Մասնակից:XenonX88/Ավազարկղ 2

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Համլետ Աշոտի Հովհաննիսյան
հոկտեմբերի 27, 1994 - հոկտեմբերի 19, 2020
ԾննդավայրՀայաստան, Երևան
Մահվան վայրԱրցախ Արցախ, Սարատակ
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
Ծառայության տարիներ2012 - 2020
Կոչումենթասպա
Պաշտոնհետախույզ, ջոկի հրամանատար
Մարտեր/
պատերազմներ
Քառօրյա պատերազմ, 44-օրյա պատերազմ
Պարգևներ«Մարտական ծառայություն» մեդալ
Մարտական ծառայության մեդալ

Համլետ Աշոտի Հովհաննիսյան (), հետախույզ, ջոկի հրամանատար, քառօրյա և 44-օրյա պատերազմների մասնակից, հայրենիքին մատուցած ծառայությունների համար պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով և այլ պարգևներով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կյանք և ուսում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1994 թ․ հոկտեմբերի 27֊ին Երևանում։

2001-2012 թթ․ սովորել է Երևանի Արշավիր Շավարշյանի անվան թիվ 40 միջնակարգ դպրոցում:

2012-2018 թթ․ սովորել է Ճարտարապետության և շինարարարության Հայաստանի ազգային համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում[1]։

2015-2016 թթ․ հաճախել է «Լեռնապար» երգի-պարի համույթ, խմբից դուրս ակտիվորեն մասնակցել է պարային միջոցառումների։

Կորոնավիրուսային համաճարակի օրերին մասնակցել է նկարչության հեռավար դասընթացների: Հեղինակել է 7 նկար, որոնցից մեկը («Ալեկոծ ծով») մնացել է անավարտ[2]:

Սիրում էր զբաղվել ընթերցանությամբ, ուսումնասիրում էր հայոց պատմություն, հոգեբանություն, փիլիսոփայություն, քիմիա և կենսաբանություն։

Զինվորական ծառայություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2012-2014 թթ․ պարտադիր զինվորական ծառայության է անցել Արցախի հյուսիսում՝ «Եղնիկներ» զորամասում[3]։

Ծառայությունից վերադառնալուց հետո սկսել է հետաքրքրվել հետախուզությամբ։

2016 թ․ Քառօրյա պատերազմը սկսվելուն պես Համլետ Հովհաննիսյանը կամավորագրվել և մեկնել է առաջնագիծ[1]։ Սկսել է ուսումնասիրել և զբաղվել հետախուզությամբ։

2017 թվականից կյանքը նվիրել է հայրենիքի պաշտպանության գործին՝ ծառայության անցնելով հատուկ նշանակության զորամասում՝ որպես հետախույզ և ջոկի հրամանատար[1]:

2019 թ. խաղաղասիրական առաքելությամբ գործուղվել է Սիրիա[1] [4]։

2020 թ․ մասնակցել է հուլիսյան մարտերին, իսկ 44-օրյա պատերազմը սկսվելուն պես սեպտեմբերի 27-ին մեկնել է առաջնագիծ և մասնակցել թեժ մարտերին։ Զոհվել է հերթական առաջադրանքը հաջողությամբ կատարելուց հետո 2020 թ․ հոկտեմբերի 19֊ին՝ Քաշաթաղի շրջանի Սարատակ գյուղի մատույցներում՝ ԱԹՍ֊ի հարվածից[1] [4] [5]։

Հանգչում է Եռաբլուր զինվորական պանթեոնում[6]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիրիայում մարտական գործողություններին մասնակցության և խաղաղապահական առաքելության համար պարգևատրվել է մեդալներով, իսկ հետմահու` ՀՀ նախագահի կողմից տրված Մարտական ծառայության մեդալով։ Բարեխիղճ ծառայության համար պարգևատրվել է պատվոգրերով և շնորհակալագրերով[1]։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դասասենյակի անվանակոչում[խմբագրել | խմբագրել կոդը]

