Մասնակցի քննարկում:Vahagn

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բարի՜ գալուստ։

Ողջո՛ւյն, Vahagn, և բարի գալուստ հայերեն վիքիփեդիա։ Շնորհակալություն ձեր ներդրումների համար։ Հուսով եմ ձեզ դուր կգա այստեղ, և դուք կդառնաք հայերեն վիքիի հանրության անդամ ու կօգնեք մեզ միասին զարգացնել հանրագիտարանը։ Կոչ եմ անում ձեզ ծանոթանալ «Ինչպես խմբագրել էջը» էջին, ինչպես նաև վիքիփեդիայի ոճական ուղեցույցին։

Խնդրում եմ չմոռանալ ստորագրել ձեր մեկնաբանությունները քննարկման էջերում՝ ավելացնելով 4 թիլդաներից (~~~~) կազմված նշանագիրը։ Սա ավտոմատիկ կերպով մեկնաբանության վերջում կավելացնի հղում դեպի ձեր մասնակցի էջը և մեկնաբանության ժամանակը։ Հարցերի դեպքում մի հապաղեք կապնվել ինձ հետ իմ քննարկման էջում կամ դիմեք հանրությանը խորհրդարանի էջում։ Chaojoker 11:07, 10 Ապրիլի 2009 (UTC)[reply]

Ողջույն Vahagn[խմբագրել կոդը]

Ողջույն Vahagn, նկատեցի որ հոդվածի վերջում նշում եք - «Անգլերենից թարմանեց Վահագն Վարդումյանը»: Դրա կարիքը չկա, հոդվածների մեծ մասը թարգմանվում է մասնակիցների կողմից և Վիքիպեդիայում դա ընդունված չէ նշել:beko 15:59, 10 Ապրիլի 2009 (UTC)[reply]

Մի քանի խնդիր[խմբագրել կոդը]

Ողջույն Vahagn, նախ և առաջ, շատ ուրախ եմ ձեր ակտիվորեն ինֆորմատիկայի ոլորտում ավելացրած հոդվածները տեսնելու համար: Կան մի քանի խնդիրներ/առաջարկներ՝

  1. Վիքիփեդիան հայերեն հանրագիտարան է, և այդ պատճառով էլ հոդվածների հայերեն անունները ավելի պատկական և օգտակար են:
  2. Ավելի լավ կլինի ունենալ հղումներ ուրիշ գրված կամ դեռ չգրված հոդվածների ամեն հոդվածի մեջ, որը վիքիֆիկացման մաս է կազմում: Նրա մասին ավելի մանրամասն կարող եք ընթերցել այստեղ, կամ որպես օրինակ ստուգել մի ուրիշ հոդված, օրինակ Պարբերական հիվանդություն
  3. Անչափ կարևոր են աղբյուրների օգտագործումն որևէ լուրջ գրվածքի մեջ (առանց որի գրվածը մոտ արժեզուրկ է). դրա օրինակի համար կարելի է նաև նայել անցյալ հոդվածի նմուշին: Նաև, եթե հոդվածը թարգմանում եք մի ուրիշ Վիքիփեդիայից, օրինակ ֆրանսերեն, խնդրեմ քննարկման էջում այդ նշել, օրինակ այստեղ:
  4. Նաև, ավելի լավ կլինի հոդվածն ավելացնել հարմար կատեգորիաներում, և տեղադրել ինտեվիքի հղումներ (հղումներ ուրիշ վիքիփեդիաներին) և հակառակը (բավական կլինի մի լեզվից հայերեն հղում ավելացնելը. գործը հետո բոտերի միջոցով--ավտոմատիկ ձևով--կկարգավորվի): Կարող եք այցելել ձեր նախորդ հոդվածներին դրանից նմուշներ տեսնելու համար (հիմա ավելացվել են կատեգորիաներ և հղումներ):

Եթե որևէ հարցեր ունեք, խնդրեմ մի խուսափեք հարցնել ինձ կամ մյուս մասնակիցներին: Հույսով եմ այստեղ կսիրեք :-) Chaojoker 17:29, 10 Ապրիլի 2009 (UTC)[reply]

Անաղբյուր հոդված[խմբագրել կոդը]

Ողջույն, Հարգելի՛ Vahagn։ Խնդրում եմ Ձեր կողմից ստեղծված Web 2.0, Ազատ բովանդակություն, Ազատ մշակույթի շարժում հոդվածներում նշել այն աղբյուրները, որից օգտվել եք հոդվածը գրելիս։ Շնորհակալություն --Աշոտ1997 (քննարկում) 22:33, 6 Դեկտեմբերի 2014 (UTC)[reply]