Դավիթ Ամալյան
Դավիթ Ամալյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 1, 1974 (50 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | երգիչ և կոմպոզիտոր |
Գործիքներ | վոկալ |
Կրթություն | Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջ (1993) և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1998) |
Պարգևներ |
Դավիթ Վարդանի Ամալյան (փետրվարի 1, 1974, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երգիչ, երգահան։ ՀՀ վաստակավոր արտիստ (2011)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1990 թվականին ավարտել է Երևանի թիվ 100 միջնակարգ դպրոցը։ 1982-1989 թվականներին սովորել է Ա. Գաբրիելյանի անվան թիվ 12 երաժշտական դպրոցի դաշնամուրի և շվիի դասարաններում, 1990-1993 թվականներին՝ Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական ուսումնարանի ջազային բաժնի դաշնամուրի դասարանում, 1993-1998 թվականներին՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ժողովրդական նվագարանների բաժնում։
Մասնակցություն Արցախյան պատերազմին[խմբագրել | խմբագրել կոդը]
1990-1994 թվականներին մասնակցել է Արցախյան պատերազմին` «Ազգային լեգեոն» ջոկատի, «Արծիվ 4-րդ» գումարտակի, այնուհետև՝ 5-րդ բրիգադի զորամիավորումներում։ Երկրապահ կամավորական միության անդամ է։ 1994 թվականից պարբերաբար կազմակերպել է «Ելին ի բոցոյն» խորագրով համերգային հուշ-երեկոներ՝ նվիրված զոհված ազատամարտիկներին։
Երաժշտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2004 թվականին թողարկել է առաջին «Հոգու հնչյուն» ձայնասկավառակը։ 2004-2011 թվականներին ունեցել է 4 հեղինակային մենահամերգ։ Հեղինակել է շուրջ 60 երգ, որոնց մեծ մասը գրել է իր բանաստեղծությունների հիման վրա։ 2002 թվականին Երևանի Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում բեմադրվել է իր՝ «Արծվաբույն» խորագրով պիեսը՝ նվիրված ՀՀ Ազգային հերոս Վազգեն Սարգսյանին[1]։
Մրցանակներ, պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Սայաթ-Նովա» երգի համահայկական մրցանակաբաշխության ժողովրդա-գուսանական անվանակարգի գլխավոր մրցանակ (2001)
- Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ (2011)[2]
- «Մայրական երախտագիտություն» մեդալ
- ՀՀ ՊՆ «Վազգեն Սարգսյան» մեդալ
- ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ» մեդալ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Դավիթ Ամալյանի կենսագրությունը avproduction.am կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 19-ին.
- ↑ Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Փետրվարի 1 ծնունդներ
- 1974 ծնունդներ
- Ապրող անձինք
- Երևան քաղաքում ծնվածներ
- Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շրջանավարտներ
- Գարեգին Նժդեհ մեդալակիրներ
- ՀՀ վաստակավոր արտիստներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Հայ երգիչներ
- Արցախյան պատերազմի մասնակիցներ հայկական կողմից
- Հայ երգահաններ