ակնարկներ, հուշագրություններ և շուրջ 400 հրապարակախոսական հոդվածներ։ Վերջին գիրքը կոչվում է «Անվերնագիր...1915 թ.», որը հեղինակել է 80-անց հասակում, երեք տարվա ընթացքում[2]։ Այն նվիրված է Հայոց եղեռնի զոհերի հիշատակին և ներկայացնում է Հայոց ցեղասպանության ականատեսների հիշողությունները։ 2011 թվականին գիրքն արժանացել է Հայաստանի գրողների միության «Տարվա լավագույն գիրք» մրցանակաբաշխության հրապարակախոսության անվանակարգում Միքայել Նալբանդյանի անվան մրցանակին։ 2011 թվականին լույս է տեսել Մարգո Ղուկասյանի «Գիսավոր աստղի տարին» գիրքը[3]։ Մահացել է 2013 թվականի ապրիլի 27-ին 86 տարեկան հասակում։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բաց նամակ երկու միլիոն հասցեով, Երևան, «Հայաստան», 1974, 220 էջ[4]։
  • Նախնիների շառավիղը (ակնարկներ և պատմվածքներ), Երևան, «Սովետական գրող», 1977, 176 էջ։
  • Ուր է կղզյակն Սևանա։ «Ապոլոն» հրատարակչություն, 1999, 266 էջ[5]։
  • Երկնքում արև կա։ Հրապարակախոսական հոդվածների եւ ակնարկների ժողովածու։ «Ապոլոն» հրատարակչություն, 2000, 113 էջ[6]։
  • Մի կյանքի պատմություն։ Վավերագր. վիպակ։ «Ապոլոն» հրատարակչություն, 2001, 242 էջ[7]։
  • Քարակերտ հրաշքներ։ ՀԳՄ, 2005, 226 էջ[8]։
  • Վկայություն 20-րդ դարի։ «Առաքելություն Հայաստան», 2005, 268 էջ[9]։
  • Գիսավոր աստղի տարին (զրույցներ եւ ակնարկներ)։ «Ապոլոն» հրատարակչություն, 2011, 160 էջ[10]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մահացել է գրող, հրապարակախոս Մարգո Ղուկասյանը
  2. Մարգո Ղուկասյան. «Անվերնագիր…1915»
  3. Լույս է տեսել գրող-հրապարակախոս Մարգո Ղուկասյանի «Գիսավոր աստղի տարին» գիրքը
  4. Ghukasyan, Margo (1974). Batsʻ namak erku milion hastsʻeov. Hayastan Hratarakchʻutʻyun.
  5. Ghukasyan, Margo (1999). Ur ē kghzyakn Sevana. Apolon.
  6. Ղուկասյան, Մարգո Գեւորգի (2000). Երկնքում արեւ կա։ Հրապարակախոսական հոդվածների եւ ակնարկների ժողովածու. Ապոլոն. ISBN 9789993054078.
  7. Ղուկասյան, Մարգո Գեւորգի (2001). Մի կյանքի պատմություն։ Վավերագր. վիպակ. Ապոլոն. ISBN 9789993054214.
  8. Ghukasyan, Margo (2005). Քարակերտ հրաշքներ (թայերեն). ՀԳՄ.
  9. Ghukasyan, Margo (2005). Vkayutʻyun kʻsanerord dari. "Aṛakʻelutʻyun Hayastan".
  10. Ղուկասյան, Մարգո (2011). Գիսավոր աստղի տարին։ (զրույցներ եւ ակնարկներ). "Apolon" hratarakchʻutʻyun. ISBN 9789993054580.
  11. Հայաստանի Հանրապետության շքանշաններով և մեդալներով պարգևատրելու մասին

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարգո Ղուկասյան» հոդվածին։