Մասնակից:SirVan24/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ֆեմինիզմը (ֆր.՝ feminisme, լատին․՝  femina - կին) քաղաքական և սոցիալական շարժումների և գաղափարախոսությունների ամբողջություն է, որն ունի մեկ ընդհանուր նպատակ՝ սեռերի համար սահմանել, զարգացնել և հասնել հավասար քաղաքական, տնտեսական, մշակութային, անձնական և սոցիալական իրավունքների։ [1][2] Ֆեմինիստական շարժման կարևոր նպատակներից է կանանց համար կրթական և մասնագիտական հնարավորությունների հաստատումը, այդ իրավունքների հավասարեցումը տղամարդկանց իրավունքներին։ Ֆեմինիստական շարժման արշավների հիմնական պայքարը կանանց իրավունքների համար է։ Նրանք պայքարում են կանանց ընտրական իրավունքի, կանանց աշխատելու իրավունքի, աշխատավայրում հավասար իրավունքների և հավասարաչափ վարձատրության, սեփականություն ունենալու, կրթություն ստանալու, պայմանագրեր կնքելու, ամուսնության մեջ հավասար իրավունքներ ունենալու, ինչպես նաև հղիությամբ և երեխայի խնամքով պայմանավորված ժամանակավոր անաշխատունակ համարվելու իրավունքի համար։ Ֆեմինիստներն աշխատել և աշխատում են կանանց համար հասանելի դարձնել հղիության արհեստական ընդհատումներն օրինական ճանապարհով և սոցիալական ինտեգրացիան, պաշտպանել կանանց և աղջիկներին բռնաբարություններից, սեռական ոտնձգություններից և ընտանեկան բռնությունից։ [3] Հագուստի մեջ փոփոխությունները և ընդունելի ֆիզիկական գործունեությունը հաճախ ֆեմինիստական շարժումների մաս են կազմել։ [4] Ֆեմինիստական շարժումներն իրենց ազդեցիկ դերն ունեն կանանց իրավունքների համար մղվող կարևոր պատմական սոցիալական փոփոխությունների հետևում, մասնավորապես Արևմուտքում, որտեղ մարդիկ գրեթե միաձայնորեն ընդունում են կանանց ընտրական իրավունքը, անգլերեն լեզվում սեռի չեզոքության կիրառումը, կանանց վերարտադրողական առողջության իրավունքը (այդ թվում՝ բեղնականխման հասանելիությունը և հղիության արհեստական ընդհատման օրիանականացումը[5]

Չնայած նրան, որ ֆեմինիստական քարոզչությունը հիմնականում եղել և մնում է կենտրոնացած կանանց իրավունքների վրա, որոշ ֆեմինիստներ, այդ թվում՝ բելլ հուքսը, հավատացած են, որ տղամարդիկ նույնպես տուժում են ավանդական գենդերային դերերից։ Ֆեմինիստական շարժումներից առաջացած ֆեմինիստական տեսությունը նպատակ ունի հասկանալու գենդերային անհավասարության բնույթը՝ ուսումնասիրելով կանանց սոցիալական դերերն ու ունեցած փորձը. գենդերին վերաբերող հարցերին պատասխանելու համար մի շարք գիտական ճյուզերում մշակվել են տարբեր տեսություններ [6][7] Տարիների ընթացքում մշակվել են տարբեր տեսակետներ և նպատակներ ներկայացնող բազմաթիվ ֆեմինիստական շարժումներ և գաղափարախոսություններ։ Ֆեմինիզմի որոշ տեսակներ քննադատվել են, քանի որ հաշվի էին առնում միայն սպիտակամորթ, միջին դասի և կրթություն ստացած կանանց։ Այս քննադատությունը հանգեցրել է ֆեմինիզմի էթնիկապես առանձնացված կամ բազմամշակութային ձևերի ստեղծմանը, այդ թվում՝ սև ֆեմինիզմն ու ինտերսեկցիոնալ ֆեմինիզմը։ [8]

Ֆեմինիզմի պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆեմինիստների մարշ Նյու Յորքում՝ մարտի 6-ին, 2012 թվական

«Féminisme» բառի ստեղծումը վերագրվում է ֆրանսիացի փիլիսոփա և ուտոպիստ սոցիալիստ Շառլ Ֆուրիեին, ով առաջին անգամ այն կիրառել է 1837 թվականին։ [9]

"Féminisme" («ֆեմինիզմ») և "féminist" («ֆեմինիստ») բառերն առաջին անգամ կիրառվել են Ֆրանսիայում և Նիդերլանդներում 1872 թվականին, [10] Մեծ Բրիտանիայում՝ 1890-ականներին, իսկ ԱՄՆ-ում՝ 1910 թվականին։ [11][12] «Օքսֆորդի անգլերեն բառարանում» «ֆեմինիստ» բառն առաջին անգամ կիրառվել է 1852 թվականին,[13] իսկ «ֆեմինիզմը»՝ 1895-ին։ [14] Կախված պատմական ժամանակաշրջանից, մշակույթային առանձնահատկություններից և երկրից, աշխարհի ֆեմինիսնտներն ունեցել են տարբեր նպատակներ և պատճառներ։ Շատ արևմտյան ֆեմինիստ պատմաբաններ պնդում են, որ բոլոր այն շարժումները, որոնք աշխատում են կանանց իրավունքների ոլորտում, պետք է համարվեն ֆեմինիստական, նույնիսկ եթե դրանք չեն (կամ չէին) կիրառում այդ եզրը։ [15][16][17][18][19][20] Այլ պատմաբաններ պնդում են, որ եզրը պետք է վերագրվի արդի ֆեմինիստական շարժմանը և դրա ժառանգներին։ Այդ պատմաբանները կիրառում են «պրոտոֆեմինիստ» պիտակը նկարագրելու համա առավել վաղ ժամանակաշրջանի շարժումները։ [21] Արդի ֆեմինիստական շարժման պատմության մեջ առանձնացնում են երեք շրջան կամ «ալիք»։ [22][23] Ալիքներից ամեն մեկին բնորոշ են իր յուրահատուկ նպատակները։ Ֆեմինիզմի առաջին ալիքը սկիզբ է առնում 19-րդ դարի կեսերին և շարունակվում մինչև 20-րդ դարի սկիզբը՝ նպատակ ունենալով կանանց ընձեռնել ընտրելու և աշխատանքային իրավունքներով։ Երկրորդ ալիքի իրադարձությունները տեղի են ունենում 1960-ականներից 19680-ականներն ընկած ժամանակահատվածում։ Համարվում է, որ այն առաջին փուլի շարունակությունն է ու գոյություն ունի նաև այժմ։ Երկրորդ փուլի կարգախոս է դարձել Կեռոլ Խանիշի օգտագործած «Անձնականը քաղաքական է» («The Personal is Political») արտահայտությունը։ Երկրորդ ալիքի ֆեմինիստները հասկանում էին, որ կանանց մշակութային և քաղաքական անհավասարության տարբեր ձևեր անքակտելիորեն կապված են միմյանց հետ։ Նրանք կոչ էին անում կանանց գիտակցել, որ իրենց անձնական կյանքի առանձին կողմերը խորապես քաղաքականացված են և հանդիսանում են սեքսիստական (սեռական խտրականություն դնող) իշխանական համակարգի արտացոլումը։ Ֆեմինիզմի երրորդ փուլը շարունակությունն ու արձագանքն է երկրորդ փուլի ձախողումների, որոնք սկսվել էն 1990-ականներին։ [24] Երրորդ ալիքի ընթացքում կանանց իրավունքների համար պայքարի համար հիմք են հանդիսացել երկու հզոր գործոն.

Տասնիններորդ դար և քսաներորդ դարի սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆեմինիզմի առաջին ալիքը բռնկվել էր 19-րդ դարում և շարունակվում էր մինչ 20-րդ դարի սկիզբը։ Միացյալ Թագավորությունում և ԱՄՆ-ում, այն կենտրոնացած էր հավասար պայմանագրերի, ամուսնության, երեխաների խնամակալության և կանանց համար սեփականության իրավունքի վրա։ 19-րդ դարի վերջում մի շարք կարևոր քայլեր էին արվել օրենսդրության փոփոխմամբ, ինչպես, օրինակ, Միացյալ Թագավորությունում 1839 թվականի Նորածինների խնամակալության մասին որոշումը, որն առաջին անգամ կանանց իրավունք տվեց իրենց երեխաների հանդեպ ունենալ խնամակալության իրավունք։ [25][26][27] Այլ օրենքներ, ինչպիսիք են Ամուսնացած կանանց սեփականության մասին օրենքը 1870թ. Մեծ Բրիտանիայում, որը հետագայում ընդլայնվել է 1882 թվականին [28], սա օրինակ ծառայեց Բրիտանիայի տարածքում նման այն օրենքների և որոշումների ընդունմանը։ Օրինակ, Վիկտորիան ընդունեց օրենսդրությունը 1884 թվականին, Նոր Հարավային Ուելսը՝ 1889-ին, իսկ մնացած ավստրալական գաղութները 1890-ից 1897 թվականների ընթացքում։ Ուստի, 19-րդ դարի ավարտին ակտիվիզմը հիմնականում կենտրոնացել է քաղաքական իշխանության ձեռքբերման վրա, հատկապես կանանց ընտրելու իրավունքը, չնայած որոշ ֆեմինիստներ ակտիվ գործունեություն էին ծավալում նաև կանանց կանանց սեռական և վերարտադրողական առողջության և տնտեսական, սոցիալաան և մշակութային իրավունքների վրա։ [29] Կանանց ընտրական իրավունքի համար մղվող պայքարը Բրիտանական Ավստրալազիայի գաղութներում սկսվել էր 19-րդ դարի վերջում, Նոր Զելանդիայի ինքնավար գաղութներում 1893 թվականին կանանց ընտրական իրավունքի ընդունմամբ, իսկ Հարավային Ավստրալիայում 1895 թվականին՝ կանանց թույլ տալով մասնակցել ընտրություններին և առաջադրվելու խորհրդարանական պաշտոնում։ Դրան հետևեց Ավստրալիայում 1902 թվականին Կանանց ընտրական իրավունքի ընդունումը։ [30][31] Բրիտանիայում սուֆրաժետները (կամ սուֆրաժիստները ֆր.՝ suffragettes, ֆր.՝ suffrage` ընտրական իրավունք) պայքարում էին կանանց իրավունքի համար, և 1918 թվականին 30 լրացած կանայք ստացան սեփականություն ունենալու իրավունք։ 1928-ին օրենքը փոփոխության ենթարկվեց և տարածվեց 21 տարեկանը լրացած կանանց վրա։ [32]

  1. Hawkesworth, Mary E. (2006). Globalization and Feminist Activism. Rowman & Littlefield. էջեր 25–27. ISBN 9780742537835.
  2. Beasley, Chris (1999). What is Feminism?. New York: Sage. էջեր 3–11. ISBN 9780761963356.
  3. Echols, Alice (1989). Daring to Be Bad: Radical Feminism in America, 1967–1975. Minneapolis: University of Minnesota Press. ISBN 0-8166-1787-2. {{cite book}}: Invalid |ref=harv (օգնություն)
  4. Roberts, Jacob (2017). «Women's work». Distillations. 3 (1): 6–11. Վերցված է 28 July 2017-ին.
  5. Messer-Davidow, Ellen (2002). Disciplining Feminism: From Social Activism to Academic Discourse. Durham, NC: Duke University Press. ISBN 0-8223-2843-7.
  6. Chodorow, Nancy (1989). Feminism and Psychoanalytic Theory. New Haven, Conn.: Yale University Press. ISBN 978-0-300-05116-2.
  7. Gilligan, Carol (1977). «In a Different Voice: Women's Conceptions of Self and of Morality». Harvard Educational Review. 47 (4): 481–517. Վերցված է 8 June 2008-ին.
  8. Weedon, Chris (December 2013). "Key Issues in Postcolonial Feminism: A Western Perspective". Gender Forum (1).
  9. Goldstein, Leslie F. (1982). «Early Feminist Themes in French Utopian Socialism: The St.-Simonians and Fourier». Journal of the History of Ideas. 43 (1): 91–108. doi:10.2307/2709162. JSTOR 2709162.
  10. Dutch feminist pioneer Mina Kruseman in a letter to Alexandre Dumas – in: Maria Grever, Strijd tegen de stilte. Johanna Naber (1859–1941) en de vrouwenstem in geschiedenis (Hilversum 1994) 90-6550-395-1, p. 31
  11. Offen, Karen (1987). «Sur l'origine des mots 'féminisme' et 'féministe'». Revue d'histoire moderne et contemporaine (1954–). 34 (3): 492–96. JSTOR 20529317.
  12. Cott, Nancy F. (1987). The Grounding of Modern Feminism. New Haven: Yale University Press. էջ 13. ISBN 978-0300042283.
  13. «feminist». Oxford English Dictionary (3rd ed.). Oxford University Press. 2012. «An advocate or supporter of the rights and equality of women. 1852: De Bow's Review ('Our attention has happened to fall upon Mrs. E. O. Smith, who is, we are informed, among the most moderate of the feminist reformers!')» {{cite encyclopedia}}: Unknown parameter |subscription= ignored (|url-access= suggested) (օգնություն)
  14. «feminism». Oxford English Dictionary (3rd ed.). Oxford University Press. 2012. «Advocacy of equality of the sexes and the establishment of the political, social, and economic rights of the female sex; the movement associated with this.» {{cite encyclopedia}}: Unknown parameter |subscription= ignored (|url-access= suggested) (օգնություն)
  15. Spender, Dale (1983). There's Always Been a Women's Movement this Century. London: Pandora Press. էջեր 1–200.
  16. Lerner, Gerda (1993). The Creation of Feminist Consciousness From the Middle Ages to Eighteen-seventy. Oxford University Press. էջեր 1–20.
  17. Walters, Margaret (2005). Feminism: A very short introduction. Oxford University. էջեր 1–176. ISBN 0-19-280510-X.
  18. Kinnaird, Joan; Astell, Mary (1983). «Inspired by ideas (1668–1731)». In Spender, Dale (ed.). There's always been a women's movement. London: Pandora Press. էջեր 29–.
  19. Witt, Charlotte (2006). «Feminist History of Philosophy». Stanford Encyclopedia of Philosophy. Վերցված է 23 January 2012-ին.
  20. Allen, Ann Taylor (1999). «Feminism, Social Science, and the Meanings of Modernity: The Debate on the Origin of the Family in Europe and the United States, 1860–1914». The American Historical Review. 104 (4): 1085–113. doi:10.1086/ahr/104.4.1085. JSTOR 2649562. PMID 19291893.
  21. Botting, Eileen Hunt; Houser, Sarah L. (2006). «'Drawing the Line of Equality': Hannah Mather Crocker on Women's Rights». The American Political Science Review. 100 (2): 265–78. doi:10.1017/S0003055406062150. JSTOR 27644349.
  22. Humm, Maggie. 1995. The Dictionary of Feminist Theory. Columbus: Ohio State University Press, p. 251
  23. Walker, Rebecca (January–February 1992). «Becoming the Third Wave». Ms.: 39–41.
  24. Krolokke, Charlotte; Sorensen, Anne Scott (2005). «Three Waves of Feminism: From Suffragettes to Grrls». Gender Communication Theories and Analyses: From Silence to Performance. Sage. էջ 24. ISBN 0-7619-2918-5.
  25. Wroath, John (1998). Until They Are Seven, The Origins of Women's Legal Rights. Waterside Press. ISBN 1 872 870 57 0.
  26. Mitchell, L. G. (1997). Lord Melbourne, 1779–1848. Oxford University Press.
  27. Perkins, Jane Gray (1909). The Life of the Honourable Mrs. Norton. John Murray.
  28. «Married Women's Property Act 1882». legislation.gov.uk. UK Government. 1882. Վերցված է 17 April 2017-ին.
  29. Freedman, Estelle B. (2003). No Turning Back : The History of Feminism and the Future of Women. Ballantine Books. էջ 464. ISBN 0-345-45053-1.
  30. «Votes for Women Electoral Commission». Elections New Zealand. 13 April 2005. Վերցված է 31 March 2013-ին.
  31. «Women and the right to vote in Australia». Australian Electoral Commission. 28 January 2011. Վերցված է 26 April 2013-ին.
  32. Phillips, Melanie (2004). The Ascent of Woman: A History of the Suffragette Movement and the Ideas Behind it. London: Abacus. էջեր 1–370. ISBN 978-0-349-11660-0.