2022 թ․ սեպտեմբերի 1-ին Երևանի Արշավիր Շավարշյանի անվան թիվ 40 միջնակարգ դպրոցի դասասենյակներից մեկը անվանակոչվեց դպրոցի շրջնավարտ Համլետ Հովհաննիսյանի անունով։ Դասասենյակն օծվեց հոգևոր հովվի կողմից: Անվանակոչման արարողությանը ներկա էին ծնողները, հարազատները, զինակից ընկերները, ոկրթօջախի ուսուցիչները, ԵԿՄ վարչության անդամները՝ նախագահ Սասուն Միքայելյանի գլխավորությամբ, Երևանի քաղաքապետարանի ավագանու անդամները, դպրոցի շրջանավարտ, ՀՀ ԱԺ պատգամավոր Էլինար Վարդանյանը, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Դավիթ Ամալյանը և այլք[3] [7] [8]։

Ցուցահանդես[խմբագրել | խմբագրել կոդը]

2021 թ. փետրվարի 10-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և «Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամի կողմից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում բացվեց «Մինչև» խորագիրը կրող ցուցահանդեսը։ Ցուցահանդեսում ներկայացվեցին 44-օրյա պատերազմի մասնակից, նահատակված զինվոր-արվեստագետների վերջին՝ մինչև պատերազմը ստեղծված աշխատանքները, այդ թվում նաև Համլետի անավարտ աշխատանքը, որ կրում է «Ալեկոծ ծովը» վերնագիրը[9][10]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հռիփսիմէ, «44 օր», Երևան, «Լուսապսակ», 2021 թ․, էջ 193-197։
  • Արա Հայթայան, «Նկարիչ ստեղծագործողներ՝ նահատակված 2020 թ. Արցախյան պատերազմում», 2022 թ․, էջ 86-89։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Անմահ հերոսների անվամբ, Հայ զինվոր․ ՀՀ պաշտպանության նախարարության հանդես, թիվ 26 (1448), 13 սեպտեմբերի, 2022 թ․, էջ 31
  2. Գալիս, շնորհակալություն են հայտնում, որ Համլետն իրենց փրկել է շրջափակումից. նա հետախույզ էր, արվեստագետ
  3. 3,0 3,1 Քեզ բացակա չենք դնի. Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս Համլետ Հովհաննիսյան, քո անվամբ բացված դասասենյակը մեզ համար դառնալու է հաղթանակի խորհրդանիշ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
  4. 4,0 4,1 Երկիր Մեդիա․ Ձեզ բացակա չենք դնի․ Համլետ Աշոտի Հովհաննիսյան
  5. Համլետ Հովհաննիսյան
  6. Հովհաննիսյան Համլետ Աշոտի
  7. Factor.tv 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Հովհաննիսյանի և Արման Խաչատրյանի անվան դասասենյակների բացում․ՈՒՂԻՂ
  8. Ամեն օր բարի լույս եմ ասելու աշակերտներին ու Համլետին․ պարտավորեցնող է. Համլետ Հովհաննիսյանի մայր
  9. ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ ՄԱՍՆԱԿՑԱԾ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ԿՏԱՎՆԵՐԸ՝ «ՄԻՆՉԵՒ» ԽՈՐԱԳՐԻ ՏԱԿ
  10. «ՄԻՆՉԵՎ․․․», «Շողակն Արարատյան» ամսաթերթ, 2021 թ․, փետրվարի 2 (451), էջ 3

Կատեգորիա:Մարտում զոհվածներ Կատեգորիա:Հայ զինվորականներ Կատեգորիա:Երևան քաղաքում ծնվածներ Կատեգորիա:2020 մահեր Կատեգորիա:Հոկտեմբերի 19 մահեր Կատեգորիա:Եռաբլուր պանթեոնում թաղվածներ Կատեգորիա:Քառօրյա պատերազմ Կատեգորիա:44-օրյա պատերազմ