Մասնակից:Hermine Meliksetyan/Ավազարկղ24

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Hermine Meliksetyan/Ավազարկղ24

Արբատ ամրոց (արաբերեն «ռաբատ»՝ «ռազմական կետ» բառից), կառուցվել է 17-րդ դարում օսմանյան բանակի կողմից[1], գտնվում է Արբատի ցամաքալեզվակի ամենահարավային մասում[2]։ Նրա նպատակն է եղել պաշտպանել ցամաքալեզվակը և Ղրիմը ներխուժումներից[3]: Այն ընդմիջումներով օգտագործվել է մինչև 1853-1856 թվականների Ղրիմի պատերազմը։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արբատ ամրոցի անունը գալիս է կամ արաբական «ռաբատ» -ից, որը նշանակում է «ռազմական կետ», կամ թյուրքական լեզվախմբի «ռաբադ» -ից , որը նշանակում է արվարձան[2] և հանդիսանում է Արբատի ցամաքալեզվակի անվանման աղբյուրը[4]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախապատմություն: դասական հնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կան տեղեկություններ այն ամրությունների մասին, որոնք այս վայրում կանգնած են եղել Բոսֆորի թագավորության ժամանակ (թագավորությունը գոյություն է ունեցել մ. թ. ա. 5 - րդ դարից մինչև մ. թ. 4-րդ դար)[5]:

Օսմանյան ամրոց[խմբագրել | խմբագրել կոդը]

1475 թվականին թուրքական ներխուժումը Ղրիմ սգո ազդանշան էր այնտեղ գտնվող ջենովական գաղութների համար, ինչը հանգեցրել է թերակղզու ջենովական ամրոցների ոչնչացմանը[5]։ Թուրքերը կառուցել կամ վերակառուցել են ամրոցներ թերակղզու ռազմավարական կարևոր բոլոր կետերում, նրանց հիմնական ամրոցներն էին Օր-Կապին (Ղրիմի թաթարերեն՝ Or Qapu (Or)) Պերեկոպում, Արբատը, Ենի-Կալեն (Ղրիմի թաթարերեն՝ Yeñi Qale) Կերչի նեղուցում, Եվպատորիան և Թեոդոսիան[5]։

Ամրոցը հավանաբար կառուցվել է 17-րդ դարի երկրորդ կեսին թուրքական բանակի կողմից և առաջին անգամ պատկերվել է 1651 թվականին՝ Յակոբ ֆոն Զանդղարտի (գերմ.՝ Jacob von Sandrart) կազմած քարտեզի վրա[1]։ Այս քարտեզը հիմնված էր ֆրանսիացի ռազմական ինժեներ և քարտեզագիր Գիյոմ Լե Վասեր դե Բոպլանի (ֆր.՝ Guillaume Le Vasseur de Beauplan)՝ 1651 թվականի «Ուկրաինայի նկարագրությունը» գրքի հեղինակ, հավաքած նյութերի վրա[1]։

Ամրոցն ունեցել է համեմատաբար առաջադեմ ռազմական ձևավորում, ութանկյուն ձև՝ 3 մետր հաստությամբ քարե պատերով և շրջապատված էր հողե պատնեշով ու պաշտպանական ամբարտակով։ Այն բաղկացած էր հինգ աշտարակներից և երկու դարպասներից։ Հրակնատների մի քանի շարքեր նայում էին դեպի արևելք, հյուսիս և արևմուտք ու նախատեսված են եղել տարբեր տեսակի հրետանու համար։ Մինչդեռ ամրոցը դժվար էր նվաճել պատշաճ պաշտպանության պատճառով, նրա հեռավոր դիրքը Թուրքիայից նշանակում էր, որ կայազորը հաճախ թերհամալրված էր, ինչը թույլ է տվել ռուսական զորքերին շրջանցել այն 1737 թվականին և գրոհել 1771 թվականին[5]։

Ռուսական կայսրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն բանից հետո, երբ 1783 թվականին Ղրիմը դարձել է Ռուսաստանի մաս, ամրոցը լքվել է, բայց հետագայում վերափոխվել և օգտագործվել է ռուսների կողմից 1853-1856 թվականների Ղրիմի պատերազմի ժամանակ՝ Ղրիմի ափերը պաշտպանելու համար[3]։ Պատերազմից հետո ամրոցը կրկին լքվել է և նրա պարիսպներն օգտագործվել են մոտակա Արբատ փոքրիկ գյուղի բնակիչների կողմից՝ որպես քարի աղբյուր[3]։

Խորհրդային Միություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արբատի ցամաքալեզվակում կրկին կատաղի մարտեր են տեղի ունեցել 1920 թվականին Խորհրդային Կարմիր բանակի և Սպիտակ շարժման, և 1941-1944 թվականներին գերմանական բանակի միջև՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ[5]:

1968 թվականին այնտեղ նկարահանվել են խորհրդային հայտնի «Ծառայում էին երկու ընկեր» ֆիլմի որոշ տեսարաններ[2]։

Ուկրաինա[խմբագրել | խմբագրել կոդը]

Google Earth-ի արբանյակային լուսանկարները ցույց են տալիս, որ ամրոցը զինված ուժերի կողմից օկուպացվել է 2014 թվականին՝ Ռուսաստանի Դաշնության կողմից Ղրիմի բռնակցումից հետո։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Guillaume Le Vasseur de Beauplan (1660). Description d'Ukranie (French).{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. 2,0 2,1 2,2 Arabat Foretress Արխիվացված 2014-03-23 Wayback Machine (in Russian)
  3. 3,0 3,1 3,2 Semenov, p.111
  4. Shutov, Introduction Արխիվացված 2013-02-04 Wayback Machine
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Shutov, Part 1 Արխիվացված 2013-02-04 Wayback Machine