Մասնակից:Vahetsaturyan/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

http://www.encyclopedia.am/pages.php?bId=2&hId=1313 https://hy.wikipedia.org/wiki/%D4%B1%D6%86%D5%B8%D6%80%D5%AB%D5%A6%D5%B4

Աղբյուրը[խմբագրել | խմբագրել կոդը]

«Աղբյուրը» մանկապատանեկան պատկերազարդ ամսագիր է, լույս է տեսնում 1923 թ-ից Երևանում: Մինչև 1991 թ. հրատարակվել է «Պատկոմ», «Հոկտեմբերիկ», «Պիոներ» անվանումներով: «Աղբյուրը» երեխաներին դաստիարակում է հայրենասիրության ոգով, նրանց մեջ սեր արթնացնում ուսման ու աշխատանքի, գիտության ու տեխնիկայի, գրականության, արվեստի ու ընթերցանության նկատմամբ: Առաջին համարում հանդեսը կոչով դիմել է դպրոցականներին ու նրանց ծնողներին՝ ապաստան տալ և օգնել որբ երեխաներին, որոնց զգալի մասը Մեծ եղեռնից փրկված գաղթականներ էին: Նույն համարում կար մեկ այլ հաղորդագրություն այն մասին, որ տասնհինգամյա Վիկտոր Համբարձումյանը հանդես է եկել Ալբերտ Էյնշտեյնի հարաբերականության տեսության մասին հրապարակային դասախոսությամբ: Հանդեսի խմբագրական խորհրդի կազմում էին Եղիշե Չարենցը, Ստեփան Զորյանը և ուրիշներ: Հանդեսում ճանաչված հեղինակների գործերի կողքին տպագրվում են նաև պատանի ստեղծագործողների ոտանավորներ, պատմվածքներ, հոդվածներ, նկարչական աշխատանքներ, թարգմանություններ արտասահմանյան մանկական գրականությունից: «Աղբյուրն» անդրադառնում է հայ և աշխարհի ժողովուրդների պատմությանն ու մշակույթին, ազգագրությանը, հրապարակում նաև զվարճալի նյութեր, մաթեմատիկական հետաքըրքիր խաղեր ու խնդիրներ, օգտակար խորհուրդներ: «Աղբյուրը» առաջիններից է լուսաբանել 1988 թ-ի հայ ազգային-ազատագրական շարժումը, հրապարակել նյութեր Հայաստանի և Արցախի պատմությունից: Հանդեսը շարունակում է տպագրել Հայաստանի Հանրապետության առօրյան արտացոլող, հայ դեռահասներին հուզող հարցերի վերաբերյալ հրապարակումներ[1]:

Որդեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Որդեր (հելմինթներ, ճիճուներ)՝ առաջնաբերանային անողնաշարավոր կենդանիների ընդհանուր անվանումն է: Հայտնի է որդերի մոտ 40 հզ. տեսակ: Որդերն ունեն մաշկածածկույթով պատված և հաճախ օղակաձև հատվածների բաժանված երկար մարմին: Վերջավորություններ չունեն, շարժվում են հիմնականում մարմնի գալարակծկանքների շնորհիվ: Տարբերում են ստորին որդեր, որոնց մարմնի կառուցվածքը շատ պարզ է, և բարձրակարգ որդեր, որոնք ունեն հատվածավոր մարմին, մարմնի երկրորդային խոռոչ (ցելոմ) և արյունատար համակարգ: Որդերի որոշ տեսակներ ապրում են հողում: Նրանք կուլ են տալիս և աղիքներով անցկացնում բնահողը՝ այնտեղից կորզելով օրգանական մնացորդները: Ստորգետնյա անցուղիներ բացելով՝ որդերը փխրեցնում են հողը և այն հարստացնում թթվածնով, նպաստում բերրիության բարձրացմանը: Տափակ որդերն ընդգրկում են մակաբույծ որդերի 2 դաս՝ ծծող որդեր (տրեմատոդներ) և երիզորդեր կամ ժապավենաձև որդեր (ցեստոդներ): Մարդու մակաբույծ ծծող որդերից հաճախ հանդիպում են օպիսթորխիսները, ֆասցիոլաները և այլն, երիզորդերից՝ եզան, խոզի և թզուկ երիզորդերը, էխինոկոկի ու ալվեոկոկի թրթուրները և այլն: Տափակ որդերն ապրում են ջրում: Նրանցից շատերն ունեն ոչ մեծ չափեր և վառ գունավորում:

Որդերի տեսակները[խմբագրել | խմբագրել կոդը]

Տափակ որդեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տափակ որդերն ապրում են ջրում: Նրանցից շատերն ունեն ոչ մեծ չափեր և վառ գունավորում:

Ծծող որդեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծծող որդերի շատ տեսակներ հայտնի են որպես մարդկանց և կենդանիների տրեմատոդոզների հարուցիչներ. մակաբուծում են մարդու լյարդում, ենթաստամոքսային գեղձում, աղիներում, թոքերում, արյան մեջ, առաջացնում են տարբեր խանգարումներ: Երիզորդերը սեռահասուն փուլում մարդու և կենդանիների աղիների մակաբույծներ են, առաջացնում են տենիոզ, տենիարինխոզ, էխինոկոկոզ և այլ հիվանդություններ:

Կլոր որդեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլոր որդերի (նեմատոդներ) շարքին են դասվում ասկարիդները, մազագլուխները, սրատուտները, ֆիլարիաները, տրիխինելները և այլն: Սրանք մեծ քանակությամբ ապրում են հողում, ծովերում և քաղցրահամ ջրերում: Շատերը բույսերի, կենդանիների և մարդկանց մակաբույծներ են. առաջացնում են ասկարիդոզ, տրիխինելոզ, ֆիլարիատոզ և այլ հիվանդություններ:

Փշագլուխներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փշագլուխները (գլանաճիճուներ) ապրում են անողնաշարավոր կենդանիների աղիներում: Մարմինը երկարավուն է (1–65 սմ), առջևի ծայրին գտնվում է կեռիկներով կնճիթը, որով կպչում է տիրոջ աղիների պատին: Կենդանիների ականտոցեֆալոզ հիվանդության հարուցիչներ են, երբեմն հիվանդանում են նաև մարդիկ:

Օղակավոր որդերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Օղակավոր որդերը (անելիդներ) բաժանվում են 4 դասի. բազմախոզանավորներ, որոնք առավելապես ծովային տեսակներ են, սակավախոզանավորներ՝ անձրևորդեր (հիմնականում ապրում են հողում և քաղցրահամ ջրերում), տզրուկներ (ապրում են քաղցրահամ ջրերում և ծովերում), էխիուրիդներ` ոչ մեծ քանակով ծովի գրունտում ապրող որդեր, որոնք կորցրել են մարմնի հատվածավորությունը: Առանձին հետաքրքրություն են ներկայացնում տզրուկները, որոնց մեծամասնությունը սնվում է կենդանիների, երբեմն՝ մարդու արյունով[2]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Տիգրան Մեծ հրատարակչության» Դպրոցականի Մեծ հանրագիտարան գիրք 2, հատոր 1 2009թ գլխավոր տնօրեն Վ.Վ.Մարկոսյան, գլխավոր ճարտարապետ Ա.Ս.Գասպարյան,արտադրության պետ Լ.Ս.Ղազանչյան,գունային կարգավորող Ա.Կ. Գրիգորյան, տպագրիցներ Ա.Ա. Խուրշուդյան, Տ.Լ դավթյան
  2. «Տիգրան Մեծ հրատարակչության» Դպրոցականի Մեծ հանրագիտարան գիրք 1, հատոր 2 2008թ գլխավոր տնօրեն Վ.Վ.Մարկոսյան, գլխավոր ճարտարապետ Ա.Ս.գասպարյան,արտադրության պետ Լ.Ս.Ղազանչյան,գունային կարգավորող Ա.Կ. Գրիգորյան, տպագրիցներ Ա.Ա. Խուրշուդյան, Տ.Լ դավթյան