Ազատ մշակույթի շարժում
| Այս հոդվածը տեղեկատվական աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
|
|
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը։ |
Ազատ Մշակույթի Շարժումը սոցիալական մի շարժում է, որ խրախուսում է ստեղծագործ աշխատանքները տարածելու և ձևափոխելու ազատությունը` համացանցի և այլ մեդիայի տեսակների օգտագործման միջոցով: Շարժումն ընդդիմանում է հեղինակային իրավունքի չափազանց սահմանափակող օրենքներին, կամ լիովին մերժում է հեղինակային իրավունքի ու ինտելեկտուալ սեփականության հասկացությունները, որ ըստ շարժման բազմաթիվ անդամների կարծիքի` նաև արգելակում է ստեղծագործականությունը: Նրանք այս համակարգն անվանում են “թույլտվությունների մշակույթ”:
Կազմակերպություններ [խմբագրել]
Ազատ Մշակույթի շարժման հետ սովորաբար առնչվող հիմնական կազմակերպությունն է Քրիեյթիվ Քոմընզ-ը (Creative Commons – CC – Ստեղծագործ Ազատ Քաղաքացիներ), որ հիմնադրել է Լոուրենս Լեսսիգը: Լեսսիգը Սթենֆորդի Համալսարանի (Stanford University) իրավունքի ոլորտի պրոֆեսոր է և նշանավոր անհատ` ազատ համակարգչային ծրագրերի շարժման մեջ: Նա գրել է “Ազատ Մշակույթ” (“Free Culture” – ֆրի Քալչըր) գիրքը, որում ազատ մշակույթի շարժման օգտին բազմաթիվ փաստարկներ են բերվում: Ուսանողները Հանուն Ազատ Մշակույթի (Students For Free Culture - Ստյուդենտս Ֆոր Ֆրի Քալչըր) կազմակերպությունը երբեմն շփոթեցնող կերպով անվանում են նաև “Ազատ Մշակույթի Շարժումը”, սակայն դա վերջինիս պաշտոնական անվանումը չէ. կազմակերպությունը շատ ավելի մեծ մի շարժման ընդամենը մի փոքր մասն է: Ազատ Մշակույթի Շարժումը վերցնում է ազատ համակարգչային ծրագրերի շարժման իդեալներն ու դրանք ընդլայնում է` լոկ համակարգչային ծրագրերի ոլորտից հանելով ու տարածելով ողջ մշակութային և ստեղծագործ աշխատանքների վրա: Քրիեյթիվ Քոմընզ-ի կյանքի վաղ շրջանում, Րիչըրդ Սթոլմանը (Ազատ Համակարգչային Ծրագրերի Հիմնադրամի և Ազատ Համակարգչային Ծրագրեր շարժման հիմնադիրը) աջակցում էր կազմակերպությանը: Նա իր աջակցությունը դադարեցրեց, երբ Քրիեյթիվ Քոմընզ-ը նարկայացրեց մի շարք հավաստագրեր, ի թիվս որոնց` զարգացող ազգերի հավաստագիրն ու օրինակների հավաստագրերը, և ապա կրկին վերականգնեց որոշ աջակցություն, երբ Քրիեյթիվ Քոմընզ-ը այս հավաստագրերը չեղյալ հայտարարեց:
Սահմանման Ազատություն [խմբագրել]
Ազատ Մշակույթի Շարժման շրջանակներում, Քրիեյթիվ Քոմընզ-ը քննադատվել է ազատության չափանիշների անբավարարության համար: Ուստի, այդ շարժման անդամներից ոմանք Քրիեյթիվ Քոմընզ-ի հավաստագրերից միայն մի քանիսն են իսկապես ազատ համարում` Ազատ Մշակութային Աշխատանքների Սահմանման համաձայն: 2008 թ. Փետրվարին, Քրիեյթիվ Քոմընզ-ն ավելացրեց “հաստատված է ազատ մշակութային աշխատանքների համար” անվանանիշն իր այն հավաստագրերին, որոնք բավարարում են “հեղինակության հաստատում” և “ Համակիրառման նման հեղինակության հաստատում” պայմանները: Քրիեյթիվ Քոմընզ-ի որոշ հավաստագրերի Ոչ Կոմերցիալ տրամադրումը դեռևս չափազանց վիճելի է մնում Ազատ Մշակույթ Շարժման շրջանակներում:
Քննադատություն [խմբագրել]
Էնդրյու Քինը քննադատում է Ազատ Մշակույթի որոշ գաղափարներ իր “Անփորձի Կուլտը” գրքում` Ազատ Մշակույթի երաշխավոր ու ջատագով Լոուրենս Լեսսիգին “ինտելեկտուալ սեփականության կոմունիստ” անվանելով: