Արբատի սլաք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արբատի սլաք
ուկրաիներեն՝ Арабатська стрілка
ղրիմի թաթարերեն՝ Arabat beli
Sivash i Strelka.jpg
Տեղագրություն Ազովի ծով
Երկիր Ուկրաինա Ուկրաինա
Շրջան Ղրիմի Ինքնավար Հանրապետություն
Խերսոնի մարզ

45°42′23.1″ հս. լ. 35°00′39.68″ ավ. ե. / 45.706419° հս. լ. 35.011024° աե. ե. Արբատի սլաք կամ Արբատի ցամաքալեզվակ (ուկրաիներեն՝ Арабатська стрілка, ղրիմի թաթարերեն՝ Arabat beli, Արբատ բելի), նեղ և երկար ցամաքալեզվակ Ղրիմի Ինքնավար Հանրապետության և Խերսոնի մարզի տարածքում, որը կազմված է հիմնականում խեցիվոր նյութերից։ Ցամաքալեզվակը բաժանում է Սիվաշ ծովածոցը Ազովի ծովից։ Երկարությունը ավելին քան 100 կմ, լայնությունը 270 մ-ից մինչև 8 կմ։

Հյուսիսում Արբատի սլաքը բաժանվում է մայրցամաքից նեղ Գենիչեսկի նեղուցով։ Գենիչեսկի նեղուցով Սիվաշ ծովածոցը միանում է Ազովի ծովին։

Վարչական առումով բաժանված է Ղրիմի Ինքնավար Հանրապետության (հարավային մաս) և Խերսոնի մարզի (հյուսիսային մաս) միջև։ Ցամաքալեզվակի տարածքում են գտնվում հետևյալ բնակավայրերը՝ Գենիչեսկայա Գորկա, Պրիոզյորնոե , Սչասլիվցեվո և Ստրելկովոե գյուղերը։

Արբատի սլաքը հանդիսանում է հանգստի վայր։ Ջրի ջերմաստիճանը Ազովի ծովի ծանծաղուտներում ամռանը հասնում է +29 °C, իսկ օդը հարուստ է բրոմի և յոդի իոններով։

Արբատի սլաքի հյուսիսային, ավելի բարձրադիր և լայն մասում գոյություն ունեն Չեկրակսկոե և Գենիչեսկոե լճերը, վերջինում արտադրվում է աղ։

Արբատի սլաքի հիմքի մոտ գտնվող ծովածոցը անվանվում է Արբատյան։

Տես նաև[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